Դուք շանտաժի եք ենթարկվում․ այս պայմաններում դելիմիտացիան և դեմարկացիան ինքնասպանություն է․ Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 15:40
«Չելսիի» ղեկավարը վաճառել է ակումբում իր մասնաբաժինը
17.09.2026 | 15:28
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
17.09.2026 | 15:19
ՌԴ-ն Սև ծովում հարվածել է Տանզանիայի դրոշի ներքո նավարկող նավին․ նավապետը զոհվել է
17.09.2026 | 15:10
Փաշինյանը՝ ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին // Գերմանիան ՀՀ ՊՆ-ին ձնագնացներ է նվիրել․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 15:07
Ռուբեն Մխիթարյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ
17.09.2026 | 15:02
Շոյգուն հայտարարել է, թե ՀՀ-ում ՌԴ ներդրումներով ընկերությունների նկատմամբ, իբր, «ռեյդերային զավթում» է իրականացվում
17.09.2026 | 14:54
Մատենադարանի ձեռագրական գանձարանը համալրվել է 1491 թվականի Շարակնոցով
17.09.2026 | 14:49
Տեղեկություն Կիպրոս – Հայաստան հանդիպման տոմսերի վերաբերյալ
17.09.2026 | 14:40
Կոռուպցիոն սկանդալի ֆոնին՝ Զելենսկին Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար է նշանակել
17.09.2026 | 14:33
ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններին
17.09.2026 | 14:24
Ադրբեջանցի պատգամավորը հայտարարել է, թե Բաքուն կարող է Հայաստանի տարածքում հուշարձաններ «վերականգնել»
17.09.2026 | 14:15
Արման Ծառուկյան. «Ռուֆիին հաղթելու դեպքում կանցկացնեմ չեմպիոնական մենամարտ»
17.09.2026 | 14:15
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.09.2026 | 14:10
ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի վճիռ է կայացրել մահացած զինծառայողի գործով
17.09.2026 | 14:07
Մի աղջիկ գրել է՝ ուզում է հաջորդ դաշնակցականներից լինել Քրիստինե Վարդանյանից հետո, ապրեք Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքը՝ ադրբեջանցին, մտել է հայկական տարածք ու շանտաժի է ենթարկում Հայաստանի Հանրապետությանը. դուրներս գա-չգա դա է: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

«Այդ շանտաժի արդյունքում դելիմիտացիայի ու դեմարկացիայի մասով ինչ-որ փաստաթուղթ է ծնվում…

Ասում եք՝ ընդդիմությունը խեղաթյուրում է, դուրս եկեք այստեղ ու ասեք՝ ժողովո՛ւրդ ջան, ձեզ խաբում են, ոչ մի հատ հայկական գյուղ չի հանձնվելու երբեք»,- իշխանությանը կոչ արեց պատգամավորը:

«Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ասվեց՝ դելիմիտացիայից, դեմարկացիայից են խոսում: Ո՞ւմ հետ, խուժանի հե՞տ, որը մտել է մեր տարածք: Ինձ մոտ տպավորություն է, որ դուք ավելի շատ հակված եք նրան, որ թուրքն ու ադրբեջանցին կպահպանեն այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք կբերվեն: Ո՞վ է ձեզ տենց բան ասել: Նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթի դրույթները պահո՞ւմ են, գերիների պահը հիշեք: Չե՞ք տեսնում, որ խախտում են, խաբում են ու էլի խաբելու են»,- նշեց Աբովյանը:

Պատգամավորն ընդգծեց, որ այս պայմաններում սահմանների ճշգրտումը՝ դեմարկացիան, դելիմիտացիան ինքնասպանություն է. «Եթե դա գործիք է, որ թուրքի զորքը դուրս գա մեր տարածքից, դա երկակի ինքնասպանություն է: Դուրս եկավ, նորից կմտնի: Ի՞նչն է իրենց խանգարելու, որ չմտնեն»,-ասաց Արման Աբովյանը:

Նա հարց ուղղեց, թե արդյո՞ք դելիմիտացիան և դեմարկացիան նշանակում է, որ մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը…

«Եթե մտածում եք, որ այդ դելիմիտացիան թույլ կտա, որ ադրբեջանական զորքը դուրս գա, դա շանտաժ է, իսկ ով ենթարկվում է շանտաժի, նրան հա էլ շանտաժ են անելու»,- նշեց Աբովյանը:

«Հայաստանից գյուղեր հանձնվելու են թե ոչ»,- հստակ հարցադրում արեց պատգամավորը՝ հավելելով՝ մարդիկ նայում են մեր աչքերի մեջ ու հարցնում՝ մեր գյուղը տալու եք ադրբեջանցիների՞ն, թե՞ չէ:

Մանրամասները՝ տեսանյութում: