Մենք ուզում ենք Ադրբեջանի տարածքով անցնենք, իրենք մեր տարածքով չանցնե՞ն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 13:39
Դիեգո Սիմեոնեն ռեկորդ է սահմանել Իսպանիայի առաջնությունում
23.11.2026 | 13:30
Նոր Սահմանադրության նախագծում ընտանիքի պաշտպանությանը վերաբերող դրույթը պահպանվել է անփոփոխ
23.11.2026 | 13:22
Սահմանադրության նախագիծը սահմանում է անձին քաղաքացիությունից զրկելու նոր մեխանիզմ
23.11.2026 | 13:13
Իրանի սահմաններին որևէ ռազմական ներկայություն անընդունելի է, հայկական կողմը տվել է անհրաժեշտ հավաստիացումները․ Իրանի ԱԳՆ-ն՝ TRIPP-ի մասին
23.11.2026 | 13:08
Մեկնարկում է TRIPP նախագծի իրականացումը․ ՈՒՂԻՂ
23.11.2026 | 13:08
Հայերենը՝ անփոփոխելի պետական լեզու․ ինչ է փոխվում նոր Սահմանադրությամբ
23.11.2026 | 13:03
Գլխավոր դատախազը կպաշտոնավարի 7 տարի և չի կարողանա վերընտրվել․ առաջարկվում է ստեղծել Դատախազական խորհուրդ
23.11.2026 | 12:58
ՊՍԺ-ի ևս մեկ առանցքային ֆուտբոլիստ ծանր վնասվածք է ստացել
23.11.2026 | 12:49
Զելենսկին հաստատել է` Լիբիայում ռուսական «Մերկուրի» ռազմանավը հարձակման է ենթարկվել ու խորտակվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 12:42
Երեխաների իրավունքները նոր Սահմանադրությամբ․ ինչ է փոխվում և ինչ նոր երաշխիքներ են սահմանվում
23.11.2026 | 12:34
ՀՀ էներգետիկ անվտանգության մարտահրավերները և ատոմային էներգետիկայի զարգացման հեռանկարները․ ՈՒՂԻՂ
23.11.2026 | 12:25
Կիևի մարզի Դիմեր ավանում ռուսական հարվածի հետևանքով 11 մարդ է զոհվել
23.11.2026 | 12:18
Նոր Սահմանադրության նախագծից հանվել է դրոշի և զինանշանի նկարագրությունը
23.11.2026 | 12:10
Նոր Սահմանադրության նախագիծը հրապարակվել է // Փաշինյանը կրկին հրաժարականից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
23.11.2026 | 12:07
Նոր Սահմանադրության նախագծում փոխվել է Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող մեկ ձևակերպում
Բոլորը

Մենք 30 տարուց մի քիչ պակաս Վրաստանի հետ դեմարկացիայի գործընթաց ենք անցնում: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Սահմանի 60 տոկոսի վերաբերյալ արդեն ունենք համաձայնեցված դելիմիտացիա, մոտ 30 տոկոսի հետ կապված դեռ աշխատանքը շարունակվում է: Մենք պետք է լուծենք այդ հարցերը:

Մեր մեծագույն խնդիրը մեր ժողովրդի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելն է, մենք պետք է գնանք այս ճանապարհով: Այսօր դրա հնարավորությունը կա… Բայց իլյուզիաներ չունենանք, որովհետև դա միայն մեզնից չի կախված…

Սա նշանակում է, որ մենք պետք է գնանք երկխոսության, կոմունիկացիաների բացման: Մենք ուզում ե՞նք երկաթուղային հաղորդակցություն: Այսինքն՝ մենք ուզում ենք Ադրբեջանի տարածքով անցնենք, Ադրբեջանը մեր տարածքով չանցնի՞: Ո՞նց ենք սա պատկերացնում: Կարող են իրենք էլ չանցնեն, մենք էլ չանցնենք, բայց դա նշանակում է, որ մենք ուզում ենք մեր շրջափակման քաղաքականությունը շարունակել: Չի կարելի այսպես, պետք է գնալ լուծումների»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ Հայաստանի կառավարությունը սեփական երկրի ու ժողովրդի դեմ դավադրությունների մեջ չի մտնելու:

Մանրամասները՝ տեսանյութում: