Թասիբը գցել են շանը, շունը չի կերել, թույլ մի տվեք՝ ձեր թասիբը ոտնատակ տան. Հովսեփյանը՝ «Իմ քայլին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 16:06
Թրամփը ՄԱԿ ԳՎ-ի շրջանակում Իրանի պատերազմը կքննարկի Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ
17.09.2026 | 15:58
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անտոն Քոչինյան փողոցում
17.09.2026 | 15:48
Ուկրաինան և ՌԴ-ն զոհվածների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրել
17.09.2026 | 15:40
«Չելսիի» ղեկավարը վաճառել է ակումբում իր մասնաբաժինը
17.09.2026 | 15:28
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
17.09.2026 | 15:19
ՌԴ-ն Սև ծովում հարվածել է Տանզանիայի դրոշի ներքո նավարկող նավին․ նավապետը զոհվել է
17.09.2026 | 15:10
Փաշինյանը՝ ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին // Գերմանիան ՀՀ ՊՆ-ին ձնագնացներ է նվիրել․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 15:07
Ռուբեն Մխիթարյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ
17.09.2026 | 15:02
Շոյգուն հայտարարել է, թե ՀՀ-ում ՌԴ ներդրումներով ընկերությունների նկատմամբ, իբր, «ռեյդերային զավթում» է իրականացվում
17.09.2026 | 14:54
Մատենադարանի ձեռագրական գանձարանը համալրվել է 1491 թվականի Շարակնոցով
17.09.2026 | 14:49
Տեղեկություն Կիպրոս – Հայաստան հանդիպման տոմսերի վերաբերյալ
17.09.2026 | 14:40
Կոռուպցիոն սկանդալի ֆոնին՝ Զելենսկին Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար է նշանակել
17.09.2026 | 14:33
ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններին
17.09.2026 | 14:24
Ադրբեջանցի պատգամավորը հայտարարել է, թե Բաքուն կարող է Հայաստանի տարածքում հուշարձաններ «վերականգնել»
17.09.2026 | 14:15
Արման Ծառուկյան. «Ռուֆիին հաղթելու դեպքում կանցկացնեմ չեմպիոնական մենամարտ»
Բոլորը

«Ինչպե՞ս եք ձեզ զգում երեկվա տեսանյութից հետո: Որևէ կերպ ձեր արժանապատվությունը շարժվե՞ց, ձեր թասիբին կպա՞վ, թե՞ չէ: Ինձ հետաքրքիր է, որևէ կերպ հասկացա՞ք՝ ինչ է տեղի ունեցել, թե չէ: Գիտեմ՝ շատերդ ինչ եք զգում, բայց շատերիդ համար էլ՝ դա ոչ մի բան էր: Ու ձեր ելույթներից ես վստահ եմ, որ ձեզ համար որևէ արժեք չուներ այն, որ ձեր զինվորին ստորացրել են: Զինվորը հայ մարդու հավաքական կերպարն է, և դա ամբողջ ազգի հանդեպ դրսևորված վերաբերմունք էր՝ ձեր թողտվության հետևանքով»,- այս մասին ԱԺ արտահերթ նիստում իր ելույթում ասաց ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ դիմելով «Իմ քայլի» պատգամավորներին:

«ԱԽ քարտուղարն ասում է՝ չենք հասցրել սահմանը կահավորել: 7 ամիսը քի՞չէ: Իսկ ինչու չեք հասցրել նվազագույն չափով կահավորել: Գլխավոր շտաբը եւ պաշտպանության նախարարը տեղյակ չէին այդ միջադեպից: Ինձ հետաքրքիր է, ընդհանրապես  թասիբ կա՞: Հետաքրքիր է ինչու են ԳՇ պետն ու նախարարը, ԱԽ քարտուղարը մինչեւ հիմա իրենց պաշտոններին»,-հայտարարեց պատգամավորը:

Նա համոզմունք հայտնեց, որ այս փաստաթուղթը հրապարակ է նետվել հենց իշխանության ներսից. «Տրվել է, որ աղմուկ բարձրացվի, թե տեսեք ինչ փաստաթուղթ է, հետո մեկ ուրիշը ներկայացվի, որ ասեք՝ ստեցին: Ինձ գոնե չեք ստել, ես սպասում էի, որ այս խաղը պետք է խաղաք»:

«Թասիբը գցել են շանը, շունը չի կերել»,- դիմելով գործընկերներին՝ ժողովրդական այս խոսքը մեջբերեց Հովսեփյանը և կոչ արեց՝ թույլ մի՛ տվեք՝ ձեր թասիբը այդպես ոտնատակ տան, արտահայտեք ձեր վերաբերմունքը: Պատգամավորը պահանջեց կամք դրսևորել և տեր կանգնել հայ զինվորին:

Մանրամասները՝ տեսանյութում: