Այո, դա միակ փաստաթուղթն է․ չկա որևէ գաղտնի հավելված․ Փաշինյանը՝ տարածված փաստաթղթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.07.2026 | 19:38
Ադրբեջանն ու Կենտրոնական Ասիայի երկրները հանդիպում են անցկացրել․ հռչակագիր է ստորագրվել
31.07.2026 | 19:35
Ռոբերտ Քոչարյանը ինչո՞ւ չի գալիս ԱԺ, թիմակիցները պիտի աշխատեն, իրենք թիրախում չհայտնվե՞ն. Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 19:25
«Մուլտի Տրանսպորտ» ՍՊԸ տնօրեն Արթուր Դալլաքյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
31.07.2026 | 19:15
Ո՞ր Սամվել Կարապետյանն է մեզ մեղադրում, ում աշխատավայրը ФСБ-ն է նշվա՞ծ․ եթե ռուսամետ լինեինք՝ ՌԴ-ն պատժամիջոցներ չէր կիրառի․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 19:07
Հասարակական զուգարան՝ կրպակի տակ․ ինչ է հայտնի Աբովյան փողոցում թաքնված կառույցի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 19:00
Հումորից՝ «դատավճիռ»․ ինչպես Վարդավառը քննադատած ռուս բլոգերի մասին կեղծ լուրը տարածվեց համացանցում
31.07.2026 | 18:55
Նիկոլ Փաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնից
31.07.2026 | 18:49
Վրացական շուկա են մուտք գործել հայկական գյուղմթերքով բեռնված առաջին խմբաքանակները. դեսպանություն
31.07.2026 | 18:38
Մոսկվան հայտարարում է, թե ՆԱՏՕ-ն ձգտում է Հայաստանին «հեռացնել» ՀԱՊԿ-ից
31.07.2026 | 18:29
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները հավաք են անցկացրել և պատրաստվում են առաջիկա մրցաշարերին
31.07.2026 | 18:26
Արայիկ Հարությունյանն ազատվեց պաշտոնից
31.07.2026 | 18:20
Հայ-ադրբեջանական առևտուրը 2026-ին․ ներմուծումն աճում է, արտահանումը դեռևս բացակայում է 
31.07.2026 | 18:09
Չենք ուզում ԵՏՄ-ն փլուզվի, կառույցի մասին ենք մտածում, մեր կառույցն է. Գևորգ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 18:03
Ռուբինյանը ԱԺ պատվո մեդալով է պարգևատրել աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանին
31.07.2026 | 17:59
Զելենսկին հայտնել է հրամանատարներից մեկի նկատմամբ մահափորձի մասին
Բոլորը

«Ասք այն մասին, թե ինչպես իրեն ընդդիմություն հորջորջող որոշակի շրջանակներ ամեն ինչ անում են, որ ադրբեջանական զորքը հանկարծ չլքի ՀՀ տարածքը»,- վերջին օրերին տեղի ունեցող գործընթացը այսպես է վերնագրել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Այս մասին Ազգային ժողովում իր ելույթում նշեց Փաշինյանը:

«Իմ գնահատականը շարունակում է մնալ այն, որ Ադրբեջանի գործողությունների նպատակը սահմանային ռազմական բախում հրահրելն է»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանը կառավարության աշխատանքը գնահատեց թիմային, համակարգված և արդյունավետ, քանի որ միջազգային հանրությունում իրավիճակի վերաբերյալ, ըստ նրա, կա համաձայնություն, որով արձանագրվում է  Ադրբեջանի գործողությունների ապօրինությունը և ՀՀ տարածքը լքելու անհրաժեշտությունը:

«Մեր դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ առանց նախապայմանների Ադրբեջանի զորքերը պետք է լքեն ՀՀ սահմանը: Կա փաստ, որ չունենք դելիմիտացված և դեմարկացված սահման»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ եռակողմ հանձնաժողով ձևավորելու առաջարկ կա:

«Ես կոռեկտ չեմ համարել, որ աշխատանքային փաստաթուղթը, որը դեռ քննարկումների փուլում է, հրապարակվի, դա վատ ու անլուրջ վիճակի մեջ կդնի որևէ կառավարության, բայց քանի որ հրապարակված է ընդդիմության կողմից, ապա ասեմ, որ, այո՛, դա միակ և եզակի փաստաթուղթն է, որը օր ու կես, երկու օր գտնվում է մեր աշխատանքային շրջանառության մեջ, դրա մեջ ամենակարևորն այն դրույթն է, որ կողմերը պարտավորվում են, որ սահմանային իրադրությունները լուծվում են ոչ թե զորքերի փոխադարձ շարժերով, այլ դիվանագիտական քաղաքական ճանապարհներով… Հանձնաժողովների ձևավորումը տեղի կունենա, երբ ադրբեջանական ուժերը կլքեն ՀՀ տարածքը, կամ կարձանագրենք մի դրույթ, որտեղ նշված կլինի կոնկրետ ժամկետում զորքերի հետքաշման գործընթացի մասին:

Սա է, ըստ էության, ամբողջ պատմությունը: Չկա և չի կարող լինել գաղտնի հավելված: Սա ինքնին աշխատանքային գաղտնի փաստաթուղթ է: Պետք է հասկանանք, որ մենք՝ բոլորս, շատ լարված ենք և շատ ծանր ճանապարհի միջով ենք անցել և անցնում, բայց դա չի նշանակում, որ պետք է պարզ բաներ չնկատենք»,- նշեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: