Եվրոպական խորհրդարանը պահանջում է Ադրբեջանից առանց նախապայմանի ազատ արձակել հայ ռազմագերիներին

Լուրեր

12.12.2024 | 17:52
Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց, Գոմք բնակավայրերում բնակելի տուն կառուցելու նպատակով կտրամադրվի 21 մլն դրամ աջակցություն
12.12.2024 | 17:40
Սիրիական բանտում 7 ամիս պահված ԱՄՆ քաղաքացի է հայտնաբերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 17:32
18-ամյա հնդիկ Դոմարաջուն՝ շախմատի աշխարհի 18-րդ չեմպիոն
12.12.2024 | 17:29
Գյուղվարկ վերցնեմ, «Նիվա» վերցնեմ, գցեմ ձորը, կառավարությո՛ւն, արի՛ տես` ինչ ես անում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 17:17
26 միլիոն դրամ՝ Ավինյանի գլխավորած պատվիրակության ԱՄՆ գործուղման համար
12.12.2024 | 17:08
«Նոա»-ի և ԱՊՕԷԼ-ի երկրպագուներն այցելել են Ծիծեռնակաբերդ
12.12.2024 | 17:00
Հաստատվել է անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը և կարգը
12.12.2024 | 16:58
Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է, որ Անկարայի կողմից աջակցվող ուժերը շարունակում են առաջխաղացումը Սիրիայի հյուսիսում
12.12.2024 | 16:46
ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Թուրքիայի ընկերություններն ավելացրել են զենքի մատակարարումները Հայաստան, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան և Ուզբեկստան․ այն ուղղվում է ՌԴ․ The Insider
12.12.2024 | 16:38
 Փաշինյանն ու ԵԽ գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-ԵԽ գործընկերությանը վերաբերող հարցեր
12.12.2024 | 16:34
Չեմ բացառում․ Գևորգ Պապոյանը` Հակոբ Ասլանյանի կողմից հնարավոր արտահոսքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 16:28
Մեծ Բրիտանիայում նոր հակադրոնային լազեր են փորձարկել
12.12.2024 | 16:16
Եթե Ամուլսարի ղեկավարների և բանկերի բանակցությունները հաջող ընթանան, բանկերը ֆինանսավորում կտան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 16:07
Ադրբեջանի ՊՆ ղեկավարը խոսել է հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակից և դժգոհել ՀՀ սպառազինումից
12.12.2024 | 15:55
Մեքենան վարում էր ոչ սթափ վիճակում, չուներ վարորդական իրավունք․ ՆԳՆ
Բոլորը

Եվրոպական խորհրդարանը 607 կողմ ձայնով ընդունեց բանաձև, որով պարտադրում է Ադրբեջանին առանց որևէ նախապայմանի ազատ արձակել հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց։
ԲԱնաձեում, մասնավորապես ասված է․

1․ Եվրոպական խորհրդարանը պահանջում է բոլոր հայ գերիների անհապաղ և առանց պայմանների ազատ արձակումը, ռազմական և քաղաքացիական, ովքեր գերեվարվել են հակամարտության ընթացքում կամ դրանից հետո, և զերծ մնալ ապագայում կամայական գերեվարումներից. կոչ է անում ամբողջովին իրականացնել 2020թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ Զինադադարի Հայտարարությունը, որով նախատեսվում է ռազմագերիների, գերիների և այլ գերեվարված անձանց, ինչպես նաև աճյունների փոխանակում:

2. Դատապարտում է Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած վերջին պատերազմի ընթացքում իրականացված բռնությունները. Կարեկցում է զոհերին և նրանց ընտանիքներին. դատապարտում է հրադադարի խախտումները, ինչը հանգեցրել է մարդկանց է՛լ ավելի տառապանքին, կյանքերի կորստին և ավերումներին. Դատապարտում է քաղաքացիներին թիրախավորող բոլոր հարձակումները, և հիշեցնում է քաղաքացիական անձանց կյանքերի պահպանման՝ միջազգային մարդասիրական օրենքներով պետությունների պարտավորության մասին:

3. Կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը՝ ռազմական հակամարտության հետ կապված իրենց գերեվարության ներքո գտնվող բոլոր անձանց սպառիչ ցուցակ տրամադրել, որպեսզի տեղեկատություն տրամադրի նրանց գտնվելու վայրի և առողջական վիճակի վերաբերյալ` ներառյալ գերեվարության ընթացքում մահացած անձանց վերաբերյալ:

4. Հիշեցնում է անհայտ կորածների գտնվելու վայրի և ճակատագրի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման ձախողման վերաբերյալ, որը հավասարազոր է նրանց ստիպողական անհետացմանը, ինչը Հայաստանը և Ադրբեջանը հանձն էին առել կանխել. կոչ է անում կողմերին պարզաբանել անհետ կորածների գտնվելու վայրը և ճակատագրերը, և մահացածների մարմիններին վերաբերվել արժանապատվությամբ:

5. Պահանջում է Ադրբեջանի կառավարությունից հարգել օրենքի պահանջները, թույլ տալ իրավաբանների, բժիշկների, մարդու իրավունքների պաշտպանների մուտքը հայ ռազմագերիների մոտ և կազմակերպել, որպեսզի նրանք կապ հաստատեն իրենց հարազատների հետ:

6. Իր խորը մտահոգությունն է հայտնում հաստատված զեկույցների վերաբերյալ, ըստ որոնց՝ հայ ռազմագերիները և գերեվարված այլ անձինք մինչ այժմ և ներկայումս պահվում են ստորացուցիչ պայմաններում և ենթարկվում են անմարդկային վերաբերմունքի և խոշտանգումների` և՛ իրենց գերեվարման ընթացքում, և՛ գերեվարության մեջ գտնվելու ժամանակ. դատապարտում է խոշտանգումների և ստիպողական անհետացման բոլոր դեպքերը, ներառյալ՝ դեպքերը, որոնք ռազմական հակամարտության ընթացքում են իրականացվել, ինչպես նաև ռազմագերիների հանդեպ ստորացուցիչ վերաբերմունքը և աճյունների պղծումը:

7. Կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին, որպեսզի նրանք այնպես անեն, որ դեռևս գերեվարության մեջ գտնվող անձինք լինեն այնպիսի պաշտպանության ներքո, ինչպես որ պահանջվում է միջազգային մարդու իրավունքների և մարդասիրական օրենքներով, ներառյալ՝ խոշտանգումներից զերծ լինելը և անմարդկային վերաբերմունքը. կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին իրականացնել անկախ, անհապաղ, հասարակության համար բաց և արդյունավետ հետաքննություններ և հետապնդում իրականացնել Ժնևյան Կոնվենցիայի բոլոր խախտումների, ինչպես նաև միջազգային օրենքների և պատերազմի հանցագործությունների դեպքերով, որպեսզի նրանք հաշվետու լինեն, և զոհերի հիշատակը հարգվի, միգուցե դրա համար ստեղծվելիք մի միջազգային հանձնաժողովի օգնությամբ. կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը ամբողջությամբ համագործակցել Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի հետ՝ հետաքննելու հայ ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ զեկույցների հավաստիությունը, և դրանց համար մեղավորներին պատասխանատվության ենթարկել:

8. Հիշեցնում է, որ ներկայումս չկա հասարակության համար հասանելի հաստատված տեղեկատվություն Հայաստանի կողմից գերեվարված ադրբեջանցի ռազմագերիների կամ գերեվարված անձանց վերաբերյալ:

9. Հիշեցնում է հակամարտության բոլոր կողմերին միջազգային մարդասիրական օրենքների վերաբերյալ նրանց միջազգային պարտավորությունների մասին, որոնցով արգելվում են խոշտանգումները և այլ անմարդկային վերաբերմունքները, և վերահաստատում է, որ գերիների խոշտանգումն ու անմարդկային վերաբերմունքը պատերազմի հանցագործություն է համարվում:

10. Խիստ քննադատում է ապրիլի 9-ին տեղի ունեցած միջադեպը, երբ Ադրբեջանի իշխանություններն ուղարկեցին դատարկ ինքնաթիռ, որով պետք է հայ գերիները վերադառնային. սա համարում է շատ անմարդկային և, ավելին, Ադրբեջանի ընդհանուր անմարդկային վերաբերմունքի ցուցադրական դրսևորում գերիների և նրանց ընտանիքների վերաբերյալ:

11. Պնդում է առ այն, որ անապաղ կարիք կա զերծ մնալու թշնամական հռետորաբանությունից կամ գործողություններից, որոնք կարող են դիտվել՝ որպես ատելություն սերմանող կամ բռնություն խրախուսող կամ անպատժելիությունը խրախուսող կամ որևէ այլ գործողություն, որով կարող է վտանգվել կառուցողական վստահության և հաշտեցման, համագործակցության և կայուն խաղաղության մթնոլորտը:

12. Կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը ամբողջությամբ համագործակցել Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի հետ հայ ռազմագերիների հարցով, և համապատասխանել Դատարանի միջանկյալ միջոցների իրականացման հետ, որն Ադրբեջանին կարգադրել էր տրամադրել մանրամասն տեղեկատվություն գերեվարված անձանց իրավիճակի, նրանց առողջական վիճակի և ետ վերադարձնելու համար ձեռք բերվող միջոցառումների վերաբերյալ:

13. Իր համոզմունքն է հայտնում, որ գերիների ամբողջական վերադարձն ու զոհվածների մարմինների վերադարձը և մարդասիրական օրհասական հարցերի վերջնական լուծումը` հատկապես նրանց ընտանիքների համար, կլինեն առաջին քայլը վստահության կառուցման համար, որոնց անհրաժեշտությունը շատ կա այս իրավիճակում տարածաշրջանում հիմնարար կայունություն ապահովելու համար:

14. Կոչ է անում Ադրբեջանի կառավարությունը երաշխավորել համապատասխան միջզգային կառույցներին մուտք ունենալ ռազմագերիների մոտ. Այնպիսի կազմակերպությունների, ինչպիսիք են Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեն (ԿԽՄԿ/ ICRC) և Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն (CPT):

15. Ընդգծում է մարդասիրական օգնությունն անհապաղ դրա կարիքը ունեցողներին հասցնելու հրատապ անհրաժեշտությունը, և այն կարևորությունը,

որ Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության և հայկական մշակութային ժառանգությունն ապահով լինեն, և, որ ներքին տեղահանված անձինք և փախստականները կարողանան վերադառնալ իրենց բնակության նախկին վայրերը:

16. Խիստ պահանջում է երկու կողմերից էլ, որպեսզի զերծ մնան Ադրբեջանում հայկական մշակության ժառանգության ավերումից, իսկ Հայաստանում` ադրբեջանական մշակութային ժառանգության ավերումից. Կոչ է անում ամբողջովին վերականգնել ավերված վայրերը, և, որ միջազգային համայնքն այդ գործում ավելի շատ ներգրավվածություն ունենա, որպեսզի պաշտպանեն տարածաշրջանում համաշխարհային ժառանգությունը:

17. Հիշեցնում է ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների գլխավորությամբ միջազգային հանրության` խաղաղ, բազմակողմանի և կայուն լուծում գտնելու ջանքերը, որոնք հիմնված են ԵԱՀԿ 2009թ. Հիմնարար Սկզբունքների վրա (ուժ չկիրառելու, տարածքային ամբողջականության, և ազգերի ազգային ինքնորոշման հավասար իրավունքների սկզբունքները)` Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի կարգավիճակի օբյեկտիվ սահմանմամբ. հիշեցնում է, որ դրան կարելի է հասնել միայն քաղաքական բանակցությունների արդյունքում` բոլոր կողմերի իրական նվիրվածությամբ. կոչ է անում կողմերին առաջին իսկ հնարավորության դեպքում հանձն առնել բարձր մակարդակով քաղաքական երկխոսությունները Մինսկի Խմբի Համանախագահության ներքո. կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններին, ինչպես նաև միջազգային միջնորդներին, համակարգված կերպով ներգրավվել կանանց խաղաղության գործընթացում և խորհրդակցել մարդու իրավունքների կին պաշտպանների հետ:

18. Ցավում է, որ ԵԱՀԿ Մինսկի Խմբում մասնակցող ԵՄ Անդամ պետությունները ներկա չեն գտնվել, երբ միջնորդությամբ ստորագրվել է խաղաղության համաձայնագիրը, և, որ ԵՄ-ն առաջնորդություն չի ցուցաբերել իր` երկու կարևոր Արևելյան Գործընկերներին բանակցությունների սեղանի շուրջ բերելու հարցում:

19. Դատապարտում է Բաքվում բացված, այսպես կոչված, «ռազմական ավարների պուրակը», որը հասարակության համար բացվել է ապրիլին 14-ին, քանի որ դա ավելի է նպաստում երկարատև թշնամական տրամադրություններին և խարխլում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմանի վստահությունը, ուստի հորդորում է այն անհապաղ փակել:

20. Կոչ է անում Փոխնախագահին/Բարձր Ներկայացուցչին և Եվրոպական Միությանը առաջարկել ամեն հնարավորին աջակցություն` հրադադարի ռեժիմի պահպանման համար, աջակցել կայունությանը նպաստող ցանկացած գործողությունների, վստահության ամրապնդմանը, փոխադարձ վստահության կառուցմանը, և պատերազմից հետո վերականգնողական աշխատանքներին, ինչպես նաև ուշադիր հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը` հատկապես մոնիտորինգի մեխանիզմներին. կոչ է անում Արտաքին գործողության եվրոպական ծառայությանը (EEAS), Հանձնաժողովին և անդամ պետություններին մեծացնել իրենց աջակցությունը քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների պաշտպանների հետ իրենց համագործակցությունը` մասնավորապես նրանց աշխատանքի սահմանափակումների հարցում. համարում է, որ Հարավային Կովկասում ԵՄ Հատուկ Ներկայացուցիչն այս հարցում կարևոր դեր ունի կատարելու:

21. Կոչ է անում հանձնաժողովին և ԵՄ Անդամ պետություններին շարունակել տրամադրել շտապ մարդասիրական օգնություն, շարունակել այս տարածքում միջազգային կազմակերպությունների աշխատանքը և պահպանել մշակութային և կրոնական ժառանգությունը, ինչպես նաև աջակցել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, որոնք իսկապես նպաստում են հաշտեցմանը:

22. Կոչ է անում Արտաքին գործերի և Անվտանգության Քաղաքականության Բարձր Ներկայացուցչին ԵՄ Անդամ Պետությունների հետ մեկտեղ՝ նաև 2021թ. աշնանը գալիք Արևելյան համագործակցության գագաթաժողովում բարձրացնել Հարավային Կովկասում անվտանգության, կայունության և տարածաշրջանային համագործակցության հարցերը:

23. Հանձնարարում է Նախագահին ուղարկել այս հռչակագիրը Արտաքին Գործերի և Անվտանգության Քաղաքականության Միության Հանձնաժողովի/Բարձր Ներկայացուցչի Փոխնախագահին, Խորհրդին, Հանձնաժողովին, Անդամ Պետությունների կառավարություններին և խորհրդարաններին, Միացյալ Ազգերի Կազմակերպության Գլխավոր Քարտուղարին, ԵԱՀԿ Գլխավոր Քարտուղարին, Մինսկի Խմբի Համանախագահներին, Նախագահին, Հայաստանի կառավարությանը, Խորհրդարանին և նախագահին, Ադրբեջանի կառավարությանն ու խորհրդարանին:

Թարգմանությունը՝ armradio.am-ի։