Ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումից հետո միայն պայմաններ կստեղծվեն քննարկումների հնարավորությունը դիտարկելու համար․ ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը

Լուրեր

17.09.2026 | 11:34
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների երկրորդ մրցակիցները
17.09.2026 | 11:25
Մեզ համար ավելի լավ ա պարտվել ոչ դաշնակցական ուժի, քան հաղթել դաշնակցական ուժին. Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:16
Կիևում ռուսական հարձակման հետևանքով տուժել է 16 մարդ, Օդեսայում ՝ բնակելի շենք վնասվել
17.09.2026 | 11:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.09.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 10:58
Լիոնել Մեսին նվաճել է կարիերայի 49-րդ տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:54
«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը լրջագույն մարտահրավեր և սպառնալիք է ՀՀ-ի համար. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:51
ՍԴ դատավորների հավելավճարների համար կառավարությունը 38.9 մլն դրամ կհատկացնի
17.09.2026 | 10:38
Քաղաքացիները կարող են իրենց եկամտային հարկից գումար հատկացնել ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին ու կուսակցություններին․ նախագիծը Կառավարության նիստի օրակարգում է
17.09.2026 | 10:35
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան կմրցեն իրար հետ
17.09.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 17-ի դրությամբ
17.09.2026 | 10:15
Դատախազության միջնորդությամբ Վանաձոր համայնքին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
17.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:36
«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն 2026» միջազգային համաժողովը. ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:29
Հայ հոգևոր առաջնորդները Սպիտակ տանը հանդիպել են Թրամփին և աղոթել Հայաստանի ու ԱՄՆ-ի խաղաղության համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ն Factor.am-ի հարցին ի պատասխան ներկայացրեց Հայաստանի դիրքորոշումը՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունների վերաբերյալ։

Factor.am-ը հետաքրքրվել էր՝ արդյո՞ք համացանցում շրջանառվող փաստաթղթի շուրջ է բանակցություններ ընթանում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև և արդյոք ՀՀ Արտաքին գործերի նախարարը տեղյակ է եղել է դրա մասին, մասնակցել է այդ փաստաթղթի կազմմանն ու բանակցություններին։

«Հայկական կողմի դիրքորոշումը հստակ է. Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումից հետո միայն պայմաններ կստեղծվեն որևէ ձևաչափով և օրակարգով քննարկումների հնարավորությունը դիտարկելու համար»,- ի պատասխան նշեց ԱԳՆ խոսնակ Աննա Նողդալյանը:

Հիշեցնենք, որ Փաշինյանն այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց, որ եթե Ադրբեջանը պայմանավորվածությունը պահի, ապա ինքը կստորագրի փաստաթուղթ, որը, իր ձևակերպմամբ, 100 տոկոս ՀՀ շահերից է բխում։ Թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը հայտնի չէ։ Երեկվանից սկսած՝ տարբեր տեղեկություններ են շրջանառվում՝ կապված այդ փաստաթղթի բովանդակության հետ։

Ընդդիմադիր շրջանակներից կան պնդումներ, որ խոսքը տարածքային զիջումների (մասնավորապես՝ Տավուշի մարզի որոշ գյուղերի) մասին է։ ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն այսօր կառավարության նիստից հետո վստահեցրեց, որ այն տարածքային զիջումների մասին չէ և նշեց, որ փաստաթուղթը շուտով կհանրայնացվի։

Անժելա Պողոսյան