«Դա մակուլատուրա է». Արմեն Գեւորգյանը՝ իր դեմ առաջադրված մեղադրանքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2024 | 16:27
Աբխազիայի խորհրդարանը հայտարարել է ընդդիմության հետ բանակցություններում առաջընթացի մասին
18.11.2024 | 16:18
Մայթերի ծառերը կտրում եք, տեղը տնկում ճապոնական բալենի, որը սաղարթ չունի և չի կարող օգուտ տալ քաղաքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 16:07
Le Figaro-ն հեռացրել է տեղեկությունն այն մասին, որ Ֆրանսիան և Բրիտանիան Կիևին թույլատրել են հեռահար հրթիռներ արձակել ՌԴ-ի ուղղությամբ
18.11.2024 | 15:55
Երևանում ունենք աղտոտման մի մակարդակ, որն առողջական մեծ ռիսկեր է պարունակում. «Էկոկենտրոն»-ի տնօրեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 15:51
Անընդունելի է․ Կրեմլը՝ ռուս-ուկրաինական պատերազմի սառեցման Էրդողանի ծրագրի մասին
18.11.2024 | 15:42
Շինարարությունը, տրանսպորտն ու բաց հանքերն են օդի հիմնական աղտոտողները. քաղաքապետարանի ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 15:33
«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայող է ձերբակալվել
18.11.2024 | 15:27
Ադրբեջանցի պաշտոնյան հայտարարել է, թե «ՀՀ-ի ռազմականացումը հարկադրել է Բաքվին ավելացնել պաշտպանական ծախսերը»
18.11.2024 | 15:18
Հայտնի է Փաշինյանի հետ Վատիկան գործուղված պատվիրակության կազմը
18.11.2024 | 15:09
Սա լարվածության որակական նոր փուլ է․ Պեսկովը՝ Բայդենի կողմից ATACMS հրթիռներով ՌԴ-ին հարվածելու թույլտվության մասին
18.11.2024 | 15:05
Գլխավոր դատախազին հրաժարականի պահանջ չի ներկայացվել
18.11.2024 | 15:00
ԲԴԽ նախագահի թեկնածուի անուն է շրջանառվում, երկրաշարժ Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանագոտում․ ԼՈՒՐԵՐ
18.11.2024 | 14:52
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը հեռացել է Բաքվից․ ադրբեջանական ԶԼՄ-ները հիստերիա են բարձրացրել նրա այցի կապակցությամբ
18.11.2024 | 14:43
Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Հռոմի պապի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 14:28
Երևանի ակումբներում մի շարք խախտումներ են արձանագրվել
Բոլորը

«Ես հրաժարվել եմ ընդհանրապես որևէ գործ ունենալ ՀՔԾ-ի հետ։ Կյանքը ցույց է տվել, որ այս կառույցը միայն  քաղաքական պատվերներ է կատարում և քաղաքական գործ է իրականացնում։ Ուստի իրենց մեղադրանք քննարկելը ժամանակի կորուստ է»,- այս մասին ՀՔԾ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» դաշինքի շտաբի պետ Արմեն Գևորգյանը, որն այսօր հրավիրվել էր ՀՔԾ։

Գրիգորյանի խոսքով՝ իրեն ցանկանում են մեղադրանք առաջադրել և ինչ-որ խափանման միջոց ընտրել, որով կխաթարեն իր գոծունեությունը որպես «Հայաստան» դաշինքի շտաբի պետ։

«Ես ինձ առաջադրված մեղադրանքին չեմ ծանոթացել և չեմ ծանոթանալու, դա ինչ-որ մակուլատուրա է»,-նշեց Գևորգյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 

 

 

 

Նախատեսվում է սահմանների ճշգրտման հետ կապված ստորագրել նոր փաստաթուղթ, դուք տեղյա՞կ եք՝ ինչ բովանդակություն է ունենալու այն: Լրագրողների հետ զրույցում Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանն անդրադառնալով այս հարցին՝ նշեց, որ ինքը տեղյակ չէ, թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը:

Դիտարկմանը, որ հրապարակվել է տեսանյութ, որտեղ մայիսի 17-ին ադրբեջանցիները մեր զինվորներին ստորացնելով հեռացնում են մեր տարածքներից, Սինանյանն արձագանքեց. «Ասվեց, որ 2 ժամանաոց վիդեոյից մի փոքր՝ 3-4 րոպեանոց հատված է հրապարակվել ադրբեջանցիների կողմից, գուցե տեսանյութի մյուս մասում էլ մեր զինվորներն են իրենց ստորացրել»:

Նախկինների օրոք նման բան հնարավո՞ր էր. այս հարցին ի պատասխան՝ Սինայանը նշեց. «Նախկինները՝ ձեր տերերը, այն մարդիկ են, որոնք վճարում են ձեզ հարցեր տալու համար»: Այս հարցն ուղղող լրագրողը պահանջեց կոռեկտության սահմաններում մնալ:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

արդյոք, որոշեց չափերն անցնել ու որակումներ տալ, վիրավորել, ինչին ի պատասխան` ստիպված եղանքՍինանյանին կարգի հրավիրել ու պահանջել` չանցնել կոռեկտության սահմաններն ու չափի մեջ մնալ:

 

 

 

 

 

 

«Հիմա շատ է խոսվում դեմարկացիայի, դելիմիտացիայի, սահմանների ճշգրտման մասին,- նշեց Փաշինյանը: Ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ ասել, որ սահմանների ճշգրտումը որքան պետք է Ադրբեջանին, այնքան էլ պետք  է ՀՀ-ին: Որովհետև սահմանների ճշգրտումը, արձանագրումը և ի վերջո ինչ-որ փուլում դեմարկացիան և դելիմիտացիան անվտանգային կարևորագույն երաշխիք են: Բայց պետք է հասկանալ, որ այն պարզ գործընթաց չէ: Մեր տարածաշրջանում չկա երկիր, որն ավարտին է հասցրել դեմարկացիայի և դելիմիտացիայի պրոցեսը»:

 

 

«Շատ կարևոր եմ համարում կրկին արձանագրել՝ կոմունիկացիների բացումը տարածաշրջանի մեր առաջնահերթություններից մեկն է: Որովհետև կոմունիկացինաների բացումը ինչքան անհրաժեշտ է Ադրբեջանին, այնքան անհրաժեշտ է Հայաստանին: Մենք պետք է հասկանանք, որ կոմունիկացիաների բացման օրակարգը ձեռնտու է Հայաստանի Հանրապետությանը:

Ինչպես բազմիցս նշել եմ, ասում եմ բոլոր ժամանակաների համար. մենք միջանցքային տրամաբանության հարց կոմունիկացիաների բացման կոնտեքստում չենք քննարկել, չենք քննարկում և չենք քննարկելու»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը:

 

 

 

 

 

Ինչո՞ւ է ՀՀ-ն, առանց զինված դիմադրության դիմելու, դիմել ՀԱՊԿ-ին: Կառավարության այսօրվա նիստին այս հարցին մանրամասնորեն անդրադարձավ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Բոլոր այն մարդիկ, ովքեր գոնե մի քանի պարբերություն կարդացել են ՀԱՊԿ պայմանագրերից, կիմանան, որ ՀԱՊԿ-ը հենց նրա համար է, որ ճգնաժամային իրավիճակները հաղթահարվեն առանց կրակելու»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը՝ հավելելով՝ «Դա կազմակերպություն չէ, որի շրջանակներում պետք է կրակել և մյուսներին հրավիրել կրակելու: Դա կազմակերպություն է, որի մեխանիզմները պետք է կիրառվեն էսկալացիա թույլ չտալու և էսկալացիան քաղաքական, դիվանագիտական ճանապարհով կարգավորելու համար: Եվ հենց սա է ՀԱՊԿ էությունը»:

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ այնպիսի կառույցների շրջանակներում, ինչպիսին ՀԱՊԿ-ն է, եթե սկսվում են կրակոցները, մեծ հավանականությամբ կարող են վերածվել տարածաշրջանային մեծ պատերազմի, եթե չասենք՝ որոշ սցենարների դեպքում՝ ավելի լայնամասշտաբ պատերազմի:

 

 

 

Ադրբեջանական զորքերի շարժը հակասում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը. Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մանրամասնել է, թե ինչպես են ադրբեջանցիներն անցել ՀՀ սահմանը: Նրա խոսքով՝ պատերազմից հետո հայ-ադրբեջանական սահմանը երկար է մի քանի հարյուր կիլոմետրով:

«Այն հատվածներում, որտեղ գործ ունենք, դրանք բարդ ռելիեֆով լեռնային հատվածներ են, որտեղ տարվա մեծ մասը լինում է ձյան տակ, և որտեղ ընդհանրապես որևէ ինժեներական աշխատանքներ իրականացնել հնարավոր չէ: Ինչպիսի վիճակում որ այսօր այդ հատվածներում սահմանն է հայկական կողմից, նույնպիսի վիճակում էլ սահմանն է ադրբեջանական կողմից:

Այստեղ ուրիշ խնդիր կա. պետք է համադրել նոյեմբերի 9-ի հայտարարության բովանդակության հետ այսօրվա իրավիճակը: Որովհետև այո, մեր գնահատմամբ, ադրբեջանական զորքերի շարժն ուղիղ հակասության մեջ է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հետ: Եվ այստեղ նույնպես պետք է որոշակի դիրքորոշումներ արտահայտենք և դիվանագիտական աշխատանքներ իրականացնենք սա արձանագրելու համար»,- նշեց Փաշինյանը:

 

 

 

 

«Շատ ավելի կարևոր է հասկանալ՝ որն էր ադրբեջանական կողմի գործողությունների նպատակը: Տարբերակներից մեկը պատերազմի հրահրումն էր: Մեր ուշադրությունը պետք  է կենտրոնացնենք այն հանգամանքի վրա, որ այդ գործողությունը, մասնավորապես Սյունիքի մարզում, իրականացվում է Հայաստանի Հանրապետության տարածքի ամենանեղ հատվածում, որը մոտ 26 կմ լայնություն ունի: Եվ եթե իրադրությունը դուրս գար վերահսկողությունից, այնտեղ կարող էին անկառավարելի իրադարձություններ զարգանալ, որը հետո կարող էր մեզ շատ մեծ պրոբլեմների առաջ կանգնեցնել: Այնպես որ, մեր մոտեցումը՝ հարցը մեր անվտանգային միջազգային մեխանիզներով լուծելու, համարում եմ ճիշտ, այս պահի դրությամբ այն, համենայն դեպս, արդարացնում է իրեն, բայց քանի դեռ փաստը տեղի չի ունեցել, չենք կարող ասել, որ այդ ճանապարհով հասել ենք մեր նպատակին»,- կառավարության այսօրվա նիստում այս մասին նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նշեց,որ չի բացառում նաև, որ ադրբեջանական նման գործողությունների նպատակը Հայաստանի ներքաղաքական պրոցեսների վրա ազդեցություն ունենալն է, առաջիկա արտահերթ ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն ունենալն է, և գուցե նաև Հայաստանում գործող «պրոպագանդիստական գործակալական ցանցին» քաղաքական աջակցություն ցուցաբերելը:

«Բայց կարծում եմ՝ այս իրավիճակում պետք է գործենք բոլոր պրոպագանդաներից անդին: Որովհետև պահը չափազանց պատասխանատու է, և մենք հստակ արձանագրել ենք ու շարունակում ենք արձանագրել, որ մեզ համար կարևոր է տարածաշրջանի կայունացումը»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը:

 

 

 

 

 

 

Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի քաղաքական վերնախավում ունի դաշնակիցներ՝ տեղեկատվական պայքարի գործակալներ.

Ձեռք բերված նախնական համաձայնությունները 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով նոր փաստաթղթի ստորագրման մասին խոսակցություններին:

«Այն լուծումները, որոնք այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված, նախնական համաձայնությունները 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին, ոչ թե 99,9 տոկոսով, այլ 100 տոկոսով։ Եվ, այո, եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի և այն պայմաններում, ինչ խոսել ենք,  այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ, որովհետև դա 100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի ազգային շահերին։ Ես այդ թուղթը պարզապես չեմ հրապարակի, որովհետև կոռեկտ չէ, աշխատանքային թուղթ է, բանակցություններ են ընթանում, առաջարկներ կան և այլն»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով համացանցում շրջանառվող փաստաթղթին:

 

 

 

 

Ադրբեջանը Հայաստանում ունի դաշնակիցներ: Կառավարության այսօրվա նիստում այս մասին հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Չեմ խուսափի այդ բառից՝ Ադրբեջանը Հայաստանի քաղաքական վերնախավում ունի տեղեկատվական պայքարի գործակալներ»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Փաշինյանի խոսքով՝ այդ մարդիկ Ադրբեջանին աջակցում են, որ այն դիվանագիտական աշխատանքը, որն արվում է, դրանք իրագործելուց խուսափելու հնարավորություն ունենա:

«Հերթական անգամ հյուսվում է ՀՀ կառավարության կողմից գծագրվող դավադրությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության»,- նշեց Փաշինյանը:

Փաշինյանը խոսեց նաև համացանցում շրջանառվող փաստաթղթղից՝ նշելով, որ այդ թղթի բովանդակության 90 տոկոսը ծածկված է՝ սևով ջնջված է. «Եվ դա ներկայացվում է որպես ապացույց, որ ՀՀ կառավարությունը ստորագրում է հակահայկական փաստաթուղթ: Պատկերացնո՞ւմ եք: Այս գործողությունները այլ կերպ, քան Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալական ցանցի գործունեություն, ես, կներեք, չեմ կարող որակել: Պետք է վերլուծել, թե այդ թղթերը որտեղից են նրանք ստանում, ես ինչքան վերլուծում եմ, միակ աղբյուրը, որտեղից որ կարող են ստանալ, Ադրբեջանն է, որովհետև եռակողմ խոսակցություն է գնում Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան, և այդ թղթերը նրանք ստանում են Ադրբեջանից: Եվ ես ասում եմ, որ այն լուծումները, որոնք այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված նախնական համաձայնություններ, այդ լուծումները հարյուր տոկոսով համապատասխանում են ՀՀ շահերին ու, այո՛, եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի, ես այդ թուղթը ստորագրելու եմ»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա ասաց, թե այդ թուղթը չի հրապարակի, քանի որ կոռեկտ չի համարում, բանակցություններ են գնում:

 

 

 

 

ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը Հայաստանի շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ այս պահին ոչինչ չունի ասելու։

Կառավարությունում լրագրողները նրան մի քանի հարց ուղղեցին, սակայն նա որևէ հարցի չպատասխանեց:

Հարցին՝ ոչինչ չունե՞ք ասելու, պատասխանեց. «Այս պահին ոչ»։

 

 

 

 

 

Օպերատիվ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում փոփոխություն չի կրել. իրադրությունը շարունակում է մնալ լարված: Այս մասին կառավարության նիստի մեկնարկին հայտնեց  ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ դեռ ավելի քան 500 ադրբեջանցի գտնվում է ՀՀ տարածքում:

«Մեր ԶՈՒ գործողությունների տրամաբանությունը հետևյալն է. մարտավարական գործողություններով սահմանափակել ադրբեջանցիների գործողությունների պոտենցիալը: Քաղաքական առումով մեր խնդիրն է՝ թույլ չտալ, որ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից: Այսինքն՝ առավելագույնն անել պատերազմական և ռազմական բախման որևէ սցենար բացառելու համար: Երկրորդը՝ հասնել նրան, որ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները լքեն ՀՀ տարածքը: Այս առումով կարող ենք արձանագրել, որ ահռելի դիվանագիտական աշխատանք է արվել և արվում»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ ահռելի դիվանագիտական աշխատանք է կատարվում:

«Կատարված  դիվանագիտական աշխատանքը համարում եմ հաջողված, որովհետև միջազգային գործընկերների և ՀՀ դիրքորոշումները նույնական են, այն է՝ ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչները պետք է լքեն ՀՀ տարածքը:

 

 

Ձեռք բերված նախնական համաձայնությունները 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով նոր փաստաթղթի ստորագրման մասին խոսակցություններին:

«Այն լուծումները, որոնք այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված, նախնական համաձայնությունները 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին, ոչ թե 99,9 տոկոսով, այլ 100 տոկոսով։ Եվ, այո, եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի և այն պայմաններում, ինչ խոսել ենք, այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ, որովհետև դա 100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի ազգային շահերին։ Ես այդ թուղթը պարզապես չեմ հրապարակի, որովհետև կոռեկտ չէ, աշխատանքային թուղթ է, բանակցություններ են ընթանում, առաջարկներ կան և այլն»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։