Ուժային գործողություն սկսելու Երևանի կոշտ դիրքորոշումն ազդակ է՝ ժամանակն ավարտվում է․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը քաղաքագետ Էդգար Վարդանյանի հետ

-Պարո՛ն Վարդանյան, Դուշանբեում ՀԱՊԿ երկրների արտգործնախարարները քննարկում են Հայաստանի դիմումը։ ՀԱՊԿ-ի անդամներ են Բելառուսը, Ղազախստանը, Ռուսաստանը, որ Ադրբեջանի հետ բարեկամական հարաբերություններ ունեն, մենք ի՞նչ ենք սպասում նրանցից, ո՞րն է ՀՀ-ի իրական ակնկալիքը ՀԱՊԿ-ից։

-Կարծում եմ, նախ՝ հստակ, միանշանակ գնահատական իրավիճակին, օբյեկտիվ գնահատական և նաև հստակ ուղերձ՝ Ադրբեջանին ուղղված, որ իրավիճակը պետք է հանգուցալուծվի՝ նրանց զորքերը պետք է դուրս բերվեն Հայաստանի տարածքից։

-Դա մեր ցանկությունն է, բայց մենք օբյետկիվորեն պիտի հասկանանք՝ ի՞նչ կարող ենք ստանալ։

-Ամեն դեպքում, ակնկալիքը դա է, այսինքն՝ կառավարող ուժն ունի այդպիսի ակնկալիք։ Եվ նաև կարծում եմ՝ երկու անգամ արդեն հնչել է պաշտոնական Երևանի բավականին կոշտ դիրքորոշումը, որ այո՛, մենք բոլոր դիվանագիտական, քաղաքական լծակները պետք է օգտագործենք, բայց եթե դրանք սպառվեն ողջամիտ ժամկետում՝ լուծում չլինի, ուժային գործողություններ կարող են լինել։ Եվ սա նաև ազդակ է բոլոր կողմերին, որ պաշտոնական Երևանն ակնկալում է արագ արձագանք և խնդրի արագ լուծում, և այլևս մոտեցել է այն կարմիր գիծը, ժամանակը, որը կարող էր տրամադրվել դիվանագիտական, քաղաքական գործընթացներին, այսինքն՝ դրանք պետք է արդեն որոշակի արդյունք ունենան։

-ՊՆ-ն հաղորդում է, որ նախորդ երկու օրերին Զինուժի հավելյալ ստորաբաժանումներ են բացազատվել տեղանքում՝ ադրբեջանցիներին իսպառ զրկելով որևէ գործողություն իրականացնելուց, որպես իրադրության լուծում՝ իրենց համար խելամիտ լուծում թողնելով բացառապես վերադարձը ելման դիրքեր։ Բանակցություններ կան, բայց ՊՆ-ն հաղորդում է՝ զինուժը կարող է հարցն ուժային տարբերակով լուծել։ Արդյոք դա ՀՀ-ի շահերին համահունչ կլինի՞, թե՝ քննարկման ենթակա չէ ուժ կիրառելու տարբերակը, պետք եղավ, գնալու ենք այդ քայլին։

-Խնդիրն այն է, որ Հայաստանը չի կարող դրա մասին չխոսել, որովհետև եթե սուվերեն տարածք է ներխուժել Ադրբեջանի որևէ զորամիավորում, թեկուզ՝ մեկ զինվոր և որը չի հեռանում, և ակնհայտ է նաև, որ արդեն բավականին ժամանակահատված է՝ այդ բանակցությունները ընթանում են ճշգրտումների համար, և վեճեր կան, որոնց քննարկման համար արդեն ժամանակը կամաց մոտենում է ավարտին։ Հայաստանը չի կարող չխոսել սրա մասին, որ գիտեք ինչ, սրանք կարող են հավերժ այստեղ նստել, և մենք որևէ բան չե՞նք ձեռնարկելու։ Մյուս կողմից, նաև շատ հստակ է, որ արդեն մի քանի անգամ պաշտոնական Երևանը կոշտ արձագանք է արել, երկրորդը այսօր առավոտյան, այս՝ ձեր բերած հայտարարությունն է։ Այդտեղ շատ կարևոր կետեր կան, որ Հայաստանը ամեն ջանք գործադրելու է, որպեսզի հենց քաղաքական ճանապարհով հարցը լուծվի։ Պաշտոնական Երևանն այստեղ ցույց է տալիս, որ թեև ինքը ուներ իրավունք ուժ գործադրելու, բայց հակված է խնդիրը խաղաղ լուծելուն և սա մեսիջ է բոլոր կողմերին, որ մենք կառուցողական ենք։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան