Գուցե թերացել ենք ինչ-որ իմաստով, բայց դա չի նշանակում, որ Ադրբեջանը պետք է նման քայլեր աներ. Աղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 12:07
Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից Հայաստան պարարտանյութ և անտրացիտ կուղարկվի
09.06.2026 | 12:02
Սպասվում են հորդառատ անձրևներ
09.06.2026 | 11:58
Քննարկվում են վերահաշվարկի դիմումները․ ՈՒՂԻՂ
09.06.2026 | 11:55
Քվեարկության օրը հիմնականում անցել է խաղաղ, բայց արձանագրվել են ուղղորդման և գաղտնիության խախտման դեպքեր․ «Ականատես»
09.06.2026 | 11:51
ԱՄՆ բանակի ուղղաթիռ է կործանվել Հորմուզի նեղուցի մոտ
09.06.2026 | 11:42
Սկալոնին հաստատել է, որ Մեսին կմասնակցի Արգենտինայի հավաքականի հաջորդ խաղին
09.06.2026 | 11:33
Ռուսաստանի ազդեցությունը նվազում է Ադրբեջանում, Հայաստանում և Մոլդովայում․ Զելենսկի
09.06.2026 | 11:25
ՆԳ նախարարի տեղակալի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
09.06.2026 | 11:24
Թրամփը զգուշացրել է Նեթանյահուին, որ շուտով նա կարող է «միայնակ մնալ Իրանի դեմ»
09.06.2026 | 11:15
Վերահաշվարկի դիմումների վերաբերյալ ԸԸՀ նիստերը կմեկնարկեն այսօր՝ հունիսի 9-ին
09.06.2026 | 11:02
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.06.2026 | 11:00
Եվրոպայի թոփ-5 լիգաների ակումբները հետաքրքրված են Նաիր Թիկնիզյանով․ գործակալ
09.06.2026 | 10:49
Ռումինիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
09.06.2026 | 10:38
Քվեարկությունը ցույց է տալիս Եվրոպայի հետ ՀՀ-ի ավելի սերտ կապերին՝ չնայած Ռուսաստանի կողմից աննախադեպ միջամտությանն ու ճշմանը․ ԵՄ-ն հայտարարություն է տարածել
09.06.2026 | 10:28
«Սան Անտոնիոն» կրճատել է NBA-ի եզրափակիչ շարքի հաշիվը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սյունիքում իրավիճակի լուծումը պատկերացնում եմ բանակցությունների ճանապարհով, ՀԱՊԿ-ում մեր ունեցած կարգավիճակի և ՀԱՊԿ-ի գործունեության շրջանակներում։ Բայց հաշվի առնելով մեր հարևանների սադրիչ կեցվածքը՝ չի բացառվում նաև ուժի կիրառումը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ ընդգծելով, որ ամեն ինչ պետք է արվի, որ հարցը լուծվի խաղաղ ճանապարհով:

Սյունիքում իրավիճակի լուծումը պատկերացնում եմ բանակցությունների ճանապարհով, ՀԱՊԿ-ում մեր ունեցած կարգավիճակի և ՀԱՊԿ-ի գործունեության շրջանակներում։ Բայց հաշվի առնելով մեր հարևանների սադրիչ կեցվածքը՝ չի բացառվում նաև ուժի կիրառումը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով Սյունիքում ստեղծված իրավիճակին և հետագա հանգուցալուծման եղանակներին։

Անդրադառնալով հարցին, թե Ադրբեջանի կողմից առաջ քաշվող պայմանների պարագայում հնարավո՞ր է որոշակի զիջումներ, Աղազարյանը պատասխանեց․«Այս պահին Ադրբեջանի կողմից պայմաններ առաջ չեն քաշվում։ Իրենց քարտեզներով դա համարվում է իրենց տարածքի մի մասը, բայց համադրելով մեր մոտ եղած քարտեզները և հատկապես 102-րդ ռուսական ռազմաբազայում եղած քարտեզները, հստակեցված է, որ դա հայկական տարածք է»։

Անդրադառնալով սահմանների չկահավորված լինելու մասին դիտարկմանը`Աղազարյանը նշեց. «Պատերազմից հետո մենք նոր սահման ենք արձանագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև, որը մինչ այդ կահավորված չի եղել անհրաժեշտ մակարդակով և կարճ ժամակամիջոցում դա անելը հնարավոր չի եղել, մենք գուցե թերացել ենք կամ չենք հասցրել կահավորել, բայց դա չի նշանակում, որ Ադրբեջանը իրեն իրավունք պետք է վերապահի նման քայլեր անել։

Ես հայտարարել եմ, որ չեմ համարում, որ պարտություն ենք կրել, այլ  ցավալի իրողությունների արձանագրում, իսկ Ալիևի կեցվածքը վկայում է այն մասին, որ իրենք գոհ չեն պատերազմի արդյունքներից։  Ես կարծում եմ` Մինսկի խմբի շրջանակներում իրականացվող գործընթացների արդյունքում մենք հնարավորություն ունենք վերականգնել մեր տարածքները, ԼՂԻՄ-ի մասին է խոսքը»։

Մանրամասները՝ տեսանյութում: