ՎԶԵԲ-ի և ԵՄ-ի աջակցությամբ գործող հիմնադրամը ներդրում է կատարում Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում. «Սոլիս» ընկերությունը Արագածոտնի մարզում կառուցելու է 4 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայան

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Amber Capital Armenia մասնավոր սեփական կապիտալի հիմնադրամը՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) և Եվրամիության (ԵՄ) աջակցությամբ, ձեռք է բերել արևային էլեկտրակայանի հայկական օպերատոր՝ «Սոլիս» ընկերությանը, Արագածոտնում՝ Հայաստանի արևմուտքում, 4 ՄՎտ ֆոտովոլտային (ՖՎ) արևային կայան կառուցելու և շահագործելու համար:

Ակնկալվում է, որ օբյեկտը կգործարկվի մինչև 2021 թվականի ավարտը և կարտադրի տարեկան 7,5 Գվտ / ժամ մաքուր էներգիա, ինչի արդյունքում հնարավոր կլինի խուսափել տարեկան 3,200 տոննա CO2 արտանետումներից: Էլեկտրակայանը կնպաստի Հայաստանի «կանաչ» վերականգնմանը և կստեղծի շուրջ 50 աշխատատեղ շինարարության և էլկտրակայանի շահագործման ոլորտում։

Ecoville ՍՊԸ-ին, որը Հայաստանում առաջատարներից է առևտրային վերգետնյա արևային էլեկտրակայանների և տանիքների ՖՎ համակարգերի մշակման և կառուցման գործում, մրցութային կարգով շնորհվել է ծրագրի ինժեներական և շինարարական աշխատանքների պայմանագիր:

Սա առաջին ծրագիրն է, որը ֆինանսավորվում է ԵՄ-Հայաստան ՓՄՁ Հիմնադրամի կողմից և կառավարվում Amber Capital-ի կողմից։ Մասնավոր սեփական կապիտալի հիմնադրամը ձգտում է Հայաստանում ներդրումներ կատարել կենսունակ փոքր և միջին ձեռնարկություններում (ՓՄՁ): Ամերիաբանկը ֆինանսավորում է տրամադրել այս ծրագրի համար։

Amber Capital Armenia-ի գործադիր տնօրեն Անուշավան Սիմոնյանը ընդգծել է ծրագրի կարևորությունը ինչպես երկրի, այնպես էլ հիմնադրամի համար՝ շեշտելով, որ վերականգնվող էներգիան հիմնադրամի առաջնահերթություններից մեկն է: «Արևային էներգիայի այս ծրագրում մեր ներդրումը շուկայում առաջատար վերականգնվող էներգետիկայի ակտիվների պորտֆելի ստեղծման մեր ռազմավարության առաջին քայլն է` պահպանելով բնապահպանական, սոցիալական և կառավարման ամենաբարձր չափանիշները», – ասել է նա: «Մենք մեծ ներուժ ենք տեսնում և շարունակում ենք փնտրել վերականգնվող էներգիայի ոլորտում ներդրումային հնարավորություններ՝ նպատակ ունենալով նպաստել Հայաստանի ներուժին «կանաչ» էներգետիկայի ոլորտում, ինչպես նաև շրջակա միջավայրի բարելավմանը և աշխատատեղերի ստեղծմանը: Մենք շատ ուրախ ենք համագործակցել Ամերիաբանկի և Ecoville-ի հետ`այս կարևոր ծրագիրը կյանքի կոչելու համար»:

Ամերիաբանկի գործադիր տնօրեն Արտակ Հանեսյանը կարևորել է Հայաստանի վերականգնվող էներգիայի ոլորտի ներուժը և նշել, որ Ամերիաբանկն այդ ոլորտում մի շարք ծրագրերի է աջակցում: «Մենք ուրախ ենք մասնակցել Հայաստանում առանցքային ներդրումային ծրագրերին, որոնք նպաստում են երկրի՝ ռազմավարական կարևորություն ունեցող տնտեսական հատվածների զարգացմանը», – ասել է նա: «Մենք հավատարիմ ենք մեր «Կանաչ» քաղաքականության իրագործմանը, և Amber Capital-ի հետ համագործակցությունը ևս մեկ կարևոր քայլ է Հայաստանում առավել արդյունավետ և էկոլոգիապես մաքուր էներգետիկ համակարգում ներդրման ճանապարհին:

Հայաստանում ՎԶԵԲ-ի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն ասել է. «Մաքուր էներգիայի արտադրության ծավալների մեծացումը կարևոր քայլ է Հայաստանում ածխաթթու գազի արտանետումների նվազեցման և կլիմայի փոփոխության խնդրի լուծման ուղղությամբ: Սա երկրի՝ արևային էներգետիկայի ոլորտում հզորությունները խթանելու ևս մեկ քայլ է: ՎԶԵԲ-ի հիմնական նպատակներից մեկը դեպի ցածր ածխածնային տնտեսություն անցում կատարելն է»:

ՀՀ-ում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինն ասել է. «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Հիմնադրամը առանցքային նշանակություն ունի երկրի բիզնես միջավայրի և ներդրումային կլիմայի համար՝ Համապարփակ և Ընդլայնված Գործընկերության Համաձայնագրի ստանդարտներին համապատասխան: Ուրախ ենք և հպարտ, որ Հիմնադրամի առաջին ներդրումը վերականգնվող էներգիայի ոլորտում է, ինչը նշանակում է, որ առկա է ներուժ Հայաստանում կայուն ֆինանսավորման և ներդրումների համար։ ԵՄ-ն հավատարիմ է իր հանձնառությանը՝ աջակցել երկրին և նրա մասնավոր հատվածին «կանաչ» վերականգնման, տնտեսական աճի և աշխատատեղերի ստեղծման ուղու վրա: Դեպի կանաչ տնտեսություն անցումն արդեն ճանապարհին է և այն անկասելի է:»