ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ԵՏՄ երկրների ու Եգիպտոսի միջև բանակցություններին
Քաղաքականություն
18.05.2021 | 22:56ՀՀ կառավարության պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների չորրորդ փուլին: Այդ մասին որոշումը ստորագրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Մայիսի 25-27-ը նախատեսված այցի ընթացքում էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի նաև Արդյունաբերության գծով խորհրդատվական կոմիտեի 5-րդ և Առևտրի գծով խորհրդատվական կոմիտեի մաքսասակագնային, ոչ սակագնային և պաշտպանիչ միջոցների ենթակոմիտեի 82-րդ նիստերին: