Բլինքենը դատապարտում է Արկտիկայի հատվածում Ռուսաստանի «անօրինական պահանջները»

Լուրեր

11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
Բոլորը

Ռուսաստանը Արկտիկայի շրջանի ծովային հատվածում ներկայացում է անօրինական պահանջներ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը` կրկնելով այս տարածաշրջանը ռազմականացնելուց հրաժարվելու իր կոչը, գրում է Ամերիկայի Ձայնը:

ԱՄՆ-ն ավելի վաղ դատապարտել էր Ռուսաստանին այն բանի համար, որ վերջինս օտար նավերից պահանջում է անցման արտոնություն եւ ռազմական օդանավերի օդաչուներ է իջեցնում այն նավերի վրա, որոնք հրաժարվում են ենթարկվել անցման արտոնություն ստանալու հրահանգին:

«Ռուսաստանը ծովային անօրինական պահանջներ է ներկայացնում մասնավորապես դեպի Հյուսիսային ծով տանող ծովային ուղիների վրա, մի բան, ինչը չի համապատասխանում միջազգային օրենքներին»,-ասել է Բլինքենը Իսլանդիայի արտաքին գործերի նախարարի հետ Ռեյկյավիկում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ:

Դեպի Հյուսիսային ծով տանող ուղիների վրա Ռուսաստանն ունի նավահանգիստներ կառուցելու հավակնոտ ծրագրեր, ինչը կկրճատի Չինաստանի ու Եվրոպայի միջեւ ճանապարհը: Դա իրականացնելու նպատակով այն Արկտիկական ափամերձ հատվածներում շարունակում է մեծացնել ռազմական ներկայությունը:

Հիշեցնենք, որ Հյուսիսային ծով տանող ուղի մուտք գործելու ազատությունը պաշտպանելու նպատակով ԱՄՆ-ի ռազմածովային ուժերն անցյալ տարի երկու անգամ այստեղ համատեղ զորավարժություններ անցկացրին եվրոպական դաշնակից պետությունների հետ: Բարենցի ծովում անցկացված ռազմախաղերն առաջինն էին 1980-ականներից ի վեր:

ԱՄՆ-ը Ռուսաստանին հորդորել է, քննարկման ենթարկելու նպատակով, իր կարգավորիչ սխեման ներկայացնել Միջազգային ծովային կազմակերպությանը: Բլինքենի խոսքերով, Ռուսաստանն այդ քայլին դեռեւս չի դիմել: