Հայաստանը գնդակահարածները հանդես են գալիս «Հայաստան» անունը կրող դաշինքով. Արման Բաբաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 16:28
Կրեմլը կարծում է, որ ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ի «դժոխային պատժամիջոցները» կբարդացնեն Ուկրաինայում կարգավորումը
17.09.2026 | 16:17
Ալեն Սիմոնյանը ներկայացրել է Հայաստանի ազգային անվտանգության դոկտրինի հիմնական սկզբունքներն ու առաջնահերթությունները
17.09.2026 | 16:06
Թրամփը ՄԱԿ ԳՎ-ի շրջանակում Իրանի պատերազմը կքննարկի Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ
17.09.2026 | 15:58
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անտոն Քոչինյան փողոցում
17.09.2026 | 15:48
Ուկրաինան և ՌԴ-ն զոհվածների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրել
17.09.2026 | 15:40
«Չելսիի» ղեկավարը վաճառել է ակումբում իր մասնաբաժինը
17.09.2026 | 15:28
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
17.09.2026 | 15:19
ՌԴ-ն Սև ծովում հարվածել է Տանզանիայի դրոշի ներքո նավարկող նավին․ նավապետը զոհվել է
17.09.2026 | 15:10
Փաշինյանը՝ ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին // Գերմանիան ՀՀ ՊՆ-ին ձնագնացներ է նվիրել․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 15:07
Ռուբեն Մխիթարյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ
17.09.2026 | 15:02
Շոյգուն հայտարարել է, թե ՀՀ-ում ՌԴ ներդրումներով ընկերությունների նկատմամբ, իբր, «ռեյդերային զավթում» է իրականացվում
17.09.2026 | 14:54
Մատենադարանի ձեռագրական գանձարանը համալրվել է 1491 թվականի Շարակնոցով
17.09.2026 | 14:49
Տեղեկություն Կիպրոս – Հայաստան հանդիպման տոմսերի վերաբերյալ
17.09.2026 | 14:40
Կոռուպցիոն սկանդալի ֆոնին՝ Զելենսկին Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար է նշանակել
17.09.2026 | 14:33
ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններին
Բոլորը

Այսօր ձևավորվեց «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ը: «Հանուն Հանրապետության» և «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցությունները հուշագիր ստորագրեցին ու որոշեցին  առաջիկա արտահերթ ընտրություններին մասնակցել միասնական ցուցակով:

«Մեր նորանկախ պետության գոյության 30-րդ տարում իր գոյության ողջ ընթացքում բոլոր իշխանությունների կողմից հունցված անվտանգային համակարգը մեր աչքի առաջ փլվում է: Եվ մենք, փաստորեն, ականատես ենք դառնում այն կեղծիքի, այն ստի, որի մեջ մեզ պարտադրաբար պահել են: Մեկ շաբաթ է անցել այն օրից, երբ ադրբեջանական զինուժը ներխուժել է ՀՀ տարածք և ոչ մի հոդաբաշխ, ոչ մի համարժեք արձագանք ՀՀ ռազմավարական  դաշնակից ՌԴ-ից ու ՀԱՊԿ-ից: Սա ուղղակի քննություն է ՀԱՊԿ-ի և ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների համար: Ըստ էության, 44-օրյա պատերազմը ինչպես մերկացրեց մեր պետության չգոյությունը, 30 տարում կառուցել ենք մի բան, որը այդ 44 օրը ընդունակ եղավ կազմաքանդել, այն միջազգային իրավահարաբերությունները, որը թվում էր, թե կան,  այսօր ամբողջությամբ նոր լույսի ներքո բացահայտվում են, որ դրանք իրականում գոյություն չեն էլ ունեցել: Մենք տեսնում ենք զանազան արձագանքներ ՌԴ պատկան գերատեսչությունների ղեկավարների կողմից, մենք տեսնում ենք ակնկալիք, որ Հայաստանը աջակցության համար պիտի խնդրի, աղաչի, պաղատի, գրություններ ուղարկի, որը ոչ մի կերպ չի հասնում պատկան մարմիններին»,- նշեց Արման Բաբաջանյանը:

Նրա խոսքով՝ չի բացառվում էսկալացիա լինի և հայտարարված ընտրությունները տեղի չունենան, բայց պիտի պատրաստ լինեն և՛ ընտրության, և՛ պատերազմի հավասարապես:

Դիմելով գործող իշխանություններին՝ Բաբաջանյանն  ասաց. «Մենք չենք հավատում, որ դուք ծախել եք Արցախը, բայց ձեր հանցավորության հասնող անկարողությունը, մտավոր ծուլությունն ու ամբարտավանությունը, մեծամտությունը մեզ բերել հասցրել է այս իրավիճակին»:

Խոսելով ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած ուժերի մասին՝ պատգամավորը հայտարարեց. «Անպատիվները հանդես են գալիս «Պատիվ ունեմ» անունով, Հայաստանը կեղեքածներն ու գնդակահարածները հանդես են գալիս «Հայաստան» անունով դաշինքի անունից: Ի՞նչ կապ ունի այսօր Սյունիքում տեղի ունեցողը, Մեղրիի կամ Զանգեզուրի միջանցքը մեր պետության ամենաճակատագրական իրադարձության՝ Հոկտեմբերի 27-ի հետ: Այն, ինչ չկարողացան անել Հոկտեմբերի 27-ից հետո այն իրագործողները, փորձ է արվում անել այսօր: Այն, ինչ հնարավոր չդարձավ անել Մարտի 1-ից հետո, արվում է  այսօր: Մաֆիան անում է ամեն ինչ՝ թույլ չտալու համար պետության զարգացումը»: Նա ասաց, որ դատական համակարգը իրենք ոչ թե վեթինգի, այլ լյուստրացիայի են ենթարկելու, որովհետև այս ընտրություններին իրենց հովանավորների մասնակցությունից շատ ոգևորված են»:

Մանրամասները՝ տեսանյութում: