Յուվենտուսը պատրաստ է մարտահրավեր նետել Միլանին` Մխիթարյանի տրանսֆերը ձեռք բերելու համար

Լուրեր

11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
Բոլորը

Այս տարիների ընթացքում «Յուվենտուսը» միշտ շատ ուշադիր է եղել ազատ գործակալի կարգավիճակ ունեցող ֆուտբոլիստների նկատմամբ: Բացառությամբ նախորդ մրցաշրջանի, վերջին տարիներին «Յուվենտուսը» մեծապես շահել է տրանսֆերային շուկայում՝ ձեռք բերելով այնպիսի խաղացողների, ինչպիսիք են Էմրե Ջանը (ով հետագայում հայտնվեց Դորտմունդի «Բորուսիայում»), Ռաբիոն և Ռեմսին, գրում է Blastingnews-ը: Ամռանը «Յուվենտուսը» կարող է ձեռք բերել Ջանլուիջի Դոննարումային՝ որպես ազատ գործակալ, բայց ոչ միայն այս դարպասապահին․ ակումբին կարող են միանալ նաև այլ հետաքրքիր խաղացողներ, առաջին հերթին ՝ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը. գրում է armsport-ը:

Տրանսֆերային վերջին լուրերի համաձայն՝ թուրինցիները պատրաստ կլինեն տրանսֆերային շուկայում մարտահրավեր նետել «Միլանին»: «Ռոսոներիները» նույնպես հետաքրքրված են խաղացողով, ով այս փուլում կարող է անվճար հեռանալ «Ռոմայից»: Սպորտային գործակալ Մինո Ռայոլան, հոգալով նրա սպորտային հետաքրքրությունների մասին, կարող է հանդես գալ Մխիթարյանի՝ «Յուվենտուս» տեղափոխվելու օգտին: Մյուս կողմից, «Յուվենտուսը» նաև բանակցություններ կվարի վերջինիս հետ Ջիջի Դոննարումայի և Մոյզե Քինի հնարավոր տրանսֆերների շուրջ:

Ըստ աղբյուրի, «Ռոմայի» խաղացողը հնարավոր է չերկարաձգի պայմանագիրը «Ռոմայի» հետ, որն ավարտվում է 2021 թվականի հունիսին: Հայ ֆուտբոլիստը կարող է խաղալ որպես հարձակվողական ոճի կիսապաշտպան 4-2-3-1 սխեմայում, բայց նաև որպես եզրային հարձակվող 4-3-3 դասավորությամբ: Նրա հավանական տրանսֆերը կարող է իրականանալ, եթե «Յուվենտուսը» նվաճի Չեմպիոնների լիգայի ուղեգիր:

Փոխարենը, նա կարող էր հայտնվել Միլանում, եթե «ռոսոներիները» անցնեն ՉԼ: Առաջնության վերջին տուրում պարզ կդառնա, թե այս թիմերից որը կնվաճի ՉԼ ուղեգիր։