Սյունիքի մարզի թիրախային 4 քաղաքների 167 տնային տնտեսություն բիզնես-ծրագրերի ֆինանսական աջակցություն են ստացել

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Շրջակա միջավայրի նախարարության «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի շրջանակներում նախարարության գլխավոր քարտուղար Գրիգոր Գուլյանը Սյունիքի մարզում էր. տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից:

ՊՏԱԾ-Հայաստան ծրագրի տնօրենի և ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության պատվիրակության մասնակցությամբ ծրագրի «Ֆինանսական Մասնակցային Մոտեցում» բաղադրիչի 3-րդ փուլի շրջանակներում ՀՀ Սյունիքի մարզի չորս թիրախային քաղաքների՝ Կապանի, Քաջարանի, Մեղրիի և Ագարակի ընդհանուր թվով 167 տնային տնտեսությունների հնարավորություն է տրվել հիմնելու իրենց բիզնեսը։

Ծրագրերը միտված են ապահովելու նոր եկամուտ ընտանիքների համար և բարելավելու վերջիններիս սոցիալ-տնտեսական վիճակը՝ միևնույն ժամանակ չվնասելով բնությունը։ Թիրախային 4 քաղաքներից ստացվել է ընդհանուր 397 ծրագրային հայտ, վերջիններս եղել են անանուն և գնահատվել են գնահատող աշխատանքային խմբի կողմից, որտեղ ընդգրկված էին ՀՀ ՇՄ նախարարության աշխատակիցներ, ինչպես նաև հասարակական կազմակերպություններից համապատասխան փորձագետներ։

Հավանության արժանացած յուրաքանչյուր բիզնես ծրագրի գումարային չափը կազմել է մինչև 700,000 ՀՀ դրամ, իսկ վերջիններիս քանակներն ըստ տարածաշրջանային բաշխվածության ներկայացվում է ստորև.

Կապան քաղաք՝ ստացված 196 հայտից ֆինանսավորվել է 80-ը,

Մեղրի քաղաք՝ ստացված 136 հայտից ֆինանսավորվել է 58-ը,

Ագարակ քաղաք՝ ստացված 45 հայտից ֆինանսավորվել է 21-ը,

Քաջարան քաղաք՝ ստացված 20 հայտից ֆինանսավորվել է 8-ը։

Նշենք նաև, որ ՖՄՄ 1-ին և 2-րդ փուլերով ծրագրի թիրախային 28 գյուղական բնակավայրերի 140 տնային տնտեսությունների բիզնես ծրագրեր նույնպես ֆինանսավորվել էին։

Բնության պահպանությունն ու կենսաբազմազանության խթանումը կարող են հարատև լինել միայն այն դեպքում, եթե պահպանվող տարածքներին աշխարհագրորեն, տնտեսապես և մշակույթով մոտ մարդիկ հարմարավետ ու երջանիկ են իրենց զգում, երբ բնությունն պահպանվում է: Բնության պահպանությունն պետք է ներդաշնակ լինի մարդկության զարգացման հետ: Հետևաբար Ֆինանսական մասնակցային մոտեցման այս հիմնարար սկզբունքն իրականություն է դառնում տեղական համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմամբ բնության պահպանության իրականացման ու ներդաշնակության ապահովման միջոցով։

ՖՄՄ-3 բաղադրիչի միջոցառումների իրականացմանը աջակցող կազմակերպություն էր ընտրվել «Խուստուփ» բնապահպանական ՀԿ-ն։