Շիրակի օդանավակայանի վազքուղին կվերակառուցվի․ այն կհամապատասխանեցվի նաև ռազմական օդանավերի թռիչքներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

Ընթանում է Գյումրու «Շիրակ» օդանավակայանի վազքուղու վերակառուցման աշխատանքների, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության վերաբերյալ հանրային բաց լսում: Այս մասին հայտարարեց Գյումրու համյանքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարեն Բադալյանը:

«Շիրակ» օդանավակայանի վազքուղու վերակառուցման ծրագիրը ներկայացրեց «Շիրակ» օդանավակայանի տեխնիկական ծառայության սպասարկման ղեկավար Հենրիկ Սարգսյանը: Նրա խոսքով՝ վերակառուցումը նախատեսված է իրականացնել 2021թ., կատարվելու է վազքուղու ամբողջ երկարությամբ ասֆալտ-բետոնե ծածկույթի վերակառուցում:

«Հանվելու է 5սմ հաստությամբ ծածկույթը, տեղադրվելու է 9 սմ հաստությամբ նոր ծածկույթ, կոնստրուկտիվ փոփոխություններ տեղի չեն ունենա, կկատարվեն հողային աշխատանքներ, ամրացվելու են վազքուղու անվտանգության եզրագոտիները և կառուցվելու է դրենաժային համակարգ: Նոր ծածկույթը համապատասխանելու է նաև ռազմական թռիչքների համար նախատեսված պահանջներին»,- նշեց Սարգսյանը:

Հիշեցնենք՝ Գյումրու «Շիրակ» օդանավակայանը գործում է 1961 թվականից, այն Հայաստանի Հանրապետության երկրորդ միջազգային օդանավակայանն է:
Օդանավակայանը գտնվում է Գյումրի քաղաքից 5 կմ հեռավորության վրա: Օդանավակայանի աերոդրոմի վազքուղու երկրաչափական չափերը կազմում են 3220×45մ:

Մանրամասները՝ տեսանյութում: