Նախագահ Արմեն Սարգսյանը պետական պարգև է հանձնել հանրաճանաչ օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյանին

Լուրեր

11.09.2026 | 15:27
ԵՄ հատուկ ներկայացուցիչը կայցելի Հայաստան
11.09.2026 | 15:18
Նուբարաշեն ՔԿՀ-ի պաշտոնատար անձը ձերբակալվել է․ ՀԿԿ
11.09.2026 | 15:10
Փաշինյանը պնդում է՝ Հայաստանում գազն էժան չէ // Ալեն Սիմոնյանը՝ Բաքու այցելելու մասին․ ԼՈՒՐԵՐ
11.09.2026 | 15:02
Նյու Յորքում դրոնները վերստեղծել են երկվորյակ աշտարակների ուրվագիծը՝ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 25-րդ տարելիցի կապակցությամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 14:53
«Մասրիկ» լիմոնադի երեք արտադրատեսակում հայտնաբերվել է մանրէաբանական անհամապատասխանություն
11.09.2026 | 14:45
Իմ սիրելի գործընկերը օլիգարխ դառնալու հավակնություն ուներ. Փաշինյանը` Հայկ Սարգսյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 14:34
Լիտվան ՌԴ միջուկային զենքի նշանառության տակ կհայտնվի, եթե իր տարածքում միջուկային զինանոց տեղակայի․ Պեսկով
11.09.2026 | 14:25
Մարդիկ մի ամիս առաջ տուռնիկի վրա պտտվում էին, մեղադրանքը տեսնում են, դառնում են մահամերձ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 14:16
ՕՍՏ-ի խինկալին ու տոլման կրկին կարտադրվի
11.09.2026 | 14:05
Նյու Յորքում սեպտեմբերի 11-ի հարձակումների 25-րդ տարելիցի հիշատակի միջոցառումներ կանցկացվեն
11.09.2026 | 13:56
Հայաստանում գազը էժան չէ, «Գազպրոմ Արմենիան» մեծ շահույթներ է ստանում․ Փաշինյան
11.09.2026 | 13:48
Երևանում մի քանի հարյուր մարմնավաճառներ են ի հայտ եկել, ասում են՝ թմրամիջոցները էդ տեղից են իրացվում․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 13:39
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի դեսպանին
11.09.2026 | 13:30
«Համերաշխություն» անունով դաշինք է ձևավորվելու․ Փաշինյանը` Առուշանյանի թեկնածության մասին
11.09.2026 | 13:21
Ադրբեջանի համար հակամարտությունն ավարտված է․ Հաջիև
Բոլորը

Հանրապետության նախագահի հրամանագրով, մշակույթի զարգացման գործում ներդրած ավանդի համար, Լիտվայի օպերայի և բալետի ազգային թատրոնի մեներգչուհի Հասմիկ Գրիգորյանը պարգևատրվել էր Մովսես Խորենացու մեդալով: Այսօր նախագահ Արմեն Սարգսյանը պետական պարգևը հանձնել է համաշխարհային ճանաչում ունեցող սոպրանոյին, որն այս օրերին Հայաստանում է:

Հասմիկ Գրիգորյանը երկու հանրահայտ օպերային երգիչների՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի և լիտվացի հանրահայտ սոպրանո Իռենա Միլկյավիչույտեի դուստրն է և հանդես է գալիս աշխարհի լավագույն բեմերում: Նա համերգներով հանդես է եկել նաև հայրենիքում՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ի դեպ, մշակութային Էվերեստի գագաթը հաղթահարելուց բացի երգչուհին օրերս հաջողությամբ բարձրացել է նաև Արարատ լեռը:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել և ստեղծագործական նորանոր վերելքներ է մաղթել անվանի երգչուհուն՝ նշելով, որ հպարտ են նրա հաջողություններով և մշտապես ուրախ են հյուրընկալել նրան հայրենիքում: Երգչուհին նշել է, որ թեև ինքը երգում է աշխարհի շատ բեմերում, բայց իր համար առանձնակի պատիվ և ուրախություն է հանդես գալ Հայաստանի օպերային թատրոնում, որտեղ իր հայրն է աշխատել ու ստեղծագործել: