3163 զոհված և 91 հաշմանդամ զինծառայողի փաթեթ արդեն հիմնադրամում է․ գումար չլինելու պատճառով որևէ ընտանիք չի մերժվելու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.04.2026 | 15:11
Ըմբշամարտի ԵԱ. Վազգեն Թևանյանը և Մանվել Խնձրցյանը կիսաեզրափակիչում են
24.04.2026 | 15:11
Ի հիշատակ Հայոց ցեղասպանության հնչել է Վերդիի «Ռեքվիեմը»
24.04.2026 | 15:02
Նոր տոներ, նոր հանգստյան օրեր․ պատգամավորն առաջարկում է տոնացույցում փոփոխություններ կատարել
24.04.2026 | 14:53
Կիսում եմ անցյալում հայ համայնքի ապրած ցավը. Էրդողանը կրկին «ցեղասպանություն» եզրույթը չի օգտագործել
24.04.2026 | 14:41
Մենք պատրաստ ենք գնալ լուծումների և գտնել հաշտության բանալին Թուրքիայի ու Ադրբեջանի հետ. Զուրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 14:38
Պետք է լինի խաղաղություն, բայց ոչ սեփական պատմության ուրացմամբ. Թանդիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 14:32
ԱԴԾ-ն հայտարարել է «Ռոսկոմնադզոր»-ի ղեկավարության դեմ ահաբեկչության կանխարգելման մասին
24.04.2026 | 14:24
Ես էլ եմ ասել, Քոչարյան էլ է ասել, ով շատ ձայն կտանի՝ նա էլ կորոշի. Գագիկ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 14:17
Սերժ Սարգսյանն ինձ չի աջակցում. Արման Թաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 14:11
Հիշատակում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը. Մակրոն
24.04.2026 | 14:03
Հնարավոր է և ցեղասպանության ճանաչման հարցը առաջ տանել, և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել․ Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 13:55
Ադրբեջանի ԱԳՆ-ն «դատապարտել» է Երևանում Թուրքիայի դրոշի այրումը
24.04.2026 | 13:48
Արման Ծառուկյան․ RAF-ի աշխատավարձը մոտենում է UFC-ի հոնորարներին
24.04.2026 | 13:39
Իշխանությունն ուրանում է Հայոց ցեղասպանությունը. Էդմոն Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 13:30
Թրամփը կցանկանար Պուտինին տեսնել ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովում, բայց կասկածում է, որ նա կմասնակցի
Բոլորը

Պատերազմից հետո 3․036 ընտանիք փոխհատուցում է ստացել, ևս 1․359-ը փոխհատուցում ստանում է «Կամուրջ» ծրագրերով։ Հիշեցնենք՝ հատուցումները 3 ծրագրով են կատարվում։ Առաջին՝ հիմնական ծրագրով փոխհատուցում տրվում է զոհված, առաջին և երկրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին։ Մյուս երկուսը ծրագրերը նախատեսված են ծանր վիրավորում ստացած վիրավորների և անհետ կորած զինծառայողների համար, որոնք դեռևս համապատասխան կարգավիճակ չեն ստացել դատական կարգով։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վարուժան Ավետիքյանը հավելում է՝ այս ծրագրերի շահառուների թիվը պակասում է հիմնական հատուցման ծրագրի շահառուների հաշվին։ Առայժմ հստակ թիվ հայտնի չէ, թե քանի ընտանիք դեռ կա, որ պիտի փոխհատուցում ստանա։

Վարուժան Ավետիքյանի խոսքով՝ հիմնականում այն դեպքերն են մնացել, որոնցում կա փաստաթղթային խնդիր։ Իսկ խնդիրները տարբեր են։

Պաշտպանության նախարարության պաշտոնյան էլ նշում է․ օրինակ՝ ժամանակատար են այն գործերը, որտեղ դիմողը շահառուների հիմնական շրջանակից դուրս անձ է՝ տատիկ, պապիկ, քույրեր, եղբայրներ։

«Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական կազմակերպության իրավաբան Լիլիթ Նալբանդյանն էլ նշում է՝ վիրավոր զինվորների փաստաթղթային բոլոր հարցերն իրենք են կարգավորում՝ տղաներին ազատելով բյուրոկրատական քաշքշուքից։

ՊՆ զինծառայողների սոցիալական հարցերի վարչություն մինչ օրս ստացված բողոքները կապված են ուշացումների հետ։ Այս մասին նշում է Ալեքսանդր Ավետիսյանը՝ հավելելով, որ ուշացումներն էլ կապված են միայն տվյալների բազմակողմանի ստուգման հետ։

Առաջնահերթություն չկա, հատուցումները կատարվում են փաթեթները Պաշտպանության նախարարությունից ստանալուն պես, շեշտում է Ավետիքյանը։

Ի դեպ՝ մինչ պատերազմը և պատերազմի ընթացքում Հիմնադրամը բացառապես կամավորության սկզբունքով էր աշխատում։ Հիմա փոփոխություններ են արվել, աշխատակազմ է ձևավորվել։

Ֆինանսական հոսքերից առաջինը պարտադիր դրոշմանիշային վճարներն են, որոնք այս տարի 1000 դրամից դարձան սանդղակային։

Այդ վճարներից ազատված են զոհված կամ վիրավոր զինծառայողների ընտանիքների անդամները, իսկ եթե արդեն գանձվել են, դիմումի համաձայն՝ հետ կստանան այդ գումարները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան