Մենք նոր տնտեսական քաղաքականություն ենք մշակել, դրանում առանձնահատուկ դեր ունի գիտությունը՝ որպես մեր երկրի զարգացման միակ ճանապարհ. Քերոբյան

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Մայիսի 15-16-ը «Դիլիջան Հոթել Ռեզորթ» հյուրանոցում տեղի է ունեցել «Հայաստանը՝ որպես արդի արդյունաբերական և գիտահեն պետություն» ֆորումը՝ կազմակերպված Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից։ Ֆորումի անցկացման հիմքում դրված էր COVID-19-ի և պատերազմի արդյունքում Հայաստանում առաջացած ճգնաժամի հետևանքները առաջատար տեխնոլոգիաների ոլորտի փորձի և ներուժի միջոցով վերացնելու կենսական կարևորությունը. տեղեկացնում են ԱՏՁՄ հանրային կապերից:

Երկօրյա ֆորումին իրենց մասնակցությունն ունեցան առաջատար տեխնոլոգիական ոլորտի, գիտահետազոտական կառույցների, համալսարանների, բիզնեսի, ինչպես նաև պետական գերատեսչությունների մի շարք ներկայացուցիչներ։ Բացման արարողությանն ԱՏՁՄ վարչության նախագահ Ալեքսանդր Եսայանն ու գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը ողջունեցին ներկաներին ու հույս հայտնեցին, որ նման ձևաչափի հանդիպումները կխթանեն միջոլորտային համագործակցությունը։

«Հատկանշական է, որ նախորդ տարիների քննարկումների արդյունքում հենց այս սենյակում ծնվել են բազմաթիվ կարևորագույն գաղափարներ, որոնք արդյունքում վերածվել են հաջողված նախագծերի։ Մենք մի սեղանի շուրջ ենք և մեր նպատակները մեկ են. բոլորս պետք է պայքարենք մեր հնարավորությունների շրջանակներում այդ նպատակներն իրականություն դարձնելու համար: Այստեղ ենք մեր երազանքներն ու նպատակները ձևակերպելու ու վաղվանից ի վեր դրանք կյանքի կոչելու համար: Ես համոզված եմ, որ վաղը շատ կարևոր օրակարգով ենք դուրս գալու Դիլիջանից», – նշեց ՀՀ ԲՏԱ նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը։

«Գաղտնիք չէ, որ կրթությունն ու տնտեսությունն այժմ իրարից անկախ են զարգանում, ուստի պետք է այնպես անենք, որ դրանք համահունչ լինեն ու ծառայեն պետության առաջ ծառացող մարտահրավերների հաղթահարմանը։ Մենք նոր տնտեսական քաղաքականություն ենք մշակել, ու այն շուտով կներկայացվի լայն քննարկման, ու դրանում առանձնահատուկ դեր ունի գիտությունը՝ որպես մեր երկրի զարգացման միակ ճանապարհ», – նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։

Քննարկման հիմնական թեմաներն էին Հայաստանում գիտահետազոտական ներուժի վերականգնման հնարավորությունները, արդյունաբերության և գիտահետազոտական ոլորտի զարգացմանը նպաստող էլ. կառավարման համակարգերի և պետական անվտանգության ստանդարտների մշակումը, արդի արդյունաբերական համալիրի համար ինժեներական կրթությամբ մասնագետների ապահովումը, գիտահետազոտական ոլորտի համար անհրաժեշտ կադրերի նվազագույն քանակի ապահովումը։

Կազմակերպիչներն են՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն։