Սոցիալական որոշ խմբեր ազատվել են ՔԿԱԳ պետական տուրքերից, վարչարարությունը հեշտացվել է․ փոխնախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
25.08.2026 | 20:00
«Թուրքական ռազմաբազա Գյումրիո՞ւմ»․ կեղծ տեսանյութի տարածման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:59
Պայմանագրային զինծառայող է մահացել, ըստ ՊՆ-ի՝ դեպքը տեղի է ունեցել ոչ զորամասում
25.08.2026 | 19:44
Ադրբեջանը կուլիսներում աշխատում է Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը մեղմելու ուղղությամբ․ իսրայելական աղբյուրներ
25.08.2026 | 19:34
Աննա Գրիգորյանը պատասխանեց Փաշինյանի հայտարարություններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:18
Հազար հատ քյաբաբ քիչ բաժանեիք, մենք 55+ էլ կունենայինք․ Հարությունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:05
Առաջարկեցի այսօր նիստը ես նախագահեմ, դրական պատասխան չստացա. Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 18:51
Թրամփը հայտարարել է, որ Իրանը բախվում է «էպիկական մասշտաբների մարդասիրական ճգնաժամի»
25.08.2026 | 18:42
Մտածում եք, որ հանցագործ թիմակից կարող ենք ունենալ ու թիմով պաշտպանե՞նք․ Հասմիկ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) ոլորտի որոշ ծառայությունների համար պետտուրքերը հանվել են, որոշների ժամկետները՝ կրճատվել»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը։

Նրա խոսքով` երկու նոր օրենք է մշակվել և ընդունվել, 8-ն էլ փոփոխությունների են ենթարկվել, որպեսզի բարելավվեն ՔԿԱԳ ծառայությունները. ամբողջությամբ փոխվել է պետական տուրքի համակարգը։

«Պետական տուրքից ազատվում են հետևյալ կատեգորիայի անձինք՝ կենսաթոշակառուները, առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցողները, անապահով ընտանիքների անդամների և ռազմական գործողությունների մասնակիցներին, կամ ռազմական գործողություններում զոհված քաղաքացիների հարազատները` ամուսին, զավակ, ծնող:

ՔԿԱԳ-ից ցանկացած տեղեկանք ստանալու համար առհասարակ պետական տուրք չի գանձվի։ Նա հիշեցրեց, որ նախկինում տեղեկանք ստանալու համար 2000 դրամ գումար էր գանձվում։ Ամուսնությունը գրանցելու համար ևս այլևս գումար չի գանձվի։

Որպես առցանց գրանցումը խրախուսելու տարբերակ՝ մենք նախատեսել ենք, որ ԱՁ-ի հաշվառման համար գումար չի գանձվի, եթե դա արվի առցանց գրանցմամբ։ Խոսքը 3000 դրամ պետական տուրքի մասին է»,- նշեց Դանիելյանը։

Դանիելյանի տեղեկացմամբ՝ կրճատվելեն ծառայությունների ժամկետները. «Օրինակ՝ անվան փոփոխության համար նախատեսված մինչև 5 ամիս ժամկետը կրճատվել ու դարձել է 15 աշխատանքային օր։

«Եթե մարդկանց անվան մեջ սխալ կա, կամ ծննդյան տարեթիվն է սխալ նշված, ապա այդ դեպքում պետական տուրք չի գանձվելու քաղաքացուց։ Բացի այդ, արդեն ամեն գրանցում թվայնացվելու է, և թղթային տարբերակ քաղաքացուն չենք տալու։ Այլ գրանցման մասին տեղեկանքն ուղարկվելու է քաղաքացու մեյլին՝ QR կոդի միջոցով»,- նշեց փոխնախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում: