ՀՀ ՄԻՊ-ը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Սյունիքի մարզում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
17.05.2021 | 11:01ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած աշխատանքային խումբը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Սյունիքում՝ կապված ՀՀ Սև լճի տարածքում ու քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինվորականների բացահայտ անօրինական ներկայության և սահմանային բնակիչների իրավունքների կոպիտ խախտումների հետ: