Իսրայելը Գազայում հարվածել է ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան զինվորականների տներին

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Իսրայելը հարվածել է Գազայի հատվածում գտնվող ինը տների, որոնք պատկանում են ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան զինվորականներին, ասվում է  Իսրայելի ռազմաօդային ուժերի (ՌՕՈւ) թվիթերի էջում արված հայտարարության մեջ. հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ասվում է, որ հարձակման ենթարկված վայրերում ապրում էին Բեյթ Հանունի գումարտակի և  Աշ-Շաթիի վաշտի հրամանատարները: Նաև նշվում է, որ որոշ շենքեր օգտագործվել են զենք պահելու համար:

Հիշեցնենք, որ Իսրայելի և պաղեստինյան տարածքների սահմաններում իրավիճակը սրվեց Երուսաղեմում բախումներից հետո մայիսի 10-ի երեկոյան: Մայիսի 16-ի դրությամբ, սրացման սկզբից ի վեր, Գազայի հատվածից իսրայելցիների ուղղությամբ արձակվել է 2.9 հազար հրթիռ: Ըստ վերջին տեղեկությունների՝ Իսրայելում տասը մարդ է մահացել, մոտ 50-ը ծանր վիրավորվել է: Թել Ավիվը հարյուրավոր պատասխան հարվածներ է հասցրել, պաղեստինյան կողմից զոհերի թիվը հասել է 192-ի, այդ թվում ՝ 58 երեխա:

Իսրայել-պաղեստինյան հակամարտությունը ձգվում է արդեն մի քանի տասնամյակ. կողմերը չեն կարողանում Գազայի շրջանում և Երուսաղեմում տարածքներ բաժանել: Բացի այդ, Պաղեստինը ձգտում է ճանաչել իր պետականությունը իրեն հարմար սահմաններում: 2007 թվականից նրա վերահսկողության տակ գտնվող հողերը ղեկավարում է իսլամիստական ​​Համաս կազմակերպությունը: