Իսրայելի նախագահը մտավախություն ունի, որ քաղաքացիական պատերազմ է սկսվում այստեղ

Լուրեր

11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
Բոլորը

Ուրբաթ շարունակվում էին փոխադարձ հրթիռակոծումներն Իսրայելում ու պաղեստինյան տարածքներում: Իսրայելի զինված ուժերը թիրախի տակ էին առել պաղեստինցի զինյալների այն թունելները, որոնք վերջիններս կիրառում են ընդդեմ իսրայելյան քաղաքների հրթիռներ արձակելու համար: Մինչեւ արեւածագն իրականացված այս գրոհի արդյունքում տասներեք պաղեստինցի է սպանվել, որոնց թվում են մի կին ու նրա երեք երեխաները, հաղորդում է Ամերիկայի ձայնը։

Իսրայելն այս գրոհների համար կիրառել է 160 ռազմաօդանավ, ինչպես նաեւ հրասայլեր ու հրետանի: Գործողությունն իրականացրել են Գազայի գոտու սահմանին:

Իրենց հերթին պաղեստինցներն են շարունակում Իսրայելի քաղաքների դեմ իրականացվող հրթիռակոծումները:

Եգիպտոսն այս պահին ղեկավարում է հրադադար հաստատելու միջազգային ջանքերը, սակայն կողմերը դեռեւս հեռու են բանակցելուց:

Հիշեցնենք, որ փոխադարձ ռազմական գործողությունները սկսվեցին երկուշաբթի օրը, երբ Գազան կառավարող Համաս խմբավորումը հրթիռներ արձակեց ընդդեմ Երուսաղեմի ու Թել Ավիվի, որպես պատասխան Ալ-Աքսայի մզկիթի մոտ պաղեստինցիների դեմ Իսրայելի ոստիկանության կողմից իրականացված գործողությունների ու սկսված բախումների: Հիշեցնենք, որ Ալ Աքսան Երուսաղեմում մահմեդականների երրորդ ամենակարեւոր սրբավայրն է:

Գազայի գոտում երկուշաբթի օրվանից ի վեր ավելի քան 122 մարդ է զոհվել, որոնց թվում են 31 երեխաներ ու 20 կանայք: Իսրայելն ունի ութ զոհ, որոնցից վեցը քաղաքացիներ են: Զոհվածներից երկուսը երեխաներ են:

ՄԱԿ-ից ստացված հաղորդագրությունների համաձայն, Գազայի գոտում լիովին կամ մասնակի փլուզվել է մոտ 200 տուն ու շինություն:

Թշնամական այս գործողությունները սրել են լարվածությունը նաեւ Իսրայելի ներսում, որտեղ բնակչության 21 տոկոսն արաբներ են: Անցած գիշերվա ընթացքում հրեաների ու արաբների միջեւ խառը համայնքներում գրանցվել են բախումներ:

Երկրի նախագահը զգուշացնում է, որ այստեղ կարող է սկսվել քաղաքացիական պատերազմ: