Պետք է բոլոր միջոցները սպառել, ուժի կիրառումը թողնել վերջում․ Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանը հայտնվել է ճգնաժամային իրավիճակում: Ադրբեջանը խախտելով Հայաստանի սահմանը՝ խախտել է մեր պետության օրենսդրությունը, տարածքային ամբողջականությունը: Այս մասին, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Մեր գործողությունները կարող են լինել երկու ուղղությամբ, առաջինն այն է, որ հենց ի սկզբնե, հատելու ժամանակ փորձ արվեր կանխել և հարված հասցնել, եթե չէին կանգնում: Սակայն իրավիճակն այնպիսին է, որ նրանք եկել տեղակայվել են, հետո են հայտնաբերվել, որովհետև պատերազմից հետո մենք ունենք շուրջ 540 կմ նոր սահման, որն, ըստ էության, ոչ բոլոր տեղերում է կահավորված և ոչ բոլոր տեղերում կան զորքեր կամ սահմանապահներ: Հայտնաբերելուց հետո սկսվել են բանակցություններ: Հայկական կողմը լեգիտիմ իրավունք ունի բանակցությունների արդյունքում, եթե Ադրբեջանը չի զիջում, կիրառել իր ձեռքի տակ եղած բոլոր գործիքները, այդ թվում ուժ կիրառել: Սակայն այս պահին եղած բանակցությունները, միջոցները, որոնք կիրառվում են, ճիշտ է, որովհետև պետք է բոլոր միջոցները սպառել, նոր մնա վերջին միջոցը՝ ուժի կիրառումը: Հույս կա, որ բանակցությունների արդյունքում ադրբեջանական կողմը հետ կքաշվի»,-ասաց Մարուքյանը:

Նրա գնահատմամբ՝ ճիշտ քայլ է ՀԱՊԿ-ին դիմելը, որովհետև ՀԱՊԿ անդամ պետության սահմանում հասունանում է  նոր էսկալացիա: «Ես շատ եմ քննադատել նախկինում, որ չեն դիմել, հիմա ասում եմ, որ ճիշտ են արել, որ դիմել են:

Ակնհայտ է, որ սա ինձ համար ներքաղաքական բնույթի հարց չէ: Մենք անվտանգության հարցը, արտաքին թշնամու կողմից ստեղծված չգնաժամը որևէ ձևով չենք օգտագործել ներքաղաքական նպատակներով, և կոչ ենք անում մյուս ուժերին անել նույնը: Որովհետև եթե թշնամին ոնտձգություն է իրականացնում մեր սահմանի նկատմամբ, ապա այդ սահմանը ՔՊ-ի սահմանը չէ կամ Նիկոլ Փաշինյանի սահմանը չի: Դա ՀՀ սահմանն է, բոլորիս սահմանն է, և բոլորս միասին պետք է մի մարդու պես կանգնենք, էդ սահմանը պահենք: Եթե բանակցելու գործ է, բանակցենք, կռվելու գործ է՝ կռվենք»,- նշեց ԼՀԿ ղեկավարը:

Մանրամասները՝ տեսանյութում: