Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին․ Տիգրան Ավինյան

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը Սյունիքում լրագրողների հետ զրույցում հաստատել է՝ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, միաժամանակ, նշելով, որ Պաշտպանության և Արտաքին գործերի նախարարությունները պաշտոնապես տեղյակ կպահեն այդ մասին։

Հստակեցնող հարցին, թե որ կետով է Հայաստանը դիմել, Ավինյանը մանրամասնեց․ «Ճգնաժամի կառավարման կետով ենք դիմել ՀԱՊԿ-ին՝ հետագա հնարավոր խորացումից խուսափելու համար։ Շատ կարևոր է յուրաքանչյուր իրավիճակին ադեկվատ ռեակցիա տալ ու մի փոքր չչափազանցնել իրողությունը։ Մինչ այս պահը մենք մեր գործողություններում եղել ենք համարժեք»։

Ինչ վերաբերում է ադրբեջանցիների հետ բանակցություններին, պաշտոնյան նշել է, որ բանակցություններն ընթանում են, այս փուլում վերջնական արդյունքներ չունենք։

«Ես համոզված եմ, որ այս կամ այն կերպ մենք հանգուցալուծման հասնելու ենք, որովհետև շատ հստակ է, որ ադրբեջանական զինված ուժերն անցել են Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը»,- ասել է Ավինյանը՝ շեշտելով, որ ցանկանում են խաղաղ կերպով հանգուցալուծել իրավիճակն ու պատրաստ են հանգիստ ու հանդարտ ռեժիմով քննարկումներ իրականացնելու, բայց պետք է նաև պատրաստ լինել մեր ինքնիշխան տարածքի պաշտպանությանը։

«Պետք է պատրաստ լինել հնարավոր վատ զարգացումներին, նաև պատրաստ լինել մեր ինքնիշխան տարածքի պաշտպանությանը։ Վատ սցենարի դեպքում ակնկալում ենք մեր դաշնակիցների աջակցությունը, բայց ես հուսով եմ, որ մենք որևէ վատ սցենարներ չենք ունենա այստեղ ու բանակցությունների միջոցով բոլոր հարցերը կլուծվեն»,- նշեց Ավինյանը։

Ադրբեջանական կողմի ցույց տված քարտեզների մասին հարցին ի պատասխան՝ Տիգրան Ավինյանն արձագանքել է, որ այդ քարտեզներն անհայտ ծագման են և որևէ աղերս չունեն իրականության հետ։

«Փաստացի, կարելի է ասել՝ այդ քարտեզների հիմքով են նրանց սահմանապահ զորքերն առաջ եկել, բայց, այնուամենայնիվ, ադրբեջանական կողմը հաստատում է խաղաղ կարգավորմանն ուղղված իր ջանքերը, ըստ իրենց՝ իրենք որևէ քայլ չեն ձեռնարկում՝ հետագա լարումն ավելի խորացնելու համար, բայց ես կրկնում եմ՝ մենք պատրաստ ենք բոլոր հնարավոր սցենարներին, և երեկվա ԱԽ նիստն ու մեր դիմումը ՀԱՊԿ-ին նմանատիպ սցենարների հնարավոր զարգացման կանխարգելման մեխանիզմ է»,- ասել է նա։