Պետք է գերի վերցնել սահմանախախտ ադրբեջանցի զինվորներին՝ ռազմական օպերացիա անցկացնելով․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Factor TV-ն Սյունիքի սահմանին ստեղծված իրավիճակը քննարկել է Հայ կառուցողական կուսակցության նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի հետ

-Պարո՛ն Ղուկասյան, պետական սահմանի հատումով Ադրբեջանն ի՞նչ խնդիր է փորձում լուծել, արդյո՞ք դա շանտաժ է կամ որևէ հարցով սակարկություն։

–Իհարկե, այդ գործողությունները սրում են գոյություն ունեցող իրավիճակը, և տեսնում ենք, որ սա տարածաշրջան Սերգեյ Լավրովի այցից հետո է տեղի ունենում, ունի կապ այն խոհանոցի հետ, որտեղ եփվում է ռուս-ադրբեջանա-հայկական հետպատերազմական կոնֆլիկտի հարցը։ Ալիևն ասել էր, չէ՞, որ այլևս պատերազմ չկա, իսկ ի՞նչ կա․․․ Այդ առումով, ես համարում եմ, որ սա, հավանաբար, փոխկապակցված է հենց այդ գործընթացի հետ։

-Ինչպե՞ս է ստացվել, որ ադրբեջանցի զինծառայողներն առանց խոչընդոտների 3․5 կիլոմետր կարողացել են խորանալ ՀՀ-ի սուվերեն տարածքում։

-Նկատի ունեք՝ ինչո՞ւ պաշտպանված չէ բավարար չափով այդ հատվածը։ Իմ կարծիքով՝ այսօր Հայաստանի ղեկավարությունն առաջնային խնդիր չի համարում ստեղծել հայ-ադրբեջանական շփման գծում անհրաժեշտ պաշտպանական համակարգեր, բնագծեր։ Այդ առումով, ցանկացած տեղում կարող են թե՛ ադրբեջանական ուժերն անցնել, գուցե և՝ հայկական ուժերը կարող են ներթափանցել ադրբեջական տարածք։ Բայց ընդհանուր մթնոլորտը դա է․ սա առաջին դեպքը չէ, սա վկայում է, որ պաշտպանական շրջան չի ստեղծվել, պաշտպանական համակարգ ստեղծված չէ։

-Ստացվում է՝ մենք թերացում ունենք այդ հարցով, այնուամենայնիվ։

-Սա թերացում չի՝ կա քաղաքականություն, որ մենք և Ադրբեջանը խաղաղ ապրենք այսուհետ, ուստի՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այդ առումով որևէ պաշտպանական գործողություններ անելու անհրաժեշտություն չի տեսնում հայ-ադրբեջանական շփման գծում։

-Հայաստանի ձեռքին իրավական ի՞նչ մեխանիզմներ կան՝ հանգուցալուծելու իրավիճակը, ինչպե՞ս խնդրին լուծում տալ, կարո՞ղ է ռազմական ճանապարհ ընտրվել։

-Ադրբեջանական զինվորները, որոնք խախտել են Հայաստանի պետական սահմանները, պետք է գերի վերցվեն, ինչի համար ռազմական օպերացիա պետք է անցկացվի, պետական սահմանի դեմարկացիայի հարցը պետք է միջազգային լուծում ստանա, այսինքն՝ Հայաստանը պահանջի, որ ձևավորվի միջազգային հանձնաժողով սահմանները հստակեցնելու նպատակով։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան