Անհրաժեշտության դեպքում գործողություններ կձեռնարկվեն՝ ՀԱՊԿ կանոնադրությանը համապատասխան․ ՀԱՊԿ հայտարարությունը Սյունիքում տիրող իրավիճակի վերաբերյալ

Լուրեր

30.06.2026 | 11:27
Քրեական վարույթ՝ Վանաձորում օդաճնշիչ ատրճանակից կրակոցների դեպքով
30.06.2026 | 11:20
«Կիոկուշին կարատեն մարզիկի մեջ ձևավորում է կարգապահություն, ինքնավստահություն և չհանձնվելու ձգտում»․ Վահագն Հակոբյան
30.06.2026 | 11:07
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
30.06.2026 | 10:55
ՍԴ-ն քննում է քաղաքական ուժերի դիմումները՝ ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ. ՈՒՂԻՂ
30.06.2026 | 10:54
Մոսկվային մոտենալիս ավելի քան 50 ԱԹՍ է խոցվել․ գիշերը ՌԴ շրջաններում ոչնչացվել է 419 անօդաչու
30.06.2026 | 10:47
Ըստ ՀԿԿ-ի՝ ընտրակաշառք են տվել Սամվել Կարապետյանի տան մոտ անցկացվող հավաքին մասնակցելու համար
30.06.2026 | 10:34
Մոնակոյում բնակելի շենքում պայթյուն է որոտացել․ ուկրաինացի գործարար է վիրավորվել
30.06.2026 | 10:25
ՄԻՊ-ը «Հատուկ կացարանում» արձանագրել է գերբնակեցվածության և սանիտարահիգիենիկ խնդիրներ
30.06.2026 | 10:19
Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին
30.06.2026 | 10:15
Ռոբերտ Լևանդովսկին նոր ակումբ ունի
30.06.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 30-ի դրությամբ
30.06.2026 | 09:48
Էնցո Մարեսկան` «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ
30.06.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.06.2026 | 07:57
ԱԱ-2026. Մարոկկոն 11-մետրանոցներով հաղթեց Նիդերլանդներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 03:40
ԱԱ-2026. Գերմանիան դուրս մնաց պայքարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանի՝ Սյունիքի մարզի գոտում տիրող իրավիճակի կապակցությամբ։

Դրանում, մասնավորապես, ասվում է․

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ​​և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիագովը մայիսի 13-ին ՀԱՊԿ մշտական ​​խորհրդի նիստի ժամանակ տեղեկացրել է մայիսի 12-ին Ադրբեջանի Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետության պետական ​​սահմանին տեղի ունեցած միջադեպի մասին: Հայկական կողմի կարծիքով՝ Ադրբեջանի զինված ուժերը խախտել են սահմանը և մի քանի կիլոմետր խորացել հայկական տարածքում:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ստեղծված իրավիճակը հեռախոսով քննարկել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի և ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ:

ՀԱՊԿ-ն ուշադրությամբ հետևում է Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրադրության զարգացմանը: Իրադրության զարգացմանը զուգընթաց, անհրաժեշտության դեպքում, գործողություններ կձեռնարկվեն՝ Հավաքական անվտանգության պայմանագրի և ՀԱՊԿ կանոնադրության դրույթներին համապատասխան»։