Փաստաբանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգյսանի խափանման միջոցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստում այսօր Սերժ Սարգսյանի շահերի պաշտպան Ամրամ Մակինյանը դատարանին միջնորդեց վերացնել Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն երկրից չհեռանալու մասին։

Հիշեցնենք, որ 2020 թվականի դեկտեմբերի 4-ին ՀՔԾ-ն հայտարարեց, որ իրենց վարույթում քննվող դիզվառելիքի վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել՝ «Ֆլեշ» ՍՊԸ սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափի՝ մոտ կես միլիարդ ՀՀ դրամի հափշտակություն կազմակերպելու համար:

Ամրամ Մակինյանն այդ թվում վկայակոչեց Սերժ Սարգսյանի ռազմական ոլորտի գործունեությունն ու դեռևս 90-ականներից զբաղեցրած բարձրաստիճան պաշտոնները․ «ՀՀ երրորդ հանրապետության պատմության մեջ շա՞տ են նման կենսագրություն ունեցող անձինք»։

Սերժ Սարգսյանի պաշտպաններից Ռուբեն Հակոբյանն էլ վկայակոչեց, որ ըստ օրենսդրության՝ մեղադրյալի հանդեպ միշտ չէ, որ պետք է կիրառվի խափանման միջոց։

Գործով մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանը պաշտպանների միջնորդության դեմ առարկեց․ «Այո՛, իմ կողմից ընդունելի է այն ձևակերպումը, որ խափանման միջոցը միշտ չէ, որ պետք է ընտրել մեղադրյալի կամ ամբաստանյալի հանդեպ։ Բայց այդ դիտարկումն ընդունելի չէ այս գործի դեպքում։ Խափանման միջոց ընտրելիս վարույթն իրականացնող մարմինը հաշվի է առնում հիմքերը։ Փաստարկվել է, որ Սերժ Սարգսյանի պատշաճ վարքագիծն ապահովելու և գործի քննությանը խոչընդոտելու հնարավորությունը կանխելու նպատակով է ընտրվել խափանման միջոցը։ Հաշվի է առնվել նաև անձի տարիքը, մշտական բնակության վայր չունենալը և նախկինում դատապարտված չլինելու հանգամանքը։ Վարույթ իրականացնող մարմինը հաշվի է առել անձին բնութագրող հանգամանքները, որոնք ես չեմ վիճարկում, դրանք հանրահայտ փաստեր են։ Բայց անձին վերագրվող արարքի բնույթը, հանցագործության պատճառած վնասի չափը ևս հաշվի է առնվում։ Մեկ տարի այս քրեական գործը վարույթում է, նիստերը ձգձգվել են տարբեր պատճառներով։ Եղել են նիստեր, որոնց չի մասնակցել Սերժ Սարգսյանը։ Նիստերից մեկին նրա չներկայանալը դատարանը որակել է որպես անհարգելի։ Դատարանը պարտավոր է այս հանգամանքը հաշվի առնել։ Մեղադրական եզրակացությունում կան շատ ապացույցներ, դատակոչված են վկաներ։ Միայն Սերգո Կարապետյանը չի տվել մեղադրական ցուցմունք․ կան անձինք, որոնք մեղադրանքի բովանդակությանը վերաբերող և մեղադրանքը հիմնավորող հանգամանքների վերաբերյալ տվել են ցուցմունքներ, որոնք դեռ պետք է հետազոտվեն։ Նկատի ունենալով, որ ապացույցները չեն հետազոտվել, վկաներ չեն հրավիրվել, ուստի քննությանը խոչընդոտելու առումով առկա է վտանգ, որ ապօրինի ազդեցություն կգործադրվի այդ անձանց նկատմամբ։ Սերժ Սարգսյանը տևական ժամանակ բարձր պաշտոններ է զբաղեցրել, և նրա կապերն ու հնարավորությունները անձանց վրա ներգործություն ունենալու առումով իրական են։ Պաշտպանների միջնորդությունը հիմնավոր չէ։ Սերժ Սարգսյանի հանդեպ խափանման միջոցի հիմքերը կան և շարունակում են լինել»։

Ի պատասխան՝ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը շեշտեց, որ Սերժ Սարգսյանն ամեն օր գնում է աշխատանքի, ազատ տեղաշարժվում երկրում․ «Եթե դատախազությունն իսկապես ունի մտահոգություն, պետք է միջոցներ ձեռնարկի, այլապես թղթի վրա առկա խափանման միջոցը ոչինչ չի կանխում»։

Սերժ Սարգսյանի պաշտպաններից Ռուբեն Հակոբյանն էլ շեշտեց՝ դատախազությունը չի հիմնավորել, որ Սերժ Սարգսյանը կարող է ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորել․ «Ինչ վերաբերում է նիստերից մեկին Սերժ Սարգսյանի բացակայությունը անհարգալի որակելուն, տեղեկացնեմ, որ այդ նիստը չէր կայացել Սերժ Սարգսյանի կամքից անկախ հանգամանքներով»։

Հավելենք, որ այս միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի առաջիկայում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան