Ոռոգման ջրի ու հողի սեփականության իրավունքի հարցերը Ջրաշեն համայնքում

Լուրեր

11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
Բոլորը

Պատգամավոր Ռուստամ Բաքոյանը խորհրդարանում օրեր առաջ հանդիպել էր Ջրաշեն համայնքի եզդիների հետ, լսել նրանց խնդիրները: Դրանց տեղում ծանոթանալու նպատակով պատգամավորը մայիսի 12-ին այցելեց Ջրաշեն համայնք. տեղեկացնում են ՀՀ ԱՇ-ից:

Առաջին ու ամենահրատապ հարցը, որ ներկայացվեց պատգամավորին, տնամերձ հողակտորները սեփականացնելու հարցն էր: 1960-ականներին Ջրաշենի եզդիական համայնքի բնակիչներին աշխատանքի դիմաց անհատույց տրամադրվել են շուրջ 2000 քմ տնամերձ հողակտորներ, որոնք գրանցվել են ծխամատյանում: Համայնքի ներկայացուցիչները սահմանված կարգով դիմել են քաղաքապետարան սեփականության իրավունքը գրանցելու համար, որտեղից տեղեկացրել են, որ սահմանված կարգով 300 քմ տրամադրվում է անհատույց, իսկ 1700-ը բնակիչները կարող են գնել:

Եզդիական համայնքի շահերը պաշտպանող իրավաբան Սամվել Գաբրիելյանի կարծիքով` սահմանված կարգով քաղաքացին իրավունք ունի իր հասանելիք 2000 քմ հողակտորը սեփականաշնորհելու: Ըստ նրա` ոտնահարվել են քաղաքացու իրավունքները: Եզդիական համայնքը պահանջում է օրենքի շրջանակում եւ սահմանված կարգով իրենց պատկանող ու անհատույց տրամադրված հողերը սեփականաշնորհելու իրավունք:

Հաջորդ խնդիրը ոռոգման ջրի բացակայությունն է: Ջրատար խողովակներն անմխիթար վիճակում են: Շուրջ 70 տնտեսություն չի կարողանում ոռոգել հողատարածքները:

Ռուստամ Բաքոյանը պատրաստակամություն հայտնեց հարցերը պատկան մարմինների ներկայացուցիչների հետ քննարկելու եւ հետամուտ լինելու դրանց լուծմանը: