Երևանում ավտոբուսները վաղը երթուղի դուրս կգա՞ն․ քաղաքապետարանի և մատակարարող ընկերության միջև վեճ կա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Այսօր առավոտ Երևանում երթևեկությունը կաթվածահար էր։ Ամեն  օրվա նման քաղաքացիներն առավոտյան դուրս էին եկել՝ աշխատանքի գնալու, բայց կանգառներում ավտոբուսներ չկային, տաքսիների սակագները բարձրացել էին մինչև 1400-1600 դրամ՝ նվազագույնը։ Ավելի ուշ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը տեղեկացրեց՝ կա դիզվառելիքի մատակարարման խնդիր։ Ժամեր անց կրկին Հակոբ Կարապետյանի գրառումից տեղեկացանք՝ խնդիրը մասամբ լուծվել է։ Խնդրի շուրջ մանրամասներ ճշտելու նպատակով դիմեցինք քաղաքապետարանի տրանսպորտի վարչություն։ Մեզ, սակայն, ուղղորդեցին լրատվության բաժին։ Հակոբ Կարապետյանը նշեց՝ հարցերին կպատասխանի ինքը, համապատասխան բաժնից որևէ մասնագետի հետ զրուցել չենք կարող։

Առավոտյան Ջրվեժի ավտոպարկում հավաքված վարորդները նշում էին՝ խոսքը 250 ավտոբուսի մասին է։ Հակոբ Կարապետյանը հստակ թիվ նշել չկարողացավ։ Թե ո՞րն է վառելիքի մատակարարի հետ վեճի պատճառը հարցի պատասխանը ևս հստակ չէր։

Նույն հարցով դիմեցինք նաև «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ» (CPS) ընկերությանը, որը «Երևանպարկ»-ի վառելիքի մատակարարն է և ավելի վաղ տարածած հայտարարությամբ նշել էր․ «Ստեղծված իրավիճակի միակ պատասխանատուն «Երևանի Ավտոբուս» ՓԲ ընկերության ղեկավարությունն է, որն ընդամենը մեկ օր առաջ է կատարել ընդհանուր պարտքի միայն մի մասի վճարումը»։ Նույն հաղորդագրության համաձայն՝ մայիսի 12-ի դրությամբ՝ պարտքն ավելի քան 75 մլն դրամ է։

Հակոբ Կարապետյանը վստահեցրեց՝ քաղաքապետարանը փոխանցելու համար գումար ունի, ծագած տարաձայնության պատճառներն այլ են։ Դրանք նշել, սակայն, չցանկացավ։

Ամեն դեպքում, 2 կողմն էլ նշում է՝ ձեռք է բերվել պայմանավորվածություն, արդեն կեսօրից մի քանի ավտոբուս լիցքավորվել ու դուրս է եկել երթուղի։ Իսկ հնարավո՞ր է՝ վաղն առավոտյան քաղաքացիները կրկին կանգառներում ապարդյուն ավտոբուսների հարցին՝ քաղաքապետարանից արձագանքեցին․ հուսով են՝ այդպիսի բան չի լինի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան