Գազայի հատվածից հրթիռակոծության հետևանքով իսրայելցի զինվորական է զոհվել․ ՀԱՄԱՍ-ն էլ հայտնել է իր առաջնորդներից մեկի մահվան մասին

Լուրեր

25.08.2026 | 14:05
Իսլամ Մախաչևը հայտնել է՝ քանի մենամարտ է ծրագրում անցկացնել UFC-ում
25.08.2026 | 14:02
Ալեն Սիմոնյանն ու ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են հետագա փոխգործակցությունը
25.08.2026 | 14:01
Քոչարյանի գրասենյակի ղեկավարը՝ երկրորդ նախագահի նկատմամբ քրեական հետապնդման մասին
25.08.2026 | 13:56
Դուք կատարելագործվելու տեղ չունեք, ոնց չունի «Ժիգուլին»․ Կոնջորյանը՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 13:47
Նեթանյահուն հայտարարել է, թե Իրանը փորձել է սպանել իր որդիներից մեկին
25.08.2026 | 13:39
ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի նախագահին
25.08.2026 | 13:28
Թրամփի վարչակազմը մտադիր է չեղարկել մինչև 200,000 օտարերկրյա քաղաքացիների վիզաները, որոնք դիմել են ապաստանի համար
25.08.2026 | 13:27
Քոչարյանի գործով մեղադրանք է առաջադրվել նաև Սերժ Սարգսյանին, Գագիկ Բեգլարյանին, Անդրանիկ Մարգարյանին, Սամվել Մայրապետյանին և ևս 5 անձի
25.08.2026 | 13:19
Նեոֆաշիզմը այս դահլիճում տեղ չունի․ Խանդանյանը՝ Լիլիթ Գալստյանի ելույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 13:19
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
25.08.2026 | 13:15
Միշել Տեր-Զաքարյանը հեռացվել է «Նանտի» գլխավոր մարզիչի պաշտոնից
25.08.2026 | 13:08
Ինչո՞ւ մենակ մնացինք թշնամու հետ, այդ հարցը գուցե Ձե՞զ տաք․ Գալստյանը՝ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 13:04
Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել է, որպեսզի կալանքի տարվի, բայց տեղափոխվել է բժշկական կենտրոն
25.08.2026 | 12:58
Մեծ Բրիտանիայի վարչապետը սեպտեմբերին կմեկնի ԱՄՆ՝ համոզելու Թրամփին օգնել Ուկրաինային Patriot-ների զինամթերքով
25.08.2026 | 12:49
Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է ներկայացվել. պաշտպան
Բոլորը

Գազայի հատվածից Իսրայելի տարածքի հրթիռակոծության հետևանքով իսրայելցի զինվորական է զոհվել։ Այս մասին Twitter-ում գրառմամբ հայտնել է այդ երկրի Պաշտպանության բանակը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ զոհվածը 21 տարեկան էր։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ցավակցել է զինծառայողի ընտանիքին։

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հանդիսացող «Իզեդդին ալ-Քասամ» խմբավորումն իր հերթին հայտարարել է Իսրայելի կողմից անկլավի հրթիռակոծության հետևանքով իր առաջնորդներից մեկի մահվան մասին։

«Հայտնում ենք «Իզեդդին ալ-Քասամ»-ի հրամանատարներից մեկի՝ Գազայի համար պատասխանատու Բասամ Իսայի զոհվելու մասին»,- պաղեստինյան շարժման հաղորդագրությունն է ներկայացրել է Dunya Al Watan-ը, գրում է ՏԱՍՍ-ը։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այսպիսով, Իսան դարձել է 2014 թվականից ի վեր ՀԱՄԱՍ-ի ամենաբարձրաստիճան առաջնորդը, որը սպանվել է Իսրայելի հարձակման հետևանքով։