Խորապես մտահոգված ենք Ադրբեջանի կողմից գերեվարված և ձերբակալված հայերի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին ստացված հաղորդագրություններով. Freedom House

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Freedom House-ի հայտարարությունը Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ.

Ի պատասխան վերջերս ռազմական գործողությունների արդյունքում Ադրբեջանի կողմից ձերբակալված հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ բռնության դեպքերի մասին հաղորդագրությունների՝ Freedom House-ը տարածել է հետևյալ հայտարարությունը.

«Մենք խորապես մտահոգված ենք վերջին զինված հակամարտության արդյունքում Ադրբեջանի կողմից գերեվարված և ձերբակալված հայերի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի և բռնության, այդ թվում` խոշտանգումների մասին ստացված հաղորդագրություններով»,- ասաց Freedom House-ի Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտը:

«Մենք Ադրբեջանի իշխանություններին հորդորում ենք սերտորեն աջակցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ջանքերին` հետաքննելու հայ ձերբակալվածների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ հաղորդումների վավերականությունը` անկախ նրանց կարգավիճակից, և ապահովելու, որ դեռ անազատության մեջ գտնվող անձինք ունենան բոլոր պաշտպանությունները, որոնք ամրագրված են միջազգային մարդասիրական ու մարդու իրավունքների նորմերով՝ ներառյալ խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի անթույլատրելիությունն, ինչպես նաև տրամադրել նրանց հայրենադարձության վերաբերյալ տվյալներ: Որպես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կողմ պետություն՝ Ադրբեջանը պարտավոր է սերտորեն համագործակցել դատարանի հետ և տրամադրել պահանջվող բոլոր տեղեկությունները՝ այս լուրջ հարցերի թափանցիկ հետաքննությունը ապահովելու համար»:

Նախապատմություն.

Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի համար ռազմական գործողություններ սկսվեցին 2020 թ. սեպտեմբերին, որն ավարտվեց հրադադարի մասին 2020 թ. նոյեմբերի 10-ի հայտարարությամբ: Չնայած այն հանգամանքին, որ հայտարարության պայմանները երկու կողմերին էլ պարտավորեցնում էին վերադարձնել ձերբակալվածներին, ադրբեջանական իշխանությունները մեղադրվում են հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց պահելու մեջ: Հայ ձերբակալվածները ադրբեջանական գերության մեջ ենթարկվել են բռնությունների ու նվաստացնող վերաբերմունքի՝ համաձայն սոցիալական ցանցերում շրջանառվող հաղորդագրությունների, որոնք նախնական ստուգվել են Human Rights Watch-ի կողմից մարտին:

Հայաստանի կառավարությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Ադրբեջանում գտնվող հայ ձերբակալվածների ճակատագիրը պարզելու համար: Մարտի սկզբին ՄԻԵԴ-ը 188 հոգու համար ընդունել է միջանկյալ միջոցներ, որոնք ուղղված են անհատին պաշտպանելու հետագա ֆիզիկական վնասներից, քանի դեռ քննությունն ընթացքի մեջ է: ՄԻԵԴ-ը նաև դիմել է Ադրբեջանի կառավարությանը՝ պահանջելով տրամադրել ձերբակալվածների վերաբերյալ բժշկական տեղեկություններ, տեղեկատվություն նրանց պահման պայմանների և նրանց նախատեսվող հայրենադարձության մասին: