Լավրովին Բաքվում մերժեցին հայ գերիների հարցով. ինչ եղան Պուտինի երաշխիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.04.2026 | 11:54
Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում 14 մարդ է զոհվել
27.04.2026 | 11:46
Ապրիլի 29-ին Երևանը կվերածվի մեծ բեմի՝ «Արի՛, պարի՛» նախաձեռնությամբ
27.04.2026 | 11:37
Իրանը Հորմուզի նեղուցի բացման առաջարկներ է ներկայացրել ԱՄՆ-ին. Axios
27.04.2026 | 11:30
Աշխարհի գավաթ․ Դավիթ Չալոյանը՝ արծաթե մեդալակիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 11:20
Արամ Սարգսյանը ներկայացնում է «Հանրապետություն» կուսակցության նախընտրական ծրագիրը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 11:11
«Ուժեղ Հայաստան» դաշինքի հավաքին մասնակցելու համար 10 հազար դրամ խոստանալու գործով 4 անձի նկատմամբ հետապնդում է հարուցվել․ ՔԿ
27.04.2026 | 11:02
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների Թագավորության վարչապետին
27.04.2026 | 10:57
«Արցախցիների ներգրավումը հայաստանյան աշխատաշուկայում» թեմայով քննարկումը՝ ՈՒՂԻՂ
27.04.2026 | 10:53
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը լավագույնն է Եվրոպայի առաջնությունում
27.04.2026 | 10:50
«Խարբերդի մասնագիտացված մանկատանը» պահպանվում են նախորդ այցերով արձանագրված խնդիրները․ ՄԻՊ
27.04.2026 | 10:41
Արաղչին ժամանել է Պետերբուրգ՝ Պուտինի հետ բանակցությունների
27.04.2026 | 10:32
ՀՀ-ի սեփականության իրավունքն է գրանցվել Քանաքեռավանի շուրջ 20.6 հա անշարժ գույքի նկատմամբ
27.04.2026 | 10:16
EPC գագաթնաժողովի պատճառով մայիսի 3-5-ին Երևանում կլինեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ․ ՆԳՆ
27.04.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 27-ի դրությամբ
27.04.2026 | 09:45
ԱՄՆ վիզաների վերաբերյալ տեղեկությունը պետք է ստուգել միայն պաշտոնական հարթակներում․ դեսպանություն
Բոլորը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում կոշտ պատասխանի և մերժման է արժանացել Ադրբեջանի իշխանությունների կողմից, երբ անդրադարձել է հայ ռազմագերիների խնդրին: Մայիսի 10-ից աշխատանքային այցով Բաքվում գտնվող Լավրովին երեկ ընդունել է Իլհամ Ալիևը, իսկ այսօր այդ երկրի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը:

Ուշագրավ է, որ թե՛ Ալիևի, թե՛ Բայրամովի հետ հանդիպմանը Լավրովն օգտագործել է «ռազմագերիներ» բառը: Իլհամ Ալիևը Լավրովին ասել է, որ ռազմական գործողությունների ավարտից հետո բոլոր ռազմագերիները վերադարձվել են հայկական կողմին, իսկ Բայրամովն ընդգծել է՝ Ադրբեջանում լավ պայմաններում անազատության մեջ պահվող հայերը հանցագործներ են, ում Ադրբեջանը պատրաստվում է դատել։

Հայկական կողմի տվյալներով՝ Ադրբեջանում դեռ շուրջ 200 հայ ռազմագերի ու քաղաքացիական անձ է պահվում անազատության մեջ։ Մայիսի 6-ին Լավրովի՝ Հայաստան այցից առաջ Բաքվից 3 հայ գերիներ վերադարձան Երևան։ Այսպիսով, Ադրբեջանից Հայաստան վերադարձած գերիների թիվը հասավ 72-ի, նաև Բեյրութ է վերադարձել լիբանանահայ Մարալ Նաջարյանը։

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը նկատում է՝ Բաքուն Լավրովի միջոցով հերթական անգամ մերժեց Մոսկվային: Գրիգորյանը նշում է՝ ստեղծված իրավիճակի գլխավոր մեղավորը պաշտոնական Մոսկվան է: Ըստ քաղաքագետի՝ եթե Ռուսաստանը 44-օրյա պատերազմի ժամանակ ռազմավարական դաշնակցին բնորոշ աջակցություն ցույց տար Հայաստանի, ապա թուրքական գործոնը տարածաշրջանում գերիշխող չէր դառնա:

Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանն էլ շեշտում է նախորդ տարվա նոյեմբերի 9-ի փաստաթղթի 8-րդ կետի մասին, որով նախատեսվում էր գերիների և այլ պահվող անձանց վերադարձ, և ընդգծում, որ դրա իրագործման երաշխավորներից մեկը Ռուսաստանն է, որը չի կարողանում կատարել այդ կետը: Գերիների վերադարձի հարցը դարձել է ռուս-ադրբեջանական առևտրի առարկա:

Ստեփան Գրիգորյանն ասում է՝ Ռուսաստանը հույս ուներ Ադրբեջանին դարձնել ռազմավարական և տնտեսական գործընկեր, սակայն Բաքուն բացահայտ ցույց է տալիս, որ նման մտադրություն չունի:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, մինչդեռ, ճիշտ չի համարում Մոսկվային ուղղված մեղադրանքները: Ըստ նրա՝ թեև Ռուսաստանի նախագահն ասել է, որ հայ-ադրբեջանական պատերազմի դադարեցման հեղինակն է ու երաշխավորներից, բայց ռազմագերիների խնդրի լուծման ուղիներ հայկական կողմն էլ պետք է փնտրի:

Անդրադառնալով հարցին, թե ինչու են Բաքվում Լավրովին կոշտ պատասխան տվել, Երվանդ Բոզոյանը նկատում է՝ Ադրբեջանը փորձում է գերիների հարցն օգտագործել՝ տարածքային նոր հարցեր լուծելու նպատակով:

Ի դեպ, նշենք, որ Սերգեյ Լավրովի այցի շրջանակում կայացած բանակցությունների հիմնական թեման տրանսպորտային ուղիների հարցն է եղել, որոնց շուրջ, ինչպես երևում է հայտարարություններից, Բաքուն ու Մոսկվան համաձայնության չեն եկել։

Լավրովի՝ Բաքու այցի հետ կապված ուշադրության արժանացավ նաև այն փաստը, որ նա այցելեց «Շեհիդների պուրակ», որտեղ հուղարկավորված են արցախյան պատերազմում զոհված ադրբեջանցիները։ Հիշեցնենք, մինչդեռ, որ մայիսի 5-6-ը Երևանում գտնվող ռուսաստանցի պաշտոնյան այցելել էր Ծիծեռնակաբերդ և Հաղթանակի զբոսայգի, իսկ ահա «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որտեղ հանգչում են արցախյան պատերազմներում զոհված հայորդիները, Սերգեյ Լավրովը չէր գնացել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան