Ամփոփվել է քրեական գործերից առաջինի ուսումնասիրությունը. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է զոհված զինծառայողների հարազատներին

Լուրեր

18.02.2026 | 11:33
Ռուբեն Վարդանյանի դատավճիռը էթնիկ հայ առաջնորդների դեմ  դատավարական «ծաղրի» գագաթնակետն է. Amnesty International
18.02.2026 | 11:22
Ուկրաինացիները երբեք չեն ների Դոնբասի փոխանցումը Ռուսաստանին. Զելենսկի
18.02.2026 | 11:20
Չեմպիոնների լիգա․ «Ռեալը» և ՊՍԺ-ն արտագնա հաղթանակներ են տարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.02.2026 | 11:11
Ուիթկոֆը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմի հարցով բանակցություններում «նշանակալի առաջընթաց» է գրանցվել
18.02.2026 | 11:02
Բեռնատարում ավելի քան 11 մլն դրամի բեռը թաքցնելու համար, վարորդին ցուցում են տվել շրջանցել անցակետի ռենտգեն հսկողության հատվածը․ ՊԵԿ
18.02.2026 | 10:47
Այսօր սպասում ենք այս փետրվարի ամենատաք օրերից մեկը. Գագիկ Սուրենյան
18.02.2026 | 10:32
NYMEX․ Ոսկու գինը նվազել է 1.92%-ով և կազմել 4874.50 դոլար
18.02.2026 | 10:16
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 18-ի դրությամբ
18.02.2026 | 10:01
Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար
18.02.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
18.02.2026 | 09:32
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ
17.02.2026 | 23:22
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Հռոմում ներկայացրել է COP17-ի Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
17.02.2026 | 23:06
Իրանում ցուցարարների նկատմամբ առնվազն 23,000 քրեական գործ է հարուցվել
17.02.2026 | 22:53
Ժնևում բանակցությունների առաջին օրն ավարտվել է. Ումերով
17.02.2026 | 22:37
Իլհամ և Մեհրիբան Ալիևներին զայրացրել են հարսի մասին լուրերը. ինչպես են նրանք Մյունխենում արձագանքել ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողին
Բոլորը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների հարազատների հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվել է ՀՀ վարչապետի՝ 2020 թվականի օգոստոսի 3-ի թիվ 888-Ն որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի կատարած ուսումնասիրության արդյունքում կազմված առաջին խորհրդատվական եզրակացությունը:

Քննարկման մեկնարկին Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մենք մի քանի ամիս առաջ հանդիպեցինք, պայմանավորվածություններ ձեռք բերեցինք: Այդ ընթացքում եղավ պատերազմը և ձեզ հայտնի իրադարձությունները, բայց աշխատանքն առաջ է գնացել, և մենք ունենք առաջին ամփոփումը: Առաջին գործը, որն ուսումնասիրվել է, Տիգրան Օհանջանյանի մահվան դեպքի առիթով հարուցված քրեական գործն է: Համեցեք, տիկին Վարդապետյան»:

Վարչապետի պաշտոնակատարի օգնական Աննա Վարդապետյանը մանրամասներ է ներկայացրել կատարված ուսումնասիրության արդյունքում կազմված խորհրդատվական եզրակացության վերաբերյալ: Նա նշել է, որ քրեական գործերի՝ որոշմամբ հաստատված հերթականության համաձայն, առաջինն ուսումնասիրվել է Տիգրան Օհանջանյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Աշխատանքային խումբն աշխատել է ամենշաբաթյա ռեժիմով և կազմել է 140 էջանոց գրավոր խորհրդատվական եզրակացություն, որը ներառում է աշխատանքային խմբի բոլոր անդամների միասնական մոտեցումը (խմբում ընդգրկված է 6 անդամ՝ ՀՀ վարչապետի 3 ներկայացուցիչ և որոշմամբ թվարկված գործերով տուժողների իրավահաջորդների 3 ներկայացուցիչ):

Աննա Վարդապետյանը հայտնել է, որ աշխատանքային խումբը խորհրդատվական եզրակացության մեջ մի շարք խախտումներ է արձանագրել: Դրանք հիմնականում վերաբերում են առանցքային քննչական գործողություններին, որոնք միտված են եղել գործի համար էական նշանակություն ունեցող ապացույցների ձեռքբերմանը: Վերհանվել են նաև խախտումներ՝ կապված ծառայողական քննության, հեռախոսային խոսակցությունների հետ, առանձին մասով շարադրվել են առաջարկներ: Ա. Վարդապետյանը նշել է, որ աշխատանքային խումբը քննչական գործառույթներ չի իրականացնում, գրավոր խորհրդատվական եզրակացությունը 6 հոգանոց անկախ մասնագիտական խմբի մասնագիտական կարծիք է, մաքուր իրավական վերլուծություն և ի գիտություն է ուղարկվելու նախաքննություն իրականացնող մարմնին:

Նիկոլ Փաշինյանը տուժողի իրավահաջորդ տիկին Գոհար Սարգսյանից հետաքրքրվել է, թե ինչպես է գնահատում ուսումնասիրության արդյունքները և արձանագրումները: Ի պատասխան տիկին Գոհար Սարգսյանն ասել է, որ իր որդու մահվան դեպքը եղել է 2007 թվականին, և ինքը 14 տարի շարունակ բարձրաձայնել է մահվան պատճառների առնչությամբ իր մտահոգությունների մասին: Նա նշել է, որ համաձայն է խորհրդատվական եզրակացության հետ, ներգրավված է եղել աշխատանքային խմբի քննարկումներում և պատրաստ է շարունակել համագործակցությունը հետագա քայլերի շուրջ:

Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է այն, որ համաձայնություն կա կատարված աշխատանքի արդյունքների շուրջ և առաջարկել հետևողական շարժվել առաջ, սահմանված իրավական ընթացակարգերի պահպանմամբ:

Հանդիպմանը քննարկվել է նաև հաջորդ գործի ուսումնասիրությունն սկսելու հարցը: Ա. Վարդապետյանը տեղեկացրել է, որ ծնողների նախաձեռնությամբ և նրանց միջև փոխհամաձայնությամբ առաջարկվել է, որպես երկրորդ գործ, ուսումնասիրել Վալերիկ Մուրադյանի մահվան դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործը:

Մտքերի փոխանակության ընթացքում Նիկոլ Փաշինյանը լսել է ծնողների դիտարկումները, պատասխանել նրանց հարցերին: