Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դիրքերի ուղղությամբ․ 25 պաղեստինցի է զոհվել

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Իսրայելական զինվորականները հաղորդել են, որ հարվածներ են հասցրել Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի դիրքերի ուղղությամբ, գրում է ՏԱՍՍ-ը։

Հարվածների հետևանքով առնվազն 25 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հաղորդում է Dunya Al Watan-ը՝ վկայակոչելով Պաղեստինի Առողջապահության նախարարության տվյալները։

Ավելի վաղ հաղորդվել էր 107 պաղեստինցի վիրավորի մասին, որոնց մի մասի վիճակը ծանր է։ Նշվում է նաև, որ զոհվածներից 9-ը երեխաներ են։

Իսրայելի և Գազայի հատվածի սահմանին իրավիճակը կտրուկ սրվել է երկուշաբթի, երբ, ըստ տեղեկությունների, պաղեստինյան կողմից իսրայելական քաղաքների հրթիռակոծություն է սկսվել։ Նշվում է, որ առնվազն 6 հրթիռ է արձակվել Երուսաղեմի ուղղությամբ։ Սդերոտ քաղաքում էլ հակատանկային հրթիռի զոհ է դարձել մեկ իսրայելցի։

Նշվում է, որ ներկայում իսրայելական տարածքի հրթիռակոծությունը շարունակվում է, զինվորական աղբյուրները հաղորդում են Իսրայելի հարավային շրջաններում և քաղաքներում օդային տագնապի ազդանշանների գործարկման մասին։

Իսրայելի ԱԳ նախարարությունը միջազգային հանրության կոչ է արել դատապարտել ՀԱՄԱՍ-ի գործողությունները։

Սաուդյան Արաբիան, իր հերթին, միջազգային հանրությանը կոչ է արել Իսրայելին մեղավոր ճանաչել տարածաշրջանում լարվածության սրման համար։