Գյումրիում արդեն նախընտրական եռուզեռ է․ փողոցներում նախընտրական պաստառներ են փակցվում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

17.09.2026 | 10:38
Քաղաքացիները կարող են իրենց եկամտային հարկից գումար հատկացնել ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին ու կուսակցություններին․ նախագիծը Կառավարության նիստի օրակարգում է
17.09.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 17-ի դրությամբ
17.09.2026 | 10:15
Դատախազության միջնորդությամբ Վանաձոր համայնքին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
17.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:36
«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն 2026» միջազգային համաժողովը. ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:29
Հայ հոգևոր առաջնորդները Սպիտակ տանը հանդիպել են Թրամփին և աղոթել Հայաստանի ու ԱՄՆ-ի խաղաղության համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գյումրիում նախընտրական եռուզեռն արդեն սկսված է։ Չնայած ընտրությունների օրը դեռևս պաշտոնապես նշանակված չէ, հետևաբար՝ նախընտրական քարոզարշավ էլ չկա, քաղաքում արտահերթ խորհրդարանական ընտրությունների ակտիվ նախապատրաստական  աշխատանքներ են ընթանում՝ բացվում են տարբեր կուսակցությունների գրասենյակներ, փողոցներում էլ  կարելի է արդեն  հանդիպել նախընտրական պաստառների։

Մասնավորապես, Գյումրիի կենտրոնում գտնվող նախկին սպասարկման տարբեր օբյկետների շենքեր այսօր կուսակցական գրասենյակների են վերածվել։

Սայաթ-Նովա փողոցում գրեթե իրար հարևանությամբ բացվել են Մհեր Արմենիայի «Ազգի ձայնը» և Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների գրասենյակները։ Վերջինը, հիշեցնենք, ընտրություններին մասնակցելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու ՀՅԴ-ի հետ դաշինքով։

Նախընտրական պաստառների առումով դեռևս ամենաակտիվը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, որի պաստառները կարելի է տեսնել կանգառներում, մայթեզրերին առկա գովազդային վահանակների վրա։

Փողոցներում առկա այլ բովանդակությամբ գովազդային վահանակներն ակտիվորեն փոխվում են, որոնց նույնպես, ըստ երևույթին, կփոխարինեն նախընտրական պաստառները։

Էմմա Չոբանյան