Ազգային-ժողովրդավարական բևեռը՝ Տիգրան Խզմալյանի և Արկադի Վարդանյանի հայտարարության վերաբերյալ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը հայտարարություն է տարածել Տիգրան Խզմալյանի և Արկադի Վարդանյանի՝ ավելի վաղ արված հայտարարության վերաբերյալ։

«Հարգանքով ենք վերաբերվում ԱԺԲ խորհրդի կազմից դուրս գալու վերաբերյալ Տիգրան Խզմալյանի և Արկադի Վարդանյանի որոշմանը։

Միևնույն ժամանակ՝ մեզ համար առնվազն տարակուսելի են խորհրդի կազմից դուրս գալու դրդապատճառի վերաբերյալ նրանց մեկնաբանությունը, ինչպես նաև խորհրդի գործունեությանը տված գնահատականները։

Մասնավորապես՝ նրանք որպես ԱԺԲ խորհուրդը լքելու հիմնական դրդապատճառ են նշում ընտրություններին մասնակցության հարցը։

Մինչդեռ ԱԺԲ խորհուրդը, նաև Տիգրան Խզմալյանի և Արկադի Վարդանյանի մասնակցությամբ կայացված որոշմամբ մշտապես հայտարարել է, որ պատրաստ է բոլոր սցենարներին, բնականաբար՝ նաև ընտրություններին։

Անշուշտ, դրանք որպես ԱԺԲ հռչակագրով սահմանված նպատակին հասնելու միջոց ծառայեցնելու համար։ Պարզապես խորհուրդը մինչ պաշտոնապես արտահերթ ընտրությունների նշանակումը նպատակահարմար չի համարում որոշում կայացնել դրանց մասնակցելու հարցի վերաբերյալ։

Տրամաբանությունը հուշում է, որ կան այլ, իրական դրդապատճառներ։ Իսկ թե որոնք են այդ իրական դրդապատճառները, ցույց կտա ժամանակը։

Հարկ ենք համարում նաև արձանագրել, որ ԱԺԲ-ն ձևավորել է ոչ թե չորս գործիչ, այլ հասարակական-քաղաքական գործիչների շատ մեծ շրջանակ, իսկ ԱԺԲ խորհուրդը կոլեգիալ մարմին է և նրա որոշումները կայացվում են բոլոր անդամների մասնակցությամբ կոլեկտիվ քննարկումների, այլ ոչ թե նրա այս կամ անդամի առանձնահատուկ ներբերման շնորհիվ։

Ափսոսում ենք, որ այս դժվարին պահին մեր գործընկերները լքում են ԱԺԲ խորհուրդը, սակայն հաջողություն ենք ցանկանում նրանց՝ մաղթելով արգասաբեր գործունեություն։

ԱԺԲ բոլոր մասնակիցներին, աջակիցներին և համակիրներին կոչ ենք անում ավելի ամուր կերպով համախմբվել և մայիսի 14-ին միասնաբար մասնակցել մեր հերթական հանրահավաքին, որի ժամանակ նաև կհայտարարենք ընտրությունների վերաբերյալ խորհրդի որոշման մասին։

Վերահաստատում ենք, որ ԱԺԲ-ն գաղափար է, իսկ մեր ընթացքը՝ անկասելի»,- մասնավորապես ասվում է ԱԺԲ-ի հայտարարությունում։