«Մեզ ասում են՝ չեք կարողանում դուրս գալ փողոց, մարդկանց հետ շփվել․ էդ դուք կարողանո՞ւմ եք»․ Կոնջորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Հեղափոխության հարթակից որոշվել է, որ վենդետա և հետապնդումներ չեն լինելու: Եվ այսօր շատերը մեղադրում են մեզ թուլության համար, այստեղ է, որ մենք խախտել ենք հեղափոխությունների ներքին տրամաբանությունը: Այս մասին ԱԺ հատուկ նիստում իր ելույթում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը:

«Այն մեթոդներով, որով դու գալիս ես իշխանության, այդ մեթոդներով էլ պիտի պահես իշխանությունը: Պատմության մեջ կան բազմաթիվ դեպքեր՝ բռնությամբ իշխանության եկողը բռնությամբ է պահում այն, արյամբ իշխանության եկողը արյամբ է պահում այն, խաղաղությամբ եկողը խաղաղությամբ է պահում այն:

Մենք տեսնում ենք, որ նորընտիր ընդդիմությունը, որոնց իշխանությանը գալը նշանավորվել է արյամբ, մեզ մեղադրում են տարբեր հարցերում: Այնինչ խնդիրը սովորական ռևանշի ձգտման մասին է: Այն հռետորաբանությունը, որը դրսևորվում է, հեղափոխությանը հաջորդող ռևանշի սովորական հայտ է:

2018-ին ժողովուրդը հեռացրել է ոչ լեգիտիմ իշխանությանը, և երբ նախկին իշխանությունը փորձ է անում վերադառնալու, ձևավորում է մի նարատիվ, որ ժողովուրդը լեգիտիմ չէ: Եվ այսօր կանգնած ենք ժողովրդի իշխանության իրացման կարևոր հանգրվանի առջև: Նախորդ ամիսներին եղան ժողովրդի իշխանության հափշտակման փորձեր: Հիմա մենք ժողովրդից ստացած մանդատը վերադարձնում ենք, որպեսզի ժողովուրդը նորից այն իրացնի, դրա հետ նրանք չեն հաշտվում»,- նշեց Կոնջորյանը:

«Ես կոչ եմ անում նորահռչակ ընդդիմադիրներին դուրս գալ փողոց՝ առանց թիկնապահների, գնալ գյուղեր, մտնել բակեր, շփվել մարդկանց հետ, ինչպես վարչապետն է անում, և լսել՝ ինչ են մտածում իրենց մասին: Մեզ ասում են՝ չեք կարողանում դուրս գալ փողոց, մարդկանց հետ շփվել․ էդ դուք կարողանո՞ւմ եք: Շփվեք մարդկանց հետ, և դա  հայելի կլինի, որի մեջ դուք կտեսնեք ձեր իշխանության հետևանքները: Այն պատկերը, որը տեսնելու եք, ձեզ համար չափազանց տհաճ է լինելու, բայց դա այն է, ինչ ստեղծել եք տասնամյակներ շարունակ, և չեք կարողանալու վերադարձնել այն մղձավանջը, որը «պարգևե»լ եք ժողովրդին»,- ընդգծց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում: