Պարտքից եկեք չվախենանք, երկրներ կան իրենց ՀՆԱ-ի 200 %-ի չափով պետական պարտք ունեն․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.04.2026 | 12:04
Կոլումբիայում ապստամբները պայթյուն են իրականացրել Պանամերիկյան մայրուղու վրա․ 14 մարդ է զոհվել
26.04.2026 | 11:38
ԵԱ-ում մրցահարթակ դուրս կգան Տաթև Հակոբյանը և Վարազդատ Լալայանը
26.04.2026 | 11:13
Վթարային ջրանջատում Երևանում
26.04.2026 | 11:01
Թրամփի մասնակցությամբ ընթրիքի ժամանակ կրակոցներ արձակած տղամարդը պատմել է, թե ով էր իր թիրախը․ CBS News
26.04.2026 | 10:44
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
26.04.2026 | 10:17
Տղամարդը կրակ է բացել հյուրանոցում, որտեղ Թրամփը ճաշում էր ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
25.04.2026 | 21:33
Մանվել Խնձրցյանը և Վազգեն Թևանյանը տպավորիչ հաղթանակներով դարձան ԵԱ-ի բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 20:38
Գարիկ Կարապետյանը` Եվրոպայի եռակի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը մեդալ չնվաճեց
25.04.2026 | 20:19
ՃՏՊ Չարենցավան քաղաքի Չարենցի փողոցում․ կան տուժածներ
25.04.2026 | 19:17
Հայաստանի Մ-17 հավաքականը Երևանում պարտվեց Հունգարիային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 19:00
Գուցե կան տողատակեր, որոնցից տեղյակ չենք, բայց չենք կարող Ցեղասպանության վրա խաչ քաշել. Արա Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 18:58
Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը կիսաեզրափակիչում պարտվեց Զաուր Ուգուևին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 18:26
Գազայի հատվածում անցկացվում են առաջին ընտրությունները 2006 թվականից ի վեր
25.04.2026 | 18:02
Փաշինյանը ներկա է գտնվել Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոցի հիմնարկեքի արարողությանը
25.04.2026 | 17:26
Ինչ գործ բռնել եմ, միշտ ստացվել է, միայն 2021-ին չի ստացվել․ Ռոբերտ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հորդորում է պետական պարտքից չվախենալ. այն երկրի տնտեսության, ապագայի մեջ ներդնելու համար է արվել: Այս մասին ԱԺ հատուկ նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը»-ի պատգամավոր Մաթևոս Ասատրյանի դիտարկմանը, թե կառավարությանը մեղադրում են պետական պարտքը մեծացնելու մեջ:

Փաշինյանը նշեց, որ աշխարհն անցել է համավարակի միջով, և դժվար կլինի գտնել այնպիսի երկիր, որի արտաքին և պետական պարտքը չի ավելացել: Նրա խոսքով՝ անգամ երկրներ կան, որ

Վարչապետի պաշտոնակատարն առաջարկեց նայել, թե Հայաստանը 2020 թվական ինչ ցուցանիշով է մուտք գործել: Նա հիշեցրեց՝ ՀՀ-ն առաջին անգամ հայտարարել է, որ բյուջետային աջակցության վարկ չի վերցնելու: 2019-ին պետական պարտք – ՀՆԱ ցուցանիշը էականորեն նվազեցրել են՝ հասցնելով 59 տոկոսի:

«Պատերազմից հետո մենք միջազգային շուկայից 750 մլն եվրոբոնդի թողարկում ենք իրականացրել՝ Հայաստանի պատմության համար աննախադեպ ցածր տոկոսով: Պատկերացնո՞ւմ եք կորոնավիրուսից, պատերազմից հետո մենք միջազգային շուկա ենք մտնում և ձեռք ենք բերում միջոցներ՝ պատմական աննախադեպ ցածր տոկոսներով: Սա նշանակում է, որ միջազգային հանրությունը մեր կառավարությանը, մեր երկրին վստահում է: Սա նշանակում է, որ մենք միջազգային գործընկեր ենք»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Նա շեշտեց՝ եթե անհրաժեշտություն լինի, կրթության ոլորտում ֆինանսական, ներքին աղբյուրների խնդիր լինի, ապա 1 մլրդ, անգամ 2 մլրդ պարտք էլ պետք է վերցնել և հանրապետությունում լայնածավալ կառուցել մանկապարտեզներ, նախակրթարաններ, ակադեմիական քաղաք, քանի որ դա ներդրում է ապագայի մեջ: «Այդ փողի գինը նվազում է, վաղը կապիտալ ես ունենալու, այդ պարտքը սպասարկես: Նկատի ունեմ՝ պարտքից ընդհանրապես եկեք չվախենանք: Ինչի համար ենք այդ վարկը վերցնում, որ մեր գրպանները լցնենք, թե՞ երկրի տնտեսության, ապագայի մեջ ներդնենք, կրթության ոլորտում ներդնենք»,-ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Մանրամասները՝ տեսանյութում: