«Հոլիվուդյան սցենարով պրովոկացիա»․ Թևան Պողոսյանը՝ Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցի մասին

Լուրեր

03.04.2026 | 22:59
Հրապարակվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը
03.04.2026 | 22:54
Հնդկաստանն ու Ադրբեջանը վերականգնում են հարաբերությունները
03.04.2026 | 22:40
Հռոմի պապը հեռախոսազրույցի ժամանակ կոչ է արել Իսրայելի նախագահին դադարեցնել Իրանի հետ պատերազմը
03.04.2026 | 22:27
Թրամփը խնդրել է ռեկորդային 1.5 տրիլիոն դոլարի ռազմական բյուջե՝ սոցիալական ծրագրերի կրճատման հաշվին
03.04.2026 | 22:13
Կիևի մարզում ռուսական զանգվածային հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել է, ութը՝ վիրավորվել
03.04.2026 | 22:00
Ով ՌԴ-ի շահը չի սպասարկում՝ մեղադրում են թրքամետության մեջ․ ՔՊ-ն Թուրքիային, Ադրբեջանին չի զիջել, ՀՀ շահն է պաշտպանել․ Հակոբ Սիմիդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 21:50
Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպայի դաշնակիցները պետք է միավորվեն ԱՄՆ-ի և Չինաստանի դեմ
03.04.2026 | 21:43
Ապրիլի 6-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.04.2026 | 21:29
Էրդողանն ու Պուտինը Մերձավոր Արևելքում անհապաղ հրադադարի կոչ են անում
03.04.2026 | 21:15
Արագ, պարզ, հասանելի․ «ՄՈԳՈ»-ն նոր մասնաճյուղ բացեց Mega Mall-ում
03.04.2026 | 21:06
Փաշինյանը հրապարակել է ՔՊ-ի նախընտրական ծրագիրը
03.04.2026 | 21:00
Պուտինը միջամտեց ՀՀ ներքին գործերին․ ԵՄ-ին մեղադրող ընդդիմությունն ինչո՞ւ չդատապարտեց ՌԴ նախագահին․ Լուսինե Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:45
Պուտինն իրականությունը խեղաթյուրում է՝ ՀՀ-ի դեմ հաարձակումները հավասարեցնելով ղարաբաղյան հակամարտությանը․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:36
Հայտնի է Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչի խաղացանկը
03.04.2026 | 20:28
Ադրբեջանի կառավարությունը Շուշիի ճանապարհը դարձրել է վճարովի
Բոլորը

Factor.am-ի զրուցակիցն է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ, հինգերորդ գումարման ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը․

-Պարոն Պողոսյան, օրեր առաջ ԼՂ կոնֆլիկտի շուրջ զեկույցով հանդես եկավ Միջազգային ճգնաժամային խումբը՝ ահազանգելով, որ 1994 թվականի զինադադարի կնքումից հետո երբեք Հայաստանն ու Ադրբեջանն այսքան մոտ չեն եղել պատերազմի վերսկսմանը, որքան հիմա: Ինչպե՞ս եք գնահատում այս զեկույցը, արդյոք այդքան իրակա՞ն է պատերազմի վերսկսման վտանգը։

-Այդ կազմակերպությունը դեռ այն ժամանակվանից, երբ սկսել էր արցախյան խնդրի ուսումնասիրությամբ զբաղվել, սկզբում շատ հետաքրքիր էր, որովհետև նորություն էր, մեծ աշխարհի նախկին դիվանագետներով ձևավորված աշխատանքային խումբ էր, ֆինանսական մեծ գումարներ ունեին վերլուծություններ պատրաստելու համար։ Տարիների ընթացքում մի քանի զեկույցներ են պատրաստել՝ էլի նույն ոճով, այս զեկույցը չի տարբերվում, բացի նրանից, որ հոլիվուդյան սցենարով փորձեցին ներկայացնել, թե ադրբեջանական կողմը կարող է այսքան առաջ անցնել։ Սակայն զեկույցի իմաստը մնացել է նույնը։ Մի քիչ ստիլիստիկան է փոխվել, մի քանի հղումներ էին արվում հայկական կամ արցախյան աղբյուրներին, Արցախի ՄԻՊ-ի զեկույցին մի քանի հղումներ կան և այլն։ Բայց ընդհանուր առմամբ՝ կարող եմ ասել, որ հերթական պրովոկացիոն զեկույցն էր, որը ներկայացվեց։

-Իսկ ըստ Ձեզ, ո՞րն է պատճառը, որ այդ պրովոկացիոն զեկույցը հրապարակվեց հենց հիմա։ Դա նույնն է, որ մի օր մարդիկ կանխատեսեն, թե պետք է զարկ տանք կլիմայի փոփոխության խնդիրներին, որովհետև վաղը կարող է այս տեսակի փոփոխություններ լինեն, բայց չէ՞ որ գիտնականներն արդեն կանխատեսել են։

-Ոչ թե ասում եմ պետք չէ կանխատեսել, պարզապես այդ կանատեսումները մենք ավելի վաղ գիտեինք։ Միշտ էլ ասում են, որ եթե չնստեն խաղաղ բանակցությունների, ի վերջո այդքան զենք գնելով՝ Ադրբեջանը գնալու է ռազմական լուծման։ Այ եթե զեկույցւոմ տեսնեի, որ Ադրբեջանը չի կատարում իր պարտավորությունները, ինչպես Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները կամ 1994 թվականի զինադադարի պայմանագիրը, ես կհասկանայի, որ այդ խումբն իսկապես փորձում է գտնել ուղիներ՝ Ադրբեջանին բերելու բանակցությունների սեղանին։ Նրանից, որ ինձ փորձում են զեկույցով վախեցնել, ես այլևս վախկոտ չեմ, հասկանում եմ, որ դուք կարող եք հազարավոր զեկույցներ գրել, բայց կյանքն իրականության մեջ չի փոխվելու․ առաջնագծում Ադրբեջանը երեկ էլ է կրակել, վստահ եմ, որ այսօր էլ են լինելու կրակոցներ, վաղն էլ է լինելու, և միակ զսպողը, Արբեջանին զինադադարի պայամանագիրը հարգել ստիպողը լինելու է արցախյան բանակը։

-Պարոն Պողոսյան, զեկույցում անդրադարձ է կատարվում նաև «Լավրովյան պլանին» կամ «տարածքներ ժամանակավոր կարգավիճակի դիմաց» սկզբունքին։ Դուք այն գործիչներից եք, որոնք դեմ են տարածքային զիջումներին։ Հավատո՞ւմ եք, որ «Լավրովյան պլանը» գոյություն չունի։

-Զիջումներ չեն կարող լինել, կարող են լինել փոխզիջումներ, բայց փոխզիջումների համակարգն ամեն օր փոխվում է․ իրավական դաշտում են փոփոխություններ լինում, չէ՞ որ այդ մարդիկ այնտեղ ապրում են, անվտանգության խնդիրներն են փոխվում։ Ադրբեջանը պետք է վստահության միջոցներ ձեռնարկի, որ հասկանանք․ եթե ունենալու ենք պայմանագիր, որի ներքո լինելու է ստորագրություն, ինչքանո՞վ է հարգելու մյուս կողմը։Տարածքներ կարգավիճակի դիմաց ֆորմուլան եղել է 1994-ից ի վեր․ ես մի անգամ այդ օրինակը բերել եմ, ասել եմ՝ պատրկերացրեք մայիսի 12-ին ստորագրվել է զինադադարը, մայիսի 16-ին Ադրբեջանը ճանաչեր Արցախի անկախությունը։ Ես չգիտեմ՝ ինչպիսին էին լինելու մեր գործողությունները։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Սեդա Ղուկասյան