Ես այս պահին էլ գտնվում եմ Արցախում, Արցախի ու արցախցիների կողքին․ Գագիկ Ծառուկյանի ուղերձը

Լուրեր

11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
Բոլորը

«Արցախյան երկրորդ պատերազմը մեզնից խլեց այս օրը եռատոն կոչելու իրավունքը»,-այս մասին Հաղթանակի օրվա իր ուղերձում նշել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ հավելելով. «Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի և Արցախի քույրեր և եղբայրներ.

Յուրաքանչյուր տարի այս օրը՝ մենք մեր շնորհավորանքի խոսքն էինք հղում մայիսյան փառապանծ եռատոնի՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, Արցախի Պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա առթիվ: Ցավոք, 2020 թվականի սեպտեմբերին սանձազերծված Արցախյան երկրորդ պատերազմը մեզնից խլեց այս օրը եռատոն կոչելու իրավունքը, քանի որ ազատագրված Շուշին մենք կորցրեցինք: Բայց ես ուզում եմ հավատալ, որ վաղ թե ուշ մենք այդ իրավունքը վերականգնելու ենք:

Ես այս պահին էլ գտնվում եմ Արցախում, Արցախի ու արցախցիների կողքին: Դժվարին այս պահին մեզնից յուրաքանչյուրը պետք է անի հնարավոր ու անհնարին ամեն բան՝ Արցախի թիկունքն ամուր պահելու ու արցախցիների ժպիտը վերադարձնելու համար: Մեր պատմության մեջ միշտ էլ եղել են ճակատագրական պահեր ու տարբեր մարտահրավերներ, որոնք հաղթահարել ենք մեր հզոր կամքով ու միասնությամբ և շարունակելու ենք նույն կերպ հաղթահարել դժվարություններն ու ամրապնդել հայկական երկու հանրապետությունները:

Այս տարի լրանում է Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի և Երկրորդ աշխարհամարտի ավարտի 76-ամյակը:

Սրտանց շնորհավորում եմ Հայրենական մեծ պատերազմի հայ վետերաններին, որոնց թիվը, ցավոք սրտի, տարեցտարի քչանում է: Մաղթում եմ նրանց անսպառ առողջություն ու արևշատություն: Հենց նրանց անձնազոհ պայքարով ու նվիրումով հնարավոր եղավ ապահովել մեր հայրենիքի խաղաղ ու անվտանգ գոյությունը, որի մասին մենք պարտավոր ենք մշտապես հիշել: Փառք ու պատիվ մեր բոլոր վետերաններին, իսկ հայկական երկու հանրապետությունների ժողովուրդներին՝ խաղաղություն և բարօրություն:

Աստված պահապա՛ն մեզ բոլորիս»: