«Խաղադրույքները շատ բարձր են, որպեսզի տարաձայնությունները խանգարեն մեր համագործակցությանը». Բլինքենը` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում

Լուրեր

14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մասնակցել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց բանավեճին՝ միջազգային այս կազմակերպության զարգացման հեռանկարների և ապագա աշխարհակարգի վերաբերյալ, հաղորդում է Ամերիկայի ձայնը։

Բլինքենը նշել է, որ երբ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհի առաջատար երկրները միավորվում էին այս կազմակերպության շրջանակում, Միացյալ Նահանգները հանդիսանում էր աշխարհի ամենահզոր տերությունը, բայց այն համաձայնվել է սահմանափակումներին և նախաձեռնել երկրների և ժողովուրդների այդպիսի միավորում՝ ապագա հակամարտություններից խուսափելու և ավելի արդար միջազգային կարգ հաստատելու համար:

Հետպատերազմյան շրջանում ՄԱԿ-ի հիմնական նվաճումներից Բլինքենը համարում է միջուկային երկրների միջև բախումները կանխելու, մարդու իրավունքները ամենուր պաշտպանելու, աղքատ երկրներին օգնելու և գլոբալ մարտահրավերներին դիմակայելու համար ժողովուրդներին միավորելու կարողությունը:

«Մենք խուսափել ենք միջուկային տերությունների միջև զինված բախումից: Մենք միլիոնավոր մարդկանց օգնել ենք դուրս գալ աղքատությունից: Մենք խթանել ենք մարդու իրավունքները: Այս համարձակ ձեռնարկն աննախադեպ ձեռքբերում էր: Եվ դա շարունակվեց, քանի որ ժողովուրդների և երկրների ճնշող մեծամասնությունը շարունակում է այն դիտել որպես իրենց շահերի, արժեքների և հույսերի արտահայտում»,- ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարության ղեկավարը:

Սակայն, շարունակել է նա, այսօր նոր լուրջ սպառնալիքներ են կանգնած մարդկության առջև. ազգայնականությունը վերակենդանանում է, բռնաճնշումները սրվում են, երկրների միջև մրցակցությունն աճում է, մեծանում են ներկա աշխարհակարգի դեմ ռեվիզիոնիստական հարձակումները:

«COVID-19 համաճարակը փոխել է մեր կյանքը ողջ մոլորակում ՝ պատճառ դառնալով միլիոնավոր մահերի և կործանարար հետևանքների տնտեսության, առողջապահության, կրթության և սոցիալական առաջընթացի ոլորտներում: Կլիմայի ճգնաժամը ևս մեկ լուրջ սպառնալիք է: Եթե մենք արագ քայլեր չձեռնարկենք արտանետումները նվազեցնելու ուղղությամբ, արդյունքները աղետալի կլինեն»,- ասել է Բլինքենը:

Նա նաև նշել է, որ Ջո Բայդենի ամերիկյան նոր վարչակազմի կողմից այս ուղղությամբ արդեն ձեռնարկվում են քայլեր. «Մենք կրկին միացել ենք Փարիզի համաձայնագրին և Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը և մտադիր ենք վերականգնել մեր մասնակցությունը Մարդու իրավունքների խորհրդի աշխատանքներին: Մենք դիվանագիտական ջանքեր ենք գործադրում, որպեսզի վերադառնանք Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (Իրանի հետ միջուկային համաձայնագիր – խմբ.) իրականացմանը և ամրապնդենք միջուկային զենքի չտարածման ռեժիմը: Մենք այսօր ամենամեծ ներդրումն ունենք COVAX- ի շրջանակում, որը COVID-19 պատվաստանյութերը արդարացիորեն բաշխելու լավագույն միջոցն է և տասնյակ միլիոնավոր չափաբաժիններ մատչելի է դարձնում շատերի համար»:

Պետքարտուղարի խոսքով՝ Վաշինգտոնը պատրաստ է շարունակել աշխատել բազմակողմ հաստատությունների միջոցով ՝ COVID-19- ը դադարեցնելու, կլիմայի ճգնաժամը հաղթահարելու, միջուկային զենքի չտարածումը ապահովելու և ռազմական ու հումանիտար հակամարտությունները կարգավորելու հարցում: Մասնավորապես, նշել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը, ԱՄՆ-ը պատրաստ է համատեղ աշխատել այն երկրների հետ, որոնց հետ ԱՄՆ-ը լուրջ տարաձայնություններ ունի: «Խաղադրույքները չափազանց բարձր են, որպեսզի տարաձայնությունները խանգարեն մեր համագործակցությանը»,- ասել է Բլինքենը:

«Միևնույն ժամանակ, մենք կշարունակենք վճռականորեն պայքարել, երբ տեսնենք, թե ինչպես են երկրները խարխլում միջազգային կարգը ՝ ձևացնելով, որ չկան համաձայնեցված կանոններ, կամ պարզապես դրանք խախտում են իրենց հայեցողությամբ: Ի վերջո, որպեսզի համակարգը գործի, բոլոր երկրները պետք է համապատասխանեն դրան և բոլորը ջանքեր գործադրեն, որպեսզի այն հաջողվի»,- ասել է Բլինքենը:

Պետքարտուղարը նշել է, որ նման ընդհանուր աշխատանքի համար բոլոր երկրները, առաջին հերթին, պետք է կատարեն իրենց միջազգային իրավական պարտավորությունները, ներառյալ ՄԱԿ-ի կանոնադրությունը, պայմանագրերն ու կոնվենցիաները, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, միջազգային մարդասիրական իրավունքը, կանոնները և ստանդարտները՝ համաձայնեցված Առևտրի համաշխարհային կազմակերպության և այլ միջազգային կառույցների հովանու ներքո: