Օտարերկրացի ապագա բժիշկները 100+33 ծառ են տնկել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում

Լուրեր

11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
Բոլորը

Աշխարհի 38 երկրից ԵՊԲՀ շուրջ 100 օտարերկրացի ուսանող, այդ թվում՝ ռազմական բժիշկներ, այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում 100 +33 ծառ են տնկել։ Թվային այս համադրությունը խորհրդանշում է բժշկական համալսարանի 100-ամյա հոբելյանը, ինչպես նաև 33 այն հերացիականներին, որոնք արցախյան վերջին պատերազում կյանքը զոհեցին հանուն հայրենիքի։

ԵՊԲՀ հրապարակած հաղորդագրության համաձայն՝ միջոցառումը նախաձեռնել էր կրթական, բնապահպանական ծրագրեր իրականացնող Education Up side Down հասարակական կազմակերպությունը, որի համահիմնադիրն է ԵՊԲՀ հասարակագիտական առարկաների ամբիոնի դասախոս Հայարփի Սահակյանը։

«Քանի որ ուսումնական կիսամյակի ավարտին ամեն տարի ուսանողների հետ որևէ հանրօգուտ նախաձեռնություն ենք իրականացնում, այս տարի քննարկելով և ամփոփելով բոլոր տեսակետները որոշեցինք ծառատունկ կազմակերպել։ Ինչպես բնորոշում են օտարերկրացի շատ սովորողներ, Հայաստանն իրենց երկրորդ տունն է, որի համար որևէ դրական բան անելու նպատակը մի փոքրիկ մասնիկ մեր երկրում թողնելն է»,- պատմում է դասախոսը՝ հավելելով, որ միջոցառման նպատակներից մեկն էլ առավել լայն, բնապահպանական իմաստ ուներ, այն է` ծառ տնկելով, բնության մասին հոգ տանելով պայքարել բնապահպանական տարատեսակ խնդիրների՝ կլիմայական փոփոխությունների, գլոբալ տաքացումների դեմ։

Հայարփի Սահակյանն ընդգծում է, որ նախաձեռնությունը կյանքի կոչելու հարցում կարևոր աշխատանք է իրականացրել ԵՊԲՀ կանաչապատման, բարեկարգման խմբի ղեկավար, Հիգիենա և էկոլոգիա ամբիոնի ավագ դասախոս Քրիստինե Վարդանյանը, որը ևս այսօր մասնակցում էր ծառատունկին։

Նշենք, որ ԵՊԲՀ-ի կողմից հայ և օտարերկրացի ուսանողների ներգրավվածությամբ մշակութային, կրթական միջոցառումների անցկացումը շարունակական է լինելու: