Երկու ռուսաստանցիներ իրենց մեղավոր են ճանաչել Միացյալ Նահանգների դեմ կիբերհանցագործությունների գործով

Լուրեր

13.11.2026 | 18:09
Բաքուն հայտնել է, որ չի միացել Եվրոպական քաղաքական համայնքի երեք փաստաթղթերին
13.11.2026 | 17:59
Քաղավիացիայի կոմիտե նախատեսում է վերանայել կառուցվածքն ու ֆինանսավորման մոդելը․ Գևորգ Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին ամիսը
13.11.2026 | 17:48
«Դա անխուսափելի էր». Արման Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի ու Դվալիշվիլիի բախման մասին
13.11.2026 | 17:39
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Փաշինյան
13.11.2026 | 17:31
Կալլասը կոչ է արել Ուկրաինայի շուրջ բանակցություններում «Ռուսաստանի ծուղակները չընկնել»
13.11.2026 | 17:20
Սպիտակում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել․ ԸԸՀ-ն դիմում է դատարան
13.11.2026 | 17:18
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի 11 կմ հատվածում միջին նորոգում է իրականացվում
13.11.2026 | 17:07
Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն նկատողություն արած զինծառայողին
13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
Բոլորը

Ռուսաստանի Դաշնության երկու քաղաքացի, ինչպես նաև Լիտվայից և Էստոնիայից ժամանած երկու ներգաղթյալներ իրենց մեղավոր են ճանաչել ԱՄՆ-ում ֆինանսական հաստատությունների և ֆիզիկական անձանց վրա վիրուսային ծրագրերի տարածման և կիբերհարձակումների հետ կապված մեղադրանքներում։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով ԱՄՆ արդարադատության նախարարությանը:

«Արևելյան Եվրոպայի չորս քաղաքացիներ իրենց մեղավոր են ճանաչել դավադրության մեջ՝ մասնակցություն ունենալով կազմակերպված հանցավոր կազմակերպությանը (RICO)։ Նրանք տրամադրել են անխոցելի հոստինգի ծառայություններ 2008-ից 2015 թվականներին, որոնք կիբերհանցագործներն օգտագործել են չարամիտ ծրագրեր տարածելու համար, ինչպես նաև հարձակումներ ֆինանսական հաստատությունների և ֆիզիկական անձանց վրա Միացյալ Նահանգների ողջ տարածքում », – ասված է արդարադատության նախարարության հայտարարության մեջ:

Դատարանի փաստաթղթերի համաձայն, այս գործով իրենց մեղավոր են ճանաչել երկու ռուսաստանցիներ ՝ Ալեքսանդր Գրիչիշկինը, Անդրեյ Սկվորցովը, ծնունդով Լիտվայից ՝ Ալեքսանդր Սկորոդումովը և Էստոնիայի քաղաքացի Պավել Ստասին: Նրանք կազմակերպության անդամներ և հիմնադիրներ էին, որոնք տրամադրում էին «անթույլատրելի» հոսթինգ, որը թույլ էր տալիս հաճախորդներին վնասակար ծրագրեր ուղարկել առանց բողոքների պատճառով արգելափակվելու ռիսկի: Ինչպես նշել է արդարադատության նախարարությունը, ՀԴԲ-ն հետաքննել է այս գործը` համագործակցելով Գերմանիայի, Էստոնիայի և Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմինների հետ:

Ստասին, Սկորոդումովը և Գրիշիշկինը իրենց մեղավոր են ճանաչել այս տարվա փետրվարին և մարտին, Սկվորցովը ՝ ուրբաթ, մայիսի 7-ին: Պատժաչափի հայտարարումը նշանակված է համապատասխանաբար հունիսի 3-ին, հունիսի 29-ին, հուլիսի 8-ին և սեպտեմբերի 16-ին: Մեղադրանքների համար առավելագույն պատիժը 20 տարվա ազատազրկումն է: