Տիեզերակայանից պոկվել է մղիչ սարքը եւ թռչում է ուղիղ դեպի Երկիր

Լուրեր

11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այս շաբաթավերջին երկրագնդի վրա կընկնեն Չինաստանի կողմից մեկ ամիս առաջ տիեզերք արձակված հրթիռի բեկորները: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։ Անկումը տեղի կունենա անկառավարելի եղանակով: Տիեզերանավի 18 տոննա կշռով հրթիռն անցած տասնամյակների ընթացքում երկրագնդի մթնոլորտ անկառավարելի եղանակով մուտք գործող ամենամեծ առարկան է:

Միացյալ Նահանգները հայտարարել է, որ հետեւում է հրող սարքի անկման ճանապարհը, սակայն ներկա պահին չունի այն պայթեցնելու ծրագիր: ‘’Հույս ունենք, որ այն կընկնի մարդկանցից հեռու մի վայրում’’, ասել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը:

Ապրիլի 29-ին դեպի 375 կմ հեռավորությամբ եկրագնդի ուղեծիր ուղարկված March-5b սարքը նույն օրվանից սկսել էր գրանցել բարձրության անկում: Հիմա անկման արագությունը կախված է լինելու օդի խտությունից:

Սովորաբար անկող տիեզերանավերն ու նրանց բեկորները, մթնոլորտի միջով անցնելիս, այրվում են բարձր շփման արդյունքում առաջ եկող ջերմության պատճառով: Սակայն քիչ չեն դեպքերը, երբ երկրագնդին են հարվածում բարձր ջերմակայունություն ունեցող մետաղական մասերը:

Չինաստանն ուրբաթ օրը հայտարարել է, որ չինական տիեզերակայանից անջատված ու ներկա պահին անկման մեջ գտնվող տիեզերանավից սպառնացող վտանգը չափազանց փոքր է:

Ըստ հաշվարկների, այն երկրագնդի վրա կընկնի շաբաթ կամ կիրակի օրերին: