Փոխանակ Նիկոլի վրա օրինակներ բերի, իմ վրա ա բերում. Առաքել Մովսիսյանը՝ Ալեն Սիմոնյանին սպառնալու մասին

Լուրեր

09.09.2026 | 19:47
Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ կլինի Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը
09.09.2026 | 19:33
Գերմանիայի ԱԳՆ-ն աջակցել է զորակոչային տարիքի ուկրաինացի տղամարդկանց Ուկրաինա վերադարձնելու առաջարկին
09.09.2026 | 19:16
Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն
09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
Բոլորը

ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) պնդմամբ՝ ինքը Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանին սպառնալու մտադրություն չի ունեցել, ինչպես նախկին պատգամավորը ձևակերպեց՝ ընդամենը ուզեցել է դաստիարակել:

«Թող տեղն իմանա, չափն իմանա, գլուխն էլ պատեպատ տա, որ մյուս անգամ առանց ճանաչելու, առանց հասկանալու մարդու վրա չգրի»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Առաքել Մովսիսյանը:

Նախկին պատգամավորի վրդովմունքի պատճառն այն է, որ ընդդիմադիր «Ելք» խմբակցության անդամը, խոսելով Երևանի ավագանու նիստում օրերս տեղի ունեցած ծեծկռտուքից, հիշատակել էր իր անունը:

Առաքել Մովսիսյանն այս առնչությամբ ասաց. «Փոխանակ Նիկոլի վրա օրինակներ բերի, իմ վրա ա օրինակներ բերում, ես ի՞նչ ա, իրա համար օրինակների բա՞ն եմ: Նա ինձ չի ճանաչում և իրավունք չունի տենց բաներ ասել: Զանգել, ասել եմ՝ վեր ընկի տեղդ, քո քաղաքականությունը վարի, ավագանու գործերդ արա»:

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ է Երևանի ավագանու միջադեպից խոսել Առաքել Մովսիսյանի օրինակով:

«Ինքը հայտնի է նրանով, որ Ազգային ժողովի դահլիճում խոսել է վիրավորանքներով, նաև իր հարցազրույցներում է վիրավորանքներ հնչեցնում և բնական է, որ իր օրինակն եմ բերում, որովհետև քաղաքական գործիչը նման բան չպետք է անի»,- պարզաբանեց Ալեն Սիմոնյանը:

Մեր դիտարկմանը՝ Առաքել Մովսիսյանը պնդում է, որ չի սպառնացել, Սիմոնյանը հակադարձեց. «Եթե դու լրագրող ես, ես զանգում, ասում եմ՝ էս նյութը դո՞ւ ես գրել, ես քո սենցը, նենցը, հիմա դա սպառնալի՞ք է, թե՞ չէ: Պարզ է, որ սպառնալիք է, սպառնալիքն էդպես է լինում»:

Նկատենք՝ Առաքել Մովսիսյանը Երևանի ավագանու միջադեպի առնչությամբ ավելի վաղ հայտարարել էր. «Ես, որ ընդեղ լինեի, գիտե՞ս ինչ կանեի էդ կանանց, բախտները բերել է, որ չեմ եղել»:

Հ.Գ. Առաքել Մովսիսյանը հարցազրույցի ընթացքում հնչեցրեց վիրավորանքներ, որոնք հրապարակման ենթակա չեն:

Շողիկ Գալստյան