Տպավորություն է՝ կորոնավիրուսը ձեր հիշողության վրա հետք է թողել․ Բաբաջանյանը՝ Հովեյանին

Լուրեր

17.09.2026 | 14:15
Արման Ծառուկյան. «Ռուֆիին հաղթելու դեպքում կանցկացնեմ չեմպիոնական մենամարտ»
17.09.2026 | 14:15
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.09.2026 | 14:10
ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի վճիռ է կայացրել մահացած զինծառայողի գործով
17.09.2026 | 14:07
Մի աղջիկ գրել է՝ ուզում է հաջորդ դաշնակցականներից լինել Քրիստինե Վարդանյանից հետո, ապրեք Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:59
Ֆինլանդիան հավատում է Հայաստանին և հայերի կարողությանը՝ հեռանալու անցյալից․ ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:52
Հորս մասով փորձում է հաճոյանալ Ալիևին. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:47
ԱԺ-ն ՏԿ և ՇՄ պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրում. ՈւՂԻՂ
17.09.2026 | 13:45
Թրամփը սպառնում է ԵՄ-ի հետ առևտրի դադարեցմամբ՝ Կանադայի հետ մերձեցման պատճառով
17.09.2026 | 13:36
Մեղրիի քաղաքապետը, լինելով ՔՊ-ական, ժողովրդի հանքից թալան ա անում, բա էդ հարցը տվեք․ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:27
Հաջիևը հայտարարել է, թե ՀՀ-ում և սփյուռքում «ռևանշիստական ​​ուժերը» փորձում են խաթարել խաղաղությունը
17.09.2026 | 13:22
Հայ բռնցքամարտիկները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում
17.09.2026 | 13:18
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին, թիրախավորել Ռոստովի ռազմական օդանավակայանը
17.09.2026 | 13:10
«Հույսը ծրագիր չէ»․ ՄԹ դեսպանը՝ Հայաստանի անվտանգության և դիմակայունության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:01
Հիփոթեք ունեմ 11,5%-ից դառել ա 13%, էդ ո՞նց ա ստացվում․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:56
Երկրաշարժ Շողակաթ գյուղից 3 կմ հարավ-արևելք
Բոլորը

Վերահսկիչ պալատի 2012-ի հաշվետվության աշխատանքներին մասնակցել է նաև ինքը՝ թեկնածուն՝ հիշեցնելով, որ 2013 թվականին Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը ԱԺ ամբիոնից այդ հաշվետվությունը ներկայացնելիս հայտարարում էր, որ բյուջեն թալանվել է 70 տոկոսով, որից հետո եղան աղմկահարույց քաղաքական գնահատականներ, և արդյունքում՝ պալատի ղեկավարը պաշտոնանկ եղավ: Այս մասին այսօր ԱԺ-ում Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածության քննարկման ժամանակ նշեց պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ դիմելով թեկնածու Գագիկ Հովեյանին:

«Արդյոք այդ ծավալների թալան եղե՞լ է, թե՞ ոչ»- հետաքրքրվեց պատգամավորը:

Հովեյանը պատասխանեց, որ հաշվետվությանը մասնակցություն ունեցել է այնքանով, որքանով ստուգումների իրականացմանը մասնակցություն է ունեցել: Նա նշեց որ այն ժամանակ ինքն աշխատել է Վերահսկիչ պալատում որպես վարչության պետ և լայն ինֆորմացիա, այնպիսի փաստաթղթեր չի ունեցել իր ձեռքի տակ, ինչպիսին Իշխան Զաքարյանը:

«Հաշվեքննիչ պալատի անդամը չպետք է զբաղվի քաղաքականությամբ և քաղաքական որակումներով, ուստի առջևում ընտրություններ են, կլինեն դեբատներ, և ճիշտ կլինի ձեր հարցը Զաքարյանին տաք»,- նշեց Հովեյանը:

Բաբաջանյանն արձագանքեց. «Տպավորություն ունեմ, կորոնավիրուսը ձեր հիշողության վրա հետք է թողել… Չէ, Ձեզ քաղաքական դաշտ չեմ ուղղորդում, իսկ Իշխան Զաքարյանին գիտեմ՝ ինչ կհարցնեմ»: Պատգամավորը հավելեց, որ իր համար տարակուսելի և անհասկանալի է Հովեյանի թեկնածության առաջադրումը:

Մանրամասները՝ տեսանյութում: