Էներգետիկ շուկայի ազատականացումը կբերի էլէներգիայի սակագնի նվազեցման․ պաշտոնյա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
25.08.2026 | 20:00
«Թուրքական ռազմաբազա Գյումրիո՞ւմ»․ կեղծ տեսանյութի տարածման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:59
Պայմանագրային զինծառայող է մահացել, ըստ ՊՆ-ի՝ դեպքը տեղի է ունեցել ոչ զորամասում
25.08.2026 | 19:44
Ադրբեջանը կուլիսներում աշխատում է Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը մեղմելու ուղղությամբ․ իսրայելական աղբյուրներ
25.08.2026 | 19:34
Աննա Գրիգորյանը պատասխանեց Փաշինյանի հայտարարություններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:18
Հազար հատ քյաբաբ քիչ բաժանեիք, մենք 55+ էլ կունենայինք․ Հարությունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:05
Առաջարկեցի այսօր նիստը ես նախագահեմ, դրական պատասխան չստացա. Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 18:51
Թրամփը հայտարարել է, որ Իրանը բախվում է «էպիկական մասշտաբների մարդասիրական ճգնաժամի»
25.08.2026 | 18:42
Մտածում եք, որ հանցագործ թիմակից կարող ենք ունենալ ու թիմով պաշտպանե՞նք․ Հասմիկ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 18:28
Լայպցիգի օդանավակայանի մոտակա դաշտում ևս մեկ ԱԹՍ է հայտնաբերվել․ Մերցը մեկնաբանել է միջադեպը
25.08.2026 | 18:19
Իդրամի և IDBank-ի աջակցությամբ կայացավ «ՎՄՀ Վանաձորի կիսամարաթոն 2026»-ը
25.08.2026 | 18:10
Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտե է կանչվել // ԵՄ-ն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը․ ԼՈՒՐԵՐ
25.08.2026 | 18:02
Մաքս Ֆերստապենը դարձել Ֆորմուլա-1-ի ամենաբարձր վարձատրվող արշավորդը
25.08.2026 | 17:57
Գյումրիում մեքենա է պայթել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 17:53
Ուկրաինան Patriot-ների համար սահմանափակ թվով հրթիռներ է ստացել․ Զելենսկի
Բոլորը

Հայաստանի կառավարությունը, ուշադրության կենտրոնում պահելով վերականգնվող էներգետիկայի ոլորտը, ընդունել է էներգետիկ բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիր, որով նախանշել է մինչև 2040 թվականի հստակ անելիքները:

Այսօր հրավիրված ասուլիսում ՀՀ ՏԿԵՆ «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի» տնօրեն Կարեն Ասատրյանը նշեց, որ ծրագրում ուշադրություն է դարձվել մեծ հզորություններով արևային կայանների կառուցմանը:

«Հայատանն ունի մեծ ներուժ այս ոլորտում, և նախատեսված է, որ առաջիկա տարիներին կունենանք մինչև 1000 մգՎտ հզորությամբ ֆոտովոլտային կայաններ: Դրանց արտադրած էլեկտրաէներգիայի քանակը կկազմի ընդհանուր արտադրած էլեկտրաէներգիայի քանակի մինչև 15 տոկոսը, ինչը բավական մեծ թիվ է: Նախատեսված է, որ հստակ աշխատանքներ տարվեն նաև հողմային էներգետիկայի զարգացման ուղղությամբ: Մինչև 2040 թվականը նախատեսված է, որ մենք կունենանք մինչև 500 մգՎտ համակարգային նշանակության հողմային կայաններ: Այս կայանները հիմնած են լինելու պետություն- մասնավոր համագործակցության վրա: Այստեղ գերակշռող դեր է ունենալու առաջարկվող էլեկտրաէներգիայի սակագինը, այն պետք է լինի մրցունակ»,- ասաց Կարեն Ասատրյանը:

Ռազմավարական ծրագրի հաջորդ կարևոր բաղադրիչի համաձայն` նախատեսվում է ազատականացնել էներգետիկ շուկան, որի արդյունքում Հայաստանն ունենալու է նոր մակարդակի էներգետիկ համակարգ: Նշվում է, որ յուրաքանչյուր էլեկտրաէներգիա արտադրող հնարավորություն է ունենալու այն վաճառել հենց սպառողներին:

Ռազմավարական ծրագրում մեծ ուշադրություն է դարձվել էներգախնայողությանը: Կարեն Ասատրյանը նշեց, որ Հայաստանն այս ոլորտում ունի մեծ ներուժ:

Մանրամասները՝ տեսանյութում: