Սերժ Թանկյանի անակնկալը արցախցի երեխաներին

Լուրեր

08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, մայիսի 7-ին տեղի ունեցավ «Դասավանդի’ր, Հայաստան»-ի #HopeForArmenia առցանց միջոցառումը, որով տրվեց  Հայաստանում և Արցախում կրթության աջակցությանն ուղղված ծրագրի՝ Nation-Builders-ի մեկնարկը, որի միջոցով աշխարհի ցանկացած վայրում գտնվող անհատներ ու կազմակերպություններ կարող են հովանավորել Հայաստանի կամ Արցախի դպրոցներին։ Մեկնարկին հավաքվեց մոտ 90,000 ԱՄՆ դոլար։ Նպատակն է մինչև մինչև 2021 թ. ապահովել աջակիցներ մոտ 20 դպրոցի համար (200,000AMD դոլար):

Ծրագրին միացել և սատարում են Շերը, Քիմ Քարդաշյանը, Քերոլին Ռաֆայելյանը, New England Patriot–ի գլխավոր մարզիչ Բերջ Նաջարյանը, TUMO–ի հիմնադիր Սեմ Սիմոնյանը, պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը և այլք: Առցանց միջոցառմանը ելույթ ունեցան նաև Հայաստանի փոքրիկ երգիչները, ովքեր կատարեցին միջոցառման խորհրդանիշի՝ «Պուտիկ-խատուտիկ» երգը (կոմպոզիտոր՝ Արմենուհի Կարապետյան)։ Միջոցառման ավարտին Սերժ Թանկյանը միացավ արցախցի աշակերտներին՝ միասին կատարելով Ալեքսեյ Հեքիմյանի «Բարի արագիլ» երգը՝ երեխաների համար այդ կատարումը դարձնելով իսկական տոն՝ https://www.youtube.com/watch?v=52h4gqLCbQ8&t=10s ։

Միջոցառման ընթացքում «Դասավանդի’ր, Հայաստան»-ը կիսվեց ՀՀ ԿԳՄՍՆ հետ սահմանամերձ գյուղերում համատեղ իրականացվող կրթական նախաձեռնություններով. Չորաթան գյուղի ապաստարաններից առցանց կերպով դասերին մասնակցող հայ մանուկներից մինչև պատերազմի օրերին ավելի քան 1000 տեղահանված արցախցի երեխաների հետ աշխատանքը (մանրամասները՝ https://www.teachforarmenia.org/hopeforarmenia):

Միջոցառումը կարող եք դիտել այստեղ՝ https://www.facebook.com/TeachForArmenia/videos/1324056794646761

Միջոցառմանը զուգահեռ՝  դեռ մի քանի օր գործելու է հատուկ աճուրդ, որի ողջ հասույթը փոխանցվելու է Հայաստանի և Արցախի դպրոցներին։ Աճուրդի են դրված աշխարhաhռչակ #SystemOfADown խմբի կողմից տրամադրված պարագաները՝  https://www.teachforarmenia.org/hopeforarmenia/#silent-auction