Վտանգ են ստեղծում՝ Թուրքիան կգրավի ՀՀ-ն, և առաջարկում ՌԴ-ի կազմ մտնել՝ որպես փրկություն․ Շահեն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Շանթ Դաշինք» կուսակցության հիմնադիր Շահեն Հարությունյանի հետ

-Պարո՛ն Հարությունյան, թե՛ անկախությունից հետո, թե՛ 44-օրյա պատերազմում պարտությունից հետո Հայաստանի իշխանությունները մեր անվտանգությունը ձևավորել են Ռուսաստանի հետ համատեղ։ ՀՀ-ն ՀԱՊԿ-ի անդամ է, Սյունիքում էլ հենակետեր բացվեցին ռուսական ռազմաբազայի, բանակի արդիականացումն էլ կրկին ՌԴ-ի վրա է դրվում։ ՌԴ-ի նկատմամբ ձեր քննադատություններով հանդերձ՝ չե՞ք կարծում, որ սա պարտադրված քայլ է, որին պետք է գնանք։

-Ամեն ինչ սկսվեց 90-ականներին՝ անկախությունից ի վեր, երբ մարդիկ պայքարում էին անկախության համար և հալածվում կոմունիստական իշխանությունների կողմից՝ աքսորվում էին, հետապնդվում, գնդակահարվում էին, բայց երբ ՀՀ-ն դարձավ անկախ, ոչ թե անկախության գաղափարներով տարված և պայքարած մարդիկ եկան ու վերցրեցին իշխանությունը, այլ այն մարդիկ, ովքեր տարիներ ի վեր ծառայել էին կոմունիստական իշխանություններին։ Նրանք համակարգի մասին էին կազմում և հալածում անկախականներին։ Ինչպե՞ս է հնարավոր մենք այլընտրանք գտնենք, եթե մարդիկ հավատարմության երդում են տվել կոմունիստական իշխանություններին, ի՞նչ գործ ունեն որպես անկախ ՀՀ-ի իշխանություն։ Այդ մարդիկ ընտրել են ՌԴ-ն, որովհետև շարունակում են ՀՀ-ն գաղութացրած պահել։ Աշխարհում կա 200-ից ավելի պետություն, հետևաբար՝ ունենք 200 այլընտրանք․ ընտրել միայն ՌԴ-ի՞ն։ Ասում եք՝ ՀԱՊԿ-ի անդամ պետություն ենք․ անդրադառնամ պատերազմին՝ Ղազախստանը միանգամից իր աջակցությունը հայտնեց Ադրբեջանին։ Օրինակ՝ եթե ՀՀ-ն դիմեր ՀԱՊԿ-ին՝ աջակցություն ստանալու, այնտեղ գործում է կոնսեսուսային ինստիտուտ, ի՞նչ եք կարծում՝ Ղազախստանը համաձայնությո՞ւն էր տալու ՀՀ-ին օգնեն ընդդեմ Ադրբեջանի։

-Հիշո՞ւմ եք՝ ՀՀ-ի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Դավիթ Տոնոյանը շնորհակալություն հայտնեցին Ռուսաստանին՝ պատերազմի ընթացքում աջակցության համար։

-Ո՞ր աջակցության համար, երբ որ անընդհատ նշում են՝ Արցախի հարցում Ռուսաստանը անելիք չունի, դա շատ խոցելի հարց է։ Իրականում՝ եթե ցանկություն կա դաշնակցին օգնել, վստահաբար՝ միշտ տարբերակներ կգտնվեն օգնելու։ Եվ երկրորդ՝ բազմաթիվ օրինակներ կան, որ վերաբերվում են հենց ՀՀ-ի սահմաններին, կարող ենք հիշել Սյունիքի Դավիթ Բեկ գյուղի ուղղությամբ կրակը, կարող ենք հիշել Գեղարքունիքը։ Եվ ի վերջո, ամենակարևոր խնդիրը՝ պատերազմի երրորդ, թե չորրորդ օրն էր, կհիշեք՝ թուրքական անօդաչու թռչող սարքերը հասան մինչև Աբովյան՝ մայրաքաղաքից 20 կմ հեռավորության վրա, պայթեցին 4 անօդաչուներ, որտե՞ղ էր մեր հակաօդային պաշտպանության համակարգը, որ գտնվում է ՌԴ-ի հսկողության ներքո։ Դա ի՞նչ էր, եթե Արցախի հարցում ՌԴ-ն չէր կարող միջամտել, կան բազմաթիվ օրինակներ, որ հարձակումները ՀՀ-ի սահմանների դեմ էին, ի՞նչ է՝ սպասում էին, որ զո՞րք մտնի Հայաստանի տարածք։

-Ռուսաստանի հապաղումն ինչո՞վ եք պայմանավորում։

-Իր քաղաքական շահերով․․․ Թուրքիայի հետ պայմանավորվածությունների արդյունքում նա Արցախը հանձնեց Ադրբեջանին, իսկ մյուս մասում ապահովեց իր ներկայությունը։ Ռուսաստանը, ինչպես 100 տարի առաջ Թուրքիայի հետ համատեղ կիսեցին առաջին հանրապետությունը՝ հանձնելով Թուրքիային և Ադրբեջանին, իսկ մյուս մասում հաստատելով խորհրդային կարգեր, իսկ հիմա՝ 100 տարի անց, նույնը իրականացրին Արցախում՝ մի մասը հանձնեցին Ադրբեջանին, մյուս մասում հաստատվեցին իրենք։

-Այսպիսի մի հիմնավորում կա՝ այստեղ ՌԴ-ի ներկայության մասով, որ Թուրքիայից էքզիստենցիալ վտանգ կա՝ եթե ՌԴ-ն այստեղ չլինի, թուրքերն անմիջապես կհարձակվեն, և կօկուպացնեն, Ադրբեջանն էլ մյուս կողմից՝ «1915» թիվը կկրկնվի, և մենք պարտադրված ենք ուղղակի դաշնակցել ՌԴ-ի հետ, նրա վրա հույս դնել։

-ՌԴ-ի վրա հույս դնելու արդյունքում մենք կորցրեցինք Արցախը։ Ի՞նչ է՝ մենք պետք է սպասենք, ՌԴ-ի վրա հույս դնենք և կորցնենք այլ տարածքնե՞ր ևս։ Կամ՝ ի՞նչ է նշանակում՝ Թուրքիան կմտնի, կօկուպացնի ամբողջ տարածաշրջանը․ դա ռուսական պրոպագանդան է վստահաբար, որպեսզի ժողովրդին ավելի ուժեղ վախի մեջ պահելով կախման մեջ գցեն ժողովրդին ՌԴ-ից։ Դա հենց այն մարդիկ են, ովքեր գտնում են այլընտրանքը՝ ՌԴ-ի կազմ մտնելու մեջ։ Այսինքն՝ ստեղծում են մի ինչ-որ վտանգ, թվացյալ վտանգ, որ Թուրքիան կարող է մտնել և գրավել ամբողջ Հայաստանը և դրա այլընտրանքը՝ փրկությունը մարդկանց առաջարկում են մտնել ՌԴ-ի կազմի մեջ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան